«Հանրապետության հրապարակ (Բեռլին)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 14.
1901 թվականին Ռայխստագի դիմաց տեղադրվել է [[Ռեյնհոլդ Բեգաս]]ի [[Բիսմարկի ազգային հուշարձան|Բիսմարկին նվիրված ազգային հուշարձան]]ը, որի արդյունքում հրապարակի արտաքին կերպարը նորից փոխվել է։ Հայտնվել է սալարկապատ ճանապարհը և մի քանի անցումներ ունեցող կլոր գազոնապատ տարածք, որոնք տանում էին դեպի կենտրոնում կանգնեցված Հաղթանակի սյունը։ 1904 և 1906 թվականներին հրապարակում կանգնեցված էին նաև ռազմական նախարար Ալբրեխտ ֆոն Ռունի և գեներալ-ֆելդմարշալ [[Հելմուտ ֆոն Մոլտկե Ավագ]]ի մարմարյա հուշարձանները։ Բոլոր երեք հուշարձանները 1938 թվականին, այն ժամանակ դեռ Քյոնինգսպլաց հրապարակից, տեղափոխվել են Մեծ Աստղի հրապարակ, որոնք մինչ օրս էլ գտնվում են այդ հրապարակի հյուսիսային հատվածում՝ արդեն նոր պատվանդանների վրա։
 
[[Վայմարյան հանրապետություն|Վայմարյան հանրապետության]] շրջանում (1926—1933) հրապարակը կրել է իր ներկայիս անվանումը՝ խորհրդանշելով միապետական կարգերի վերացումը Գերմանիայում։ Երկրում ազգայնական-սոցիալիստական իշխանության հաստատումից հետո՝ ֆաշիստները հրապարակին տվել են նախկին՝ Թագավորական հրապարակ անվանումը։ Հրապարակը կրկին վերանվանվել է 1948 թվականին՝ [[Երրորդ Ռայխ]]ի կազմալուծումից հետո։
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի վերջին մարտերից հետո Ռեյխստագը և նրան հարակից հրապարակը մեծապես վնասվել էին։ Պատերազմից հետո հրապարակը հայտնվել է [[Արևմտյան Բեռլին]]ի տարածքում: [[Բեռլինի պատ]]ը, որը կառուցվել է 1961 թվականին, անցնում էր Ռեյխստագից մի քանի մետր հեռավորության վրա։ Բեռլինի բաժանման ժամանակ Հանրապետության հրապարակը կորցրել է իր կենտրոնական նշանակությունը, դառնալով մարգագետին, որտեղ բնակիչները անց էին կացնում իրենց հանգիստը, իսկ Արևմտյան Բեռլինի թուրքական ծագում ունեցող բնակիչները պատրաստում խորոված։ Հրապարակի մի մասը օգտագործվել է որպես ավտոկայանման և ավտոմեքենա քշել սովորելու համար նախատեսված տարածք։
Տող 30.
* [http://www.stadtpanoramen.de/berlin/platz_der_republik.html Панорама площади Республики и Рейхстага]
{{coord|display=title|52|31|7|N|13|22|21|E|type:landmark_region:DE}}
 
[[Կատեգորիա:Բեռլինի հրապարակներ]]
[[Կատեգորիա:Բեռլինի տեսարժան վայրեր]]