«Հարկաբյուջետային քաղաքականություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
 
'''Հարկաբյուջետային (Ֆիսկալ) քաղաքականություն''', [[Տնտեսագիտություն|տնտեսագիտության]] և [[Քաղաքագիտություն|քաղաքագիտության]] մեջ հայտնի է որպես կառավարության [[Եկամուտ|եկամուտներիեկամուտ]]ների (հիմնականում [[Հարկ|հարկերիհարկ]]երի) և ծախսումների միջոցով [[Ազգային եկամուտ|ազգային եկամտի]] վրա ազդելու մակրոտնտեսական քաղաքականություն։ Այն սկսվել է կիրառվել [[Մեծ ճգնաժամ]]ի տարիներին, երբ ''[[Laissez-faire]]'' սկզբունքն սպառեց իրեն և առաջացավ պետության միջամտության խիստ անհրաժեշտություն։ Հարկաբյուջետային և [[Դրամավարկայինդրամավարկային քաղաքականություն|դրամավարկային քաղաքականությունները]]ները երկու հիմնական ռազմավարություններ են, որոնք օգտագործում են [[կառավարություն]]ը և [[կենտրոնական բանկ]]ը՝ դրված տնտեսական նպատակներին հասնելու համար։ Բրիտանացի տնտեսագետ [[Ջոն Մեյնարդ Քեյնս|Ջոն Մեյնարդ Քեյնսի]]ի տեսություններում հարկաբյուջետային քաղաքականությունն ունի առանցքային դեր։ Ըստ քեյնսյան տնտեսագիտության՝ երբ կառավարությունը փոփոխում է հարկերի և ծախսումների մեծությունները, դա ազդում է համախառն պահանջարկի և տնտեսական ակտիվության մակարդակի վրա։ Սա թույլ է տալիս կառավարությանը նպատակադրել [[Գնաճ|գնաճըգնաճ]]ը (տնտեսության համար օգտակար է համարվում 2-3% գնաճը) և բարձրացնել [[Զբաղվածություն|զբաղվածության]] մակարդակը։ Այս քաղաքականությունն ուղղված է նաև պահպանելու [[Համախառն ներքին արդյունք|ՀՆԱ-ի]] աճը միջինում 2-3%-ի սահմաններում, իսկ [[Գործազրկություն|գործազրկությունըգործազրկություն]]՝ը՝ բնական մակարդակին մոտ<ref name="Kramer">{{cite web |last1=Kramer |first1=Leslie |title=What Is Fiscal Policy? |url=https://www.investopedia.com/insights/what-is-fiscal-policy/ |website=Investopedia |publisher=Dotdash |accessdate=Aprilապրիլի 26, 2019}}</ref>։ Սա նշանակում է, որ հարկաբյուջետային քաղաքականությունն օգտագործվում է բիզնես շարքի ընթացքում՝ տնտեսությունը կայունացնելու նպատակով<ref>{{cite book|last=O'Sullivan|first=Arthur|first2=Steven M.|last2=Sheffrin|title=Economics: Principles in Action|publisher=Pearson Prentice Hall|year=2003|location=Upper Saddle River, New Jersey 07458|page=387|isbn=978-0-13-063085-8}}</ref>։
 
Հարկերի և ծախսումների փոփոխությունը կարող է ազդել մակրոտնտեսական հետևյալ փոփոխականների վրա․
 
== Դրամավարկայի՞ն, թե՞ հարկաբյուջետային քաղաքականություն ==
[[1970-ականներ]]ից սկսած՝ պարզ դարձավ, որ դրամավարկային քաղաքականությունը հարկաբյուջետայինի նկատմամբ ունի որոշակի առավելություն, քանի որ, կիրառվելով կենտրոնական բանկի կողմից (որն անկախ կառույց է), նվազեցնում է քաղաքական ազդեցությունը (ընտրություններում շատ ձայներ հավաքելու համար, գործող կառավարությունը կարող է անհիմն կրճատել տոկոսադրույքը)։ Ի հավելումն, հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է ունենալ ավելի շատ հակադարձ ազդեցություններ․ [[Հարկ|հարկերիհարկ]]երի բարձրացմամբ և կառավարության ծախսումների կրճատմամբ գնաճի զսպումը երբեմն կարող է ոչ նպատակահարմար լինել, սակայն կառավարությունը ստիպված կարող է կիրառել այն։ Որպես կանոն՝ դրամավարկային քաղաքականությունն արագ է ազդում տնտեսության վրա, քանի որ յուրաքանչյուր ամիս որոշվում է տոկոսադրույքը, մինչդեռ կառավարության ծախսումների աճի մասին որոշում կայացնելը կարող է բավականին երկար տևել, որպեսզի որոշվի, թե ծախսումների ավելացման համար հատկացվող գումարը որ ոլորտում պետք է ծախսվի։
 
