«Հարթաքանդակ»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎Արա Հարությունյան: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (հեռացնում եմ անավարտի պիտակը, քանի որ հոդվածը ունի 5602 բայթ ծավալ)
չ (→‎Արա Հարությունյան: մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
1968-1969 թվականներին Արա Հարությունյանը քանդակազարդում է [[Էրեբունի թանգարան]]ի շենքը (գլխավոր ճակատամուտք՝ «Արգիշտի թագավորը և քաղաքի հիմնադիրները», հարավային ճակատամուտքը՝ «Առյուծաորս», հյուսիսային ճակատամուտք՝ «Խալդ աստվածը»): Թանգարանի քանդակային ձևավորումը հնագույն Ուրարտու պետության պատմությունն է՝ ներկայացված պլաստիկ արտահայտչամիջոցներով: Էրեբունի թանգարանի քանդակազարդման համար 1970 թվականին Արա Հարությունյանն արժանացավ ԽՍՀՄ Ճարտարապետների միության դիպլոմի<ref name="Ара Арутюнян" />:
 
1966-1967 թվականներին Արա Հարությունյանը ստեղծում է [[Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն|Գ. Սունդուկյանի անվան հայկական ակադեմիական դրամատիկական թատրոնի]] քանդակային համալիրը, որտեղ ներկայացված է հայ թատրոնի գրեթե 2000-ամյա պատմությունը: [[Խորհրդային Հայաստան]]ում այս քանդակային համալիրը առաջին խոշոր կառույցներից էր, որտեղ միահյուսված էին դեկորատիվ քանդակն ու ճարտարապետությունը: Այն բաղկացած է թատրոնի ճակատամուտքից, [[Գաբրիել Սունդուկյանի հուշարձան (Երևան)|Գ. Սունդուկյանի արձանից]] (1972) և [[Հուշկապարիկ (բարձրաքանդակ, Երևան)|«Սիրին» բարձրաքանդակից]] (1976<ref name="Ара Арутюнян" />):
 
Ճակատամուտքի հարթաքանդակների կոմպոզիցայում պատկերված են հաղթանակ ու վերածնունդ մարմնավորող կանացի ֆիգուր, դրամայի, կոմեդիայի, իմաստության դիմակներ ու հավերժական շարժման խորհրդանիշ: Աջից վերևում պատկերված է մ.թ.ա. 53 թ. Արտաշատ քաղաքում առաջին հայկական թատրոնի հիմնադիր Արտավազդ II թագավորը<ref name="Ара Арутюнян" />: