«Հեթումյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Պատմություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 24.
==Պատմություն==
[[Պատկեր:Cilician Armenia.tif|ձախից|մինի|[[Կիլիկյան Հայաստան (այլ կիրառումներ)|Կիլիկյան Հայաստան]]]]
Հեթումյանները մինչև թագավորական տոհմ լինելը իշխանական տոհմ էին։ Հեթումյաններ իշխանական տոհմի հիմնադիրը՝ Հեթումի որդի Օշին Գանձակեցին, խույս տալով սելջուկյան թուրքերի հալածանքներից, 1073 թվականին իր ազգատոհմով [[Կիլիկիա]] է տեղափոխվում [[Մեծ Հայք|Մեծ Հայքի]]ի [[Արցախի Հանրապետություն|Արցախ]] նահանգի Մայրյաց ջուրք ավանից (Հյուսիսային Արցախ), հիմք դնելով Հեթումյանների իշխանական տոհմին։ Կիլիկիայում իշխող [[Աբլղարիբ Արծրունի|Աբլղարիբ Արծրունին]]ն իր ընկեր Օշինին է նվիրում Տավրոսի լեռներում գտնվող՝ արաբներից գրավված [[Լամբրոն]] բերդը (հայկական անառիկ բերդ և քաղաք Լեռնային Կիլիկիայում)։ Օշինը հիմնովին վերակառուցում է անառիկ բերդը և կնության առնում [[Աբլղարիբ Արծրունի|Աբլղարիբ Արծրունու]] դստերը, որտեղ  էլ հաջորդաբար իշխում են նրա իրավահաջորդները, կրելով Լամբրոնի իշխան տիտղոսը: Հեթումյանների իշխանական տոհմին է պատկանում նաեւ Պապերոն ամրոցը, որտեղ էլ հաստատվում են [[Օշին Ա Գանձակեցի|Օշին Գանձակեցու]] երկու եղբայրները՝ [[Բազունի Գանձակեցի|Բազունին]] եւ [[Հալկամ Գանձակեցի|Ալգամը]], կրելով Պապերոնի իշխան տիտղոսը։
 
[[Օշին Ա Գանձակեցի|Օշինին]] հաջորդեց որդին՝ Հեթում Բ-ն իշխանը, որը Լաբրոնը, որպես ժառանգություն, թողեց ավագ որդուն՝ Օշին Բ–ին, իսկ Պատեռոն բերդը կրտսերին՝ Սմբատ Նաթանայելյանին։ Վերջինս դստերը կնության տվեց [[Ամենայն Հայոց Կաթողիկոս|Հայոց կաթողիկոս]] [[Գրիգոր Բ Վկայասեր|Գրիգոր Բ Պահլավունու]] եղբորը՝ Վասիլին։ Ռուբինյան Մեծ իշխան [[Թորոս Բ]]–ի դեմ [[Բյուզանդիա]]յին զինակցող Սմբատը մարտում սպանվեց, իսկ Օշին Բ գերեվարվեց։ Պապեռոնում Սմբատին հաջորդեց որդին՝ Բակուրանը, որը քրոջը՝ Ռիտային, կնության էր տվել Թորոս Բ–ի եղբայր Ստեփանե իշխանին։