1 011 312
edits
չ (ավելացվեց Կատեգորիա:Հայ գրողներ (CatCompleter via ru:Category:Писатели Армении) ՀոթՔաթ գործիքով) |
|||
'''Հովասափ Սեբաստացի''', (1508-18 թթ, մահվան թվականն անհայտ), XVI դարի հայ տաղասաց, գրիչ, վկայագիր։ Կրթությունն ստացել է հոր՝ Թադեոս քահանայի մոտ։ Հովասափ Սեբաստացիից մեզ են հասել սիրո երգեր, պատմական պոեմներ, բանաստեղծություններ, բարոյախրատական, ինչպես նաե հոգևոր թեմաներով գրված և տոմարագիտական գործեր, որոնք արտացոլում են հայ ժողովրդի, մասնավորապես [[Արևմտյան Հայաստան]]ի բնակչության կյանքը, միջնադարյան Հայաստանի քաղաքական անցուդարձերը։ [[1535]] թ-ին Հովասափ Սեբաստացին ընդօրինակել է [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] պատմությունը։ Երկի վերջում եղած հիշատակարանը վկայում է, որ նա իր սիրերգերը, օժտված կյանքի ու բնության նկատմամբ լավատեսությամբ, ստեղծել է [[1535]] թ-ին։ Հովասափ Սեբաստացին գրել է նաև 17 տնից բաղկացած մի տաղ, որը նվիրված է Կոճա Սեբաստացուն (տաղի 7 տների ծայրակապն է «Ցովասաբ» բառը)։
{{Bio-stub}}▼
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=551}}
[[Կատեգորիա:Հայ տաղասացներ]]
[[Կատեգորիա:Հայ գրողներ]]
▲{{Bio-stub}}
|