«Հաշվողական մեքենա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (13) oգտվելով ԱՎԲ
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Հաշվողական մեքենա''', [[ինֆորմացիայի ալգորիթմական մշակում|ինֆորմացիայի ալգորիթմական մշակման]] և [[հաշվարկման պրոցեսի մեքենայացում|հաշվարկման պրոցեսի մեքենայացման]] համար նախատեսված սարք կամ սարքերի համախումբ։ հաշվողական մեքենաները լինում են մեխանիկական, պնևմատիկ, օպտիկական, հիդրավլիկական, էլեկտրական, [[էլեկտրոնային]] կամ [[համակցված]]։ Հաշվողական մեքենաներն ըստ ինֆորմացիայի ներկայացման ձևի բաժանվում են երեք տիպի, անընդհատ գործողության կամ անալոգային (ինֆորմացիան ներկայացվում է որոշակի ֆիզիկական մեծությունների օգնությամբ, օրինակ, թափանիվի պտտման անկյան, էլեկտրական հոսանքի ուժի ևն), թվանշանային (ԹՀՄ, ինֆորմացիան ներկայացվում է թվանշանների վերջավոր հաջորդականության տեսքով), հիբրիդային (ինֆորմացիայի ներկայացման երկու ձևերն էլ օգտագործվում են)։ Գիտության և ժողովրդական տնտեսության բազմաթիվ բնագավառներում լայն տարածում են ստացել էլեկտրոնային ԹՀՄ-ները։
 
[[Պատկեր:Colossus Computer, Bletchley Park - geograph.org.uk - 1590878.jpg|մինի|թվանշային հաշվողական մեքենա(ԹՀՄ):]]
[[Թվեր]]ի և [[թվանշաններ]]ի միջոցով ներկայացված (կոդավորված) ինֆորմացիայի հետ գործողություններ կատարող [[մեքենա]]ն կոչվում է՝ թվանշային հաշվողական մեքենա(ԹՀՄ)։
 
Տող 13.
 
Առաջին անգամ լրիվ ավտոմատացված արիֆմոմետր՝ էլեկտրամեխանիկական թվանշային հաշվողական մեքենա կառուցել է ռուս մաթեմատիկոս [[Պաֆնուտի Լվովիչ Չեբիշև]]ը (սկզբում՝ [[գումարիչ սարք]], [[1878]], ապա՝ [[բազմապատկիչ]], [[1883]])։ Բոլոր այս [[Մեքենաների հավաքում|մեքենաներում]] գործողությունից առաջ պահանջվում էր թվերը ձեռքով տեղադրել համապատասխան թվանիվների վրա, մի հանգամանք, որը էապես խոչընդոտում էր այդ մեքենաների արդյունավետության բարձրացմանը։ Այդ թերությունը վերաց նելու առաջին քայլը կատարվեց XIX—XX դարերի սահմանագլխին, երբ ստեղծվեցին առաջին հաշվիչ [[ծակոտաքարտային մեքենա]]ները, որոնցում գործողության համար անհրաժեշտ թվերը մեքենա էին մուծվում ծոկոտաքարտերի օգնությամբ։
[[Պատկեր:BRL61-0943-UNIVAC FILE-1.jpg|մինի|Էլեկտրոնային թվանշային հաշվողական մեքենա]]
Այս կարևոր գյուտը դեռևս 1830-ական թվականներին արել էր [[Քեմբրիջի համալսարան]]ի պրոֆեսոր [[Օ. Բեբբիջ]]ը։ Նա առաջարկել է նոր տիպի թվանշային հաշվողական մեքենայի նախագիծ, որտեղ նախատեսված էր խնդրի լուծման ամբողջ պրոցեսի ավտոմատացում։ Այդ նախագծում ծակոտաքարտերը կրելու էին ոչ միայն նախնական տվյալները, այլև մեքենայի աշխատանքի ծրագիրը։ Հետագայում, [[1940]]-ական թթ., այդ նախագծի մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նրանում նախատեսված էին այն բոլոր տրամաբանական մանրամասնությունները, որոնք անհրաժեշտաբար մտան առաջին լրիվ ավտոմատ թվանշային հաշվողական մեքենաների կառուցվածքի մեջ։ Մակայն [[Չարլզ Բեբբիջ]]ի նախագծի մտահղացումները շատ էին առաջ անցել ժամանակի տեխնիկայի մակարդակից, ուստի դրանք հնարավոր դարձավ իրագործել միայն մոտ 100 տարի անց, երբ տեխնիկան բավականաչափ զարգացավ։