«Հոռոմոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 58.
969 թվականին Հոռոմոսի վանքի վանահայր Սարգիս վարդապետը մասնակցել է [[Վահան Ա Սյունեցի|Վահան Ա Սյունեցու]] հրավիրած [[Անիի եկեղեցական ժողով]]ին։ 982 թվականին, ըստ պատմիչ [[Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ|Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ)]], Աբլհաճ ամիրան հրդեհել է Հոռոմոսի վանքը և վայր բերել եկեղեցու գմբեթի խաչը։
 
15–16-րդ դարերում Հոռոմոսի վանքը դադարել է գործելուց և զգալիորեն ավերվել: 1685 թվականին վանահայր Դանիել վարդապետը համալիրը մաքրել է աղբից, նորոգել Սուրբ Հովհաննես եկեղեցին, վերստին միաբանություն հաստատել: 1755 թվականին, լեզգիների երկրորդ արշավանքի ժամանակ, սպանվել է Հոռոմոսի վանքի վանահայր Եղիա վարդապետը:
 
1788 թվականին վանահայր Հովհաննես եպիսկոպոս Շամբեցին նորոգել է վանքը: 1800 թվականին և 1807 թվականին, Էջմիածնի անապահովության պատճառով Մայր աթոռի միաբաններն ապաստանել են վանքում: 1852 թվականին Հոռոմոսի վանքը նորոգել է Վարդան վարդապետ Օձնեցին, 1868–1871 թվականներին՝ Գրիգոր վարդապետը:
 
Հոռոմոսի վանքը եղել է [[Բագրատունիներ]]ի տոհմական հանգստարանը, թագավորների և իշխանների դամբարանավայրը: Վանքում է ամփոփվել [[Սարգիս Ա Սևանցի]] կաթողիկոսը: 1918 թվականից Հոռոմոսի վանքը լքվել է և այժմ կիսավեր է:
Տող 75.
1198 թվականին վանահայր Մխիթարն [[Ականից գետակ|Ականց]] գետից ջրատար է կառուցել Հոռոմոսի վանքի համար: 1206 թվականին [[Զաքարե Բ|Զաքարե Բ Մեծ]]ը վերահաստատել է գետից օգտվելու վանքի իրավունքը և քանդել նրա վրա այլոց կառուցած ապօրինի ջրաղացը: 12-րդ դարում Հոռոմոսի վանքում է ուսանել պատմիչ [[Մխիթար Անեցի]]ն: 1215 թվականին, ըստ շինարարական արձանագրության, Սուրբ Հովհաննես եկեղեցու հարավային պատին կից իշխանուհի Խութլուխաթունը մոր՝ Ռուզուքանի համար երկհարկ դամբարան է կառուցել, որի երկրորդ հարկը կազմված է միմյանց կից երեք մատուռներից (կենտրոնինը գմբեթավոր է)։ Դամբարանի առաջին հարկի ներսում, արևելյան պատին ագուցված են չորս շքեղ քանդակազարդ խաչքարեր: 13-րդ դարում նմանատիպ դամբարան է կառուցվել նաև Սուրբ Հովհաննես եկեղեցու հյուսիսային պատին կից:
 
13-րդ դարի 2-րդ քառորդում իշխան Վահրամ Հեճուպի դուստր Խաթունը նորոգել է Հոռոմոսի վանքի եկեղեցիները և Ռուզուքանի դամբարանին հարավից կից կառուցել մատուռ: Սուրբ Հովհաննես եկեղեցին և նրա երկու կողմերում սիմետրիկ կառուցված գմբեթավոր դամբարաններն ու թաղածածկ մատուռներն ունեն մեկ հարթության վրա մշակված արևելյան ընդհանուր ճակատ, որի տարբեր ծավալների միասնական նման լուծումը բնորոշ է քաղաքային ճարտարապետությանը:
 
Հոռոմոսի վանքը ծաղկում է ապրել 13-րդ դարում՝ [[Վաչուտյաններ]]ի իշխանական տան հովանավորությամբ: 1229 թվականին, ըստ շինարարական արձանագրության, Վաչե Վաչուտյանը Հոռոմոսի վանքի համալիրի հարավային կողմում կառուցել է քառակուսի հատակագծով նշխարատան շենքը:
 
1246 թվականին վանքը տուժել է [[Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում|թաթար-մոնղոլների արշավանքից]]: 1251 թվականին ոմն Առյուծ և նրա կին Սեդան նորոգել են վանքը, վերաշինել թաթարների ավերած ջրատարը, 1277 թվականին կառուցել նշխարատան նոր շենք՝ երկու զույգ փոխհատվող կամարներով ծածկված: Նշխարատներին արևելքից կից է քառասյուն, կենտրոնակազմ հորինվածքով, ներսում՝ արևելքում պատում խորանով մի շենք (ժամատուն կամ գրապահոց-գրատուն): Հոռոմոսի վանքը շրջափակված է քառանկյունի պարսպով, որի հյուսիս-արևմուտքում են գտնվում մի կիսաշրջանաձև բուրգ և միակ մուտքը:
Տող 96.
 
* Baladian, Ani and Jean Michel Thierry (eds.) with a contribution by J. P. Mahé (2002), ''Le couvent de Horomos d'après les archives de Toros Toramanian''. Paris: Académie des inscriptions et belles-lettres.
* Manuk-Khaloyan, Armen (2013), "In the Cemetery of their Ancestors: The Royal Burial Tombs of the Bagratuni Kings of Greater Armenia (890-1073/79)," ''[[Ռևյու դեզ Էթյուդ Արմենիեն|Revue des Études Arméniennes]]'' 35, pp. 131-202 131–202.
* Sinclair, Thomas A. (1987). ''Eastern Turkey: An Architectural and Archaeological Survey''. London: Pindar Press, vol. 1.
* Thierry, Jean Michel (1980). ''Le couvent armenien d'Horomos''. Leuven: Peeters.
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հոռոմոս» էջից