2000-ականների ճգնաժամը ցույց տվեց, որ դրամավարկային քաղաքականությունը նույնպես ունի թերություններ։ ''Լիկվիդային ծուղակը'' (իրավիճակ, երբ մարդիկ նախընտրում են պահել բացառապես կանխիկ փող) տեղի է ունենում այն ժամանակ, երբ տոկոսադրույքի կրճատումը բավարար չէ պահանջարկի խթանման համար, քանի որ [[Բանկ|բանկերըբանկ]]երը չեն ցանկանում վարկեր տրամադրել, իսկ սպառողներն էլ ապագայի հանդեպ բացասական սպասումների պատճառով սկսում են շատ սպառել այսօր (քանի որ ունեն գնաճային սպասումներ)։ Կառավարության ծախսումները պատասխանատու են պահանջարկ ստեղծելու և տնտեսությունը ճգնաժամային իրավիճակից հանելու համար։ Երբ խորը ճգնաժամ է տեղի ունենում, նպատակահարմար չէ տնտեսական նախկին հավասարակշռությունը վերականգնելու հույսը դնել միայն դրամավարկային քաղաքականության վրա<ref name="Pettinger">{{cite web |last1=Pettinger |first1=Tejvan |title=Difference between monetary and fiscal policy |url=https://www.economicshelp.org/blog/1850/economics/difference-between-monetary-and-fiscal-policy/ |website=Economics.Help.org |publisher=Economics.Help.org |accessdate=Aprilապրիլի 26, 2019}}</ref>։ Այս երկու քաղաքականություններն էլ ունեն իրենց յուրահատկությունները, և սրանց միավորումը դարձել է տնտեսական խնդիրների լուծման հիմնական վիջոց, որն այժմ կիրառվում է [[Միացյալ Նահանգներ]]ում։ Այս քաղաքականություններն ունեն սահմանափակ ազդեցություն․ այնուամենայնիվ, հարկաբյուջետային քաղաքականությունը մեծ ազդեցություն ունի երկարաժամկետ հատվածում, իսկ դրամավարկայինը՝ կարճաժամկետ<ref name="Schmidt">{{cite web |last1=Schmidt |first1=Michael |title=A Look at Fiscal and Monetary Policy |url=https://www.investopedia.com/articles/economics/12/fiscal-or-monetary-policy.asp |website=Invetopedia |publisher=Dotdash |accessdate=Aprilապրիլի 26, 2019}}</ref>։
 
== Տեսակներ ==
 
==== Պետական պարտք ====
[[Բյուջե|Բյուջեի]]ի պակասուրդը հաճախ ֆինանսավորվում է պետական [[պարտատոմս]]երի թողարկմամբ և առաջնային տեղաբաշխմամբ՝ վճարելով տոկոսագումարներ ֆիքսված կամ անորոշ ժամանակահատվածում։ Եթե տոկոսագումարների և [[կապիտալ]]ի պահանջը չափազանց մեծ է, պետությունը կարող է իրեն սնանկ հայտարարել սովորաբար արտաքին պարտատերերի նկատմամբ։
 
==== Նախորդ ժամանակաշրջանի ավելցուկի ծախս ====
* տնտեսական աճ։
 
Քեյնսյան տնտեսագիտությունը պնդում է, որ կառավարության աճող ծախսումները և կրճատվող հարկերը համախառն պահանջարկի վրա ազդելու լավագույն ճանապարհն են, մինչդեռ տնտեսական «բումից» (աննախադեպ աճ) հետո պետք է կրճատել ծախսումները և բարձրացնել [[Հարկ|հարկերըհարկ]]։երը։ Քեյնսյանները կարծում են, որ խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը, որպես տնտեսական աճի և լրիվ զբաղվածության հասնելու հիմնական գործիք, պետք է կիրառվի անկման և տնտեսական ցածր ակտիվության դեպքում։ Խթանող քաղաքականության պատճառով առաջացած պակասուրդն իր հերթին կծածկվի ապագա տնտեսական «բումի» շնորհիվ։
 
