«Հոմունկուլուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 8.
Առաջին հոմունկուլի ստեղծումն երկար ժամանակ վերագրվել է իսպանացի բժիշկ և [[Ալքիմիկոսներ|ալքիմիկոս]] [[Արնալդուս դե Վիլանուվանուս]]ին, ով ապրել է [[13-րդ դար]]ում [[Վիլյանուևա դե Խիլոկա]] քաղաքում<ref>[http://www.newadvent.org/cathen/15429c.htm Arnaldus Villanovanus.] Catholic Encyclopedia</ref>։ Հոմունկուլի ստացման առավել հայտնի «բաղադրատոմսերից» մեկը առաջադրել է [[Պարացելս]]ը [[16-րդ դար]]ում<ref>[https://ru.wikisource.org/wiki/МЭСБЕ/Гомункулус.] Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.</ref>։ Ալքիմիկոսը կարծում էր, որ հատուկ անոթի մեջ ամփոփված մարդկային [[սերմնահեղուկ]]ը տաքացնելով և որոշակի այլ մանիպուլյացիաների միջոցով (ձիու [[գոմաղբ]]ով ծածկել, «մագնիսացնել», որի վերջնական իմաստը պարզ չէ) դառնում է հոմունկուլ։ Ըստ Պարացելսի, հոմունկուլին «կերակրելու» համար անոթի մեջ ոչ մեծ քանակությամբ մարդկային [[արյուն]] է պետք լցնել։ Համունկուլի հասունացման ժամանակը 40 [[օր]] է, իսկ համունկուլի հասակը` 12 [[դյույմ]]։
 
[[17-րդ դար|17]]-[[18-րդ դար]]երի պատկերացումների համաձայն, հոմունկուլ պարունակվում է [[սպերմատոզոիդ]]ում, իսկ մայրական օրգանիզմ ներթափանցելուց հետո վերափոխվում է մարդու. երբեմն ինքը` սպերմատոզոիդը նույնականացվում է հոմունկուլի հետ։ Նմանատիպ տեսակետները ստացել են [[անիմալկուլում]] (մանրադիտակային կենդանի) անունը։ Անիմալկուլիզմի կողմնակիցներից մեկն էլ եղել է [[Անտոնի վան Լևենհուկ|Լևենհուկը]]` սպերմատոզոիդների առաջին բացահատողը։
 
== Արվեստում ==
Հոմունկուլի մասին պատկերացումներն իրենց արտահայտությունն են գտել միջնադարյան բազմաթիվ կտաvներում, որտեղ հոմունկուլը ներկայացվել է որպես փոքրիկ մարդուկ, որ հայտնվելով մայրական օրգանիզմ էականորեն մեծանում է չափերով։
 
XVIII դարում ակադեմիական գիտությունը, ի դեմս [[էպիգենեզ (կենսաբանություն)|էպիգենեզ]]ի հիմնադիր [[Կասպար Ֆրիդրիխ Վոլֆ|Կ. Ֆ. Վոլֆի]], կտրականապես դեմ է եղել [[Պրեֆորմիզմ|պերֆորմիստական պատկերացումներին]]։