«Հյուսիսային Կովկաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Իսլամը Հյուսիսային Կովկասում ==
Մշտապես խիտ բնակեցված Կովկասի լեռնային և մասամբ նախալեռնային շրջանները վաղ միջնադարում իրենցից ներկայացնում էին բազմաթիվ ցեղերի կու­տա­կումներ: Դեռ հնուց Լեռնային Կովկասը շատ ժողովուրդների համար ապաս­տա­րան է եղել:[[:Պատկեր:///D:/arkhiv personal/Islam@ Kovkasum/New Microsoft Word Document.docx#%20ftn1|[1]]]
 
Հյուսիսային Կովկասը, ըստ էթնիկական կազմի, իրենից ներկայացնում է ան­մի­­­ա­­տարր տարածք` բնակեցված բազմաթիվ ազգերով: Դրանց մի մասը բազմա­քա­նակ է, իսկ մյուսներն էլ մի քանի հազար են: Շատ ժողովուրդներ ունեն իրենց լեզուն, որոշ­ներն էլ կամ կորցրել են լեզուն կամ էլ ձուլվել են ավելի մեծ լեզ­վա­ըն­տա­նիք­նե­րի: Որոշները համարվում են Կովկասի բնիկ ժողովուրդներ, իսկ մյուսները այս տա­րած­քում վերաբնակվել են բոլորովին վերջերս:
 
Հյուսիսային Կովկասի տարբեր ազգային խմբերի փոխազդեցությունն արտա­ցոլ­վել է նրանց լեզվի, մարդաբանական տեսակի, նյութական և հոգևոր մշակույթի առանձնահատկություններում:
 
Հյուսիսային Կովկասի բնիկ ժողովուրդներն են ադիգ­նե­րը, ավար­նե­րը, լակ­ցի­նե­րը, դարգինները, ինգուշները, կաբարդինո-բալկարները, չերկեսները, օսերը և չե­չեն­­ները:[[:Պատկեր:///D:/arkhiv personal/Islam@ Kovkasum/New Microsoft Word Document.docx#%20ftn2|[2]]]
 
Հյուսիսային Կովկասը հնուց բնակեցված էր ադիգների նախնիներով, ով­քեր հայտնի են նաև որպես ղաշաղներ կամ զիքեր: Ադիգեական ցեղերը վաղ միջ­նա­դա­րում համարվում էին Կովկասի ամենաբազմաքանակ ժողովուրդներից մեկը` զի­ջե­լով միայն ալաններին: Նրանք միշտ մասնատված էին և թշնամացած էին ոչ միայն իրենց հարևանների, այլև միմյանց հետ: Ադիգները` որպես Հյուսիսային Կովկասի բնիկ ժողովուրդներ, ունեն “ադիգե” էթնոնիմը:
 
Հնագույն ժամանակներում իրենց “ադիգե” էին կոչում նաև չերկեսները: Չեր­կես­ների էթնիկական ձևավորումը տեղի է ունեցել հին ադիգեական ցեղերի հիման վրա, ովքեր բնակեցված էին ժամանակակից Չերկեսիայի տարածքում: “Չերկես” տերմինի ծագումը կապված է 13-րդ դարի քաղաքական իրադարձությունների հետ:
 
Ժամանակակից կաբարդինների նախնիները, ովքեր նույնպես հայտնի են ադի­գե անունով, մ. թ. ա. 1-ին հազարամյակի կեսերին Թամանի թերակղզում ունեին իրենց պետական միավորումը, որը հետագայում մտավ Բոսպորի թագավորության կազ­մի մեջ: 4-րդ դարում հոների արշավանքը ստիպեց ադիգեյցիներին վերա­բնակ­վել Կովկասի լեռների մոտ: Մոտավորապես այդ նույն ժամանակ հյուսիսկովկասյան ցե­ղերի և Պրիազովյայի բուլղարների միախառնման արդյունքում ձևավորվեց բալ­կա­րիա­կան ազգը: 13-րդ դարում մոնղոլ-թաթարների ներխուժման հետ կապված բալ­կար­ների նախնիները վերաբնակվեցին լեռներում: 14-րդ դարում ադիգների մի մա­սը ստացավ կաբարդիններ անվանումը և զբաղեցրեց բնակչության ժա­մա­նա­կա­կից տարածքը:
 