Կառավաությունը կարող է օգտագործել բյուջեի ավելցուկը հետևյալ 2 նպատակների համար․
Քեյնսյան տեսության համաձայն ծախսումների կրճատումը կիջեցնի համախառն պահանջարկի մակարդակը և կարգելակի տնտեսությանը՝ կայունացնելով գների մակարդակը։
 
Սակայն տնտեսագետները դեռևս բանավիճում են հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետության շուրջ։ Բանավեճի հիմնական օղակներից մեկը դուրսմղման էֆեկտն է, որի դեպքում կառավարության վերցրած պարտքը հանգեցնում է տոկոսադրույքների աճին, ինչն էլ մասամբ կամ ամբողջությամբ կարող է չեզոքացնել սպառման խթանումը։ Կառավարությունը բյուջեի պակասուրդը կարող է ֆինանսավորել ներքին պարտքի (պարտատոմսերի թողարկում), արտաքին պարտքի կամ նոր թղթադրամների թողարկման միջոցով։ Երբ կառավարությունը պակասուրդը ֆինանսավորում է պետական պարտատոնսերի թողարկմամբ, տոկոսադրույքը կարող է բարձրանալ, որովհետև կառավարության ներքին պարտքի աճը ֆինանսական շուկայում հանգեցնում է վարկերի և փոխառությունների պահանջարկի մեծացման։ Սա կրճատում է ապրանքների և ծառայությունների համախառն պահանջարկը՝ մասամբ կամ ամբողջությամբ չեզոքացնելով խթանող քաղաքականության ազդեցությունը։ Նորդասական (նեոդասական) տնտեսագետները հարկաբյուջետային քաղաքականության անարդյունավետությունը հաստատելու համար գրեթե միշտ նշում են դուրսմղման էֆեկտը, սակայն քեյնսյանները պնդում են, որ այս քաղաքականությունը կարող է արդյունավետ լինել, հատկապես լիկվիդային ծուղակի դեպքում, այդ ժամանակ դուրսմղման էֆեկտը նվազագույնի է հասնում<ref name="Cliff Notes, Economic Effecs of Fiscal Policy">{{cite web|url=http://m.cliffsnotes.com/study_guide/Fiscal-Policy.topicArticleId-9789,articleId-9749.html|title=Cliff Notes, Economic Effecs of Fiscal Policy|accessdate=Marchմարտի 20, 2013}}</ref>։
 
Դասական տնտեսագիտության տեսանկյունից խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը նաև կրճատում է զուտ արտահանումը, որն իր հերթին ազդեցություն է թողնում ազգային եկամտի վրա։ Երբ կառավարության պարտքի մեծացման պատճառով բարձրանում է տոկոսադրույքը, տեղի է ունենում կապիտալի ներհոսք այլ երկրներից։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ այլ հավասար պայմաններում երբ կառավարությունը բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար պարտատոմսեր է թողարկում և տեղաբաշխում, տնտեսությունում փողի զանգվածը կրճատվում է, բարձրանում է տոկոսադրույքը, ինչն էլ նշանակում է, որ ներդրված կապիտալի շահութաբերությունն ավելի մեծ է։ Պետական պարտատոմս գնելու համար, օտարերկրյա ներդրողները պետք է ձեռք բերեն տվյալ երկրի ազգային արժույթը։ Այսինքն՝ երբ արտասահմանյան կապիտալը հոսում է տվյալ երկիր, այդ երկրի ազգային արժույթի պահանջարկն աճում է։ Աճած պահանջարկն ի վերջո պատճառ է հանդիսանում ազգային արժույթի արժևորման՝ ներքին գնորդների համար էժանացնելով այլ երկրներից ներմուծումը, իսկ արտասահմանյան գնորդների համար թանկացնելով տվյալ երկրից արտահանված ապրանքները։ Արդյունքում աճում է ներմուծումը, կրճատվում է արտահանումը՝ կրճատելով զուտ արտահանումը։