Ավարները, ագուլները, անդինները, արչինները, բեժտինները, բոտ­լիհ­­ները, հինուհները ձևավորում են Դաղստանի ժողովուրդ­նե­րի ամբողջությունը: Չեչենների և ինգուշների նախնիներն են համարվում վայնախները: Ինգուշ­նե­րի ինքնանվանումը գիտնականների մեծ մասի կողմից թարգմա­նա­բար նշանակում է “աշ­տա­րակների բնակիչներ”: Ինգուշական աշտարակները հա­մար­վում են Հյուսի­սա­յին Կովկասի խորհրդանիշներից մեկը: “Ինգուշը” ժողովրդի ռու­սական անվանումն է, որն առաջին անգամ ռուսական աղբյուրներում հայտնվել է 18-րդ դարում և ծագում է 17-րդ դարում ինգուշների կողմից հիմնված Անգուշտ բնա­կա­վայրի անվանումից: Չե­չեն­ները Հյուսիսային Կովկասի ամենաբազմաքանակ ժողովուրդն են: Չեչենների էթ­նո­նիմն է “նոխչո” (հին անվանումը` “նախչա”, որը թարգ­մանաբար “նախ” վայնա­խա­կան բառից նշանակում է ժողովուրդ, մարդիկ):[[:Պատկեր:///D:/arkhiv personal/Islam@ Kovkasum/New Microsoft Word Document.docx#%20ftn3|[3]]]
 
Օսերը համարվում են ալանների սերունդները, ովքեր Կովկասում հիշատակ­վում են մեր թվարկության 1-ին հազարամյակի սկզբներից, թեև, անկասկած, նրանք այս­տեղ են եկել ավելի վաղ: Այս ժողովրդի պատմությունը համարվում է բարդ ուսում­նասի­րու­թյան համար: Բազմաթիվ գիտնականների մի քանի սերունդների ուսում­նասի­րու­թյուն­ները հաստատել են, որ օսերի էթնոգենեզը նախևառաջ Հյուսի­սա­­յին Կովկասի սկյութա-սարմատա-ալանական ցեղերի երկարատև ներքին զար­գաց­ման արդյունք է:
Տող 29.
Մուսուլմանական  միսիոներները սկսեցին ակտիվորեն  Դաղստանից Չեչնիա թա­­փանցել 16-րդ դարից: Շատ ժողովրդական լեգենդներում պատմվում է, թե ինչ­պես ավարական և կումիկական մուլաները չեչենական գյուղերում վարձվում էին որ­պես հովիվներ և այնտեղ տարածում իսլամը: Քանի որ 15-17-րդ հարյուրամյակ­ն­ե­րում չեչենական և ինգուշական լեռնական հասարակությունը գտնվում էր զար­գաց­ման ավելի վաղ փուլում, քան իրենց հարևանները` դաղստանցիներն ու կա­բար­դին­­ները, որտեղ տեղի էր ունենում ֆեոդալական հարաբերությունների  զարգացում, ապա բնական է, որ նրանք ձգտում էին իրենց ազդեցությունը հաստաատել չեչեն­նե­րի և ինգուշների վրա: Բացի դրանից նրանց հետաքրքրում էր Չեչենա-Ինգու­շե­տիա­յի դիրքը, որի նկատմամբ  հատուկ հետաքրքրություն էին ցուցաբերում որոշ դաղս­տան­ցի ֆեոդալներ:
 
Բնականաբար, ձգտելով քաղաքականորեն  հաստատվել այն տարածքում, որ­տեղ ապրում էին չեչեններն ու ինգուշները, ֆեոդալները ջանում էին ամրապնդել իրենց գաղափարական դիրքերը: Դրա համար էլ նրանք ակտիվորեն տարածում էին իրենց ազդեցությունը Հյուսիսային Կովկասի այդ հատվածի բնակչության վրա: Քանի որ այդ ժամանակ Դաղստանում իսլամը կրոնի գերիշխող ձևն էր, ապա դաղստանա­կան ֆեոդալները օգտագործում էին այն իրենց քաղաքական նպատակներում Չեչե­նա-Ինգուշետիա թափանցելու և այն տեղի բնակչության շրջանում տարածելու համար: Դա բավական երկար գործընթաց էր: Չեչենա-Ինգուշետիայի որոշ ցեղերի մոտ իսլամը թափանցեց ավելի վաղ, իսկ մյուսների մոտ` բավական ուշ:[[:Պատկեր:///D:/arkhiv personal/Islam@ Kovkasum/New Microsoft Word Document.docx#%20ftn5|[5]]]
 
Չեչենա­կան բնակավայրերից իսլամը սկսեց տարածվել Ինգուշետիայի լեռնային աուլները:
 
Օսմանյան կայսրության պատմու­թյան ամբողջ ընթացքում ստամբուլական սուլթանների և պարսկական շահերի միջև մրցակ­ցություն էր տեղի ունենում: Շատ տա­րիների ընթացքում սուլթանական Թուր­քիա­յի և շահնշահական Իրանի միջև տե­ղի էին ունենում արյունահեղ և հյուծիչ պատերազմներ: Արդեն 15-րդ դարում Թուր­քիա­յի ձեռքն անցան Վրաստանի սևծովյան ափը, Աբխազիան: 1475 թ. նվաճվեցին Սև ծովի ափերի գենուեզական և վենետիկյան  գաղութները: Փաստացի Թուրքիայի ձեռ­քերում էր Ղրիմը, որի խանը  դարձավ սուլթան-հավատակցի վասալը:
 
Ձգտելով ամրապնդել իրենց ազդեցությունը Ադիգեայում, Կաբարդիայում և Չեր­կեսիայում` նվաճողները արմատավորում էին իսլամը: Սակայն թուրքական փա­շա­ները և Ղրիմի  խաները այդ ռազմական արշավանքները միայն հանուն իրենց կրոնի տա­րածման չէին կատարում: Իսլամական կրոնը հանդիսանում էր միայն վառ նվա­ճողական բնութագիր ունեցող այդ արշավանքների նշանը:
 
Մուսուլմանական պաշտամունքի հետևորդներն այն շրջաններում, որտեղ իս­լա­մը գերիշխող կրոն էր, մոտ էին  գտնվում իշխող դասակարգին: Չնայած առանձին լեռ­նական ժողովուրդների, օրինակ կաբարդինների մոտ, իսլամն արդեն 17-րդ դա­րում սկսեց նշանակալի դեր խաղալ, սակայն տեղական բնակչության շրջանում մու­սուլմանական հոգևորականությունը մեծ հեղինակություն չուներ: Մուլլերը և ղա­դի­ները ամենայն հավանականությամբ եկվորներ էին Ղրիմից և Թուրքիայից: Նրանք լեռ­նականների շրջանում պարտադրում էին օտար սովորույթներ և բարքեր: Տե­ղա­կան բնակչությունը հատկապես դիմադրեց մուսուլմանական կրոնական-ֆեոդալա­կան օրենքին` շարիաթին, նախընտրելով ադատներով դատավարությունը: Երբեմն այն ստիպում էր հոգևորականությանը իր գործունեությունը հարմարեցնել տեղական ադատներին:[[:Պատկեր:///D:/arkhiv personal/Islam@ Kovkasum/New Microsoft Word Document.docx#%20ftn6|[6]]]
Տող 43.
15-րդ դարի վերջին և 16-րդ դարի սկզբին թուրքերը ներթափանցեցին Հյու­սի­սա­յին Կովկասի ծովափնյա շրջաններ: 16-րդ դարի կեսերին սկսվեց Հյուսիս-արևմտ­յան Կովկասի ժողովուրդների իսլամականացումը (ադիգեական և աբազինական ցե­ղե­րի): 16-17-րդ դարերում այստեղ այդ քաղաքականության ակտիվ քարոզիչներն էին Ղրիմի խաները:
 
Քաղաքական իրավիճակով պայմանավորված` ադիգեական ցեղերից որոշ­նե­րի մոտ իսլամը ավելի վաղ հաստատվեց, մյուսների մոտ` ավելի ուշ: Տարածման կենտ­րոնը Անապան էր, որը մինչև 1829 թ. գտնվում էր Թուրքիայի տիրապետության տակ: Այդ պատճառով էլ ծովափին մոտ գտնվող ադիգեական հասարակությունները ավելի շուտ ենթարկվեցին իսլամի և թուրքական հոգևորականության ազդեցությանը, քան նրանք, ովքեր ապրում էին լեռների խորքում: Այսպես, ճանապարհորդների վկա­­յությամբ, ովքեր այդ ժամանակ այցելել են Հյուսիս-արևմտյան Կովկաս, 16-րդ դա­րի կեսերին իսլամն արդեն ամրապնդվել էր միայն ադիգեական ցեղերի շրջանում, իսկ նրանցից արևելք` Կաբարդիայում ապրող չերկեսական և աբազինական ցեղերը հե­­թանոսներ էին: 1641թ. թուրք ճանապարհորդ Էվլիան, լինելով այդ վայրերում, գրում է, որ իսլամը դանդաղ ներթափանցում է Վերին Կուբանում և Ղում գետի մոտ ապ­րող աբազինների, չերկեսների և կաբարդինցիների շրջանում: Արտասահմանցի ճա­նապարհորդներ Ասկոլին, Վիթթսենը և Շարդենը նշում են, որ դեռևս 17-րդ դարում մի քանի աբազինական ցեղեր քրիստոնյա են եղել: Իսկ Գագրում և Պսհու գետի ափե­րում բնակվող աբազինների շրջանում կային անձեռնամխելի հեթանոսական սրբավայրեր:[[:Պատկեր:///D:/arkhiv personal/Islam@ Kovkasum/New Microsoft Word Document.docx#%20ftn7|[7]]]
 
Բավական ուշ, քան աբազինական և ադիգեական ժողովուրդների մոտ, իս­լա­մը ներթափանցեց բալկարների և կարաչաևների մոտ: Կարաչայի լեռներում իս­լա­մը սկսել է ներթափանցել միայն 18-րդ դարի վերջին քառորդում: Գերմանացի ճա­նա­պարհորդ Յուլիուս Կլապրոտը, ով 1807-1808 թթ. այցելել է Կարաչա, նշում է, որ նոր կրոնն այստեղ առաջին անգամ սկսել է քարոզել էֆենդի Իսհակ Աբուկովը 1782 թ.: Նա ծառայում էր սուլթանական Թուրքիայի կառավարությանը: Կարաչաևցի պատ­միչ Հ. Օ. Լայպանովը նշում է.”Իսհակ էֆենդիի քարոզներին ժողովուրդը թշնամաբար էր մոտենում: Իսլամի ներմուծումը նպաստեց կարաչևո-բալկարիական հասարա­կու­թյան ավատական վերնախավի իշխանության ուժեղացմանը, աշխատող զանգ­ված­նե­­րի հարստահարմանը և նրանց աղքատացմանը”:[[:Պատկեր:///D:/arkhiv personal/Islam@ Kovkasum/New Microsoft Word Document.docx#%20ftn8|[8]]] Բալկարիացիների մոտ իսլամը սկսել է ներթափանցել 18-րդ դարի կեսերից: Բայց միայն 19-րդ դարի սկզբում այն վերջնականապես հաստատվեց Կարաչայի և Բալ­կարիայի լեռներում, սակայն դեռ շատ տասնամյակների ընթացքում այդ ժողո­վուրդ­ների շրջանում պահպանվում էին նախկին, մինչմուսուլմանական  հավատա­լիք­ները:
 
Օսերի ճնշող մեծամասնությունը նախքան հեղափոխությունը քրիստոնեու­թյուն էր դավանում, միայն մի փոքր մասն էր մուսուլման: Իսլամը օսերի մոտ ներ­թա­փան­ցեց Կաբարդիայից 17-18-րդ դարերում և տարածվեց առավելապես Հյու­սի­սա­յին Օսեթիայի բարձր դասի շրջանում:
<br />
 
==== Գրականություն ====