«Հոտառություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Olfactory system.svg|մինի|Մարդու հոտառական համակարգը. 1. Հոտառական սոխուկ, 2. Նշիկներ, 3. Ոսկոր, 4. Քթային էպիթել, 6. Հոտառական ընկալիչներ]]
'''Հոտառություն''', շրջապատող միջավայրի քիմիական նյութերի որոշակի հատկության՝ հոտի ընկալումը [[մարդ|մարդու]]ու և [[Կենդանիներ|կենդանիներիկենդանիներ]]ի կողմից հոտառության օրգանների միջոցով։ [[Ողնաշարավորներ|Ողնաշարավորների]]ի մոտ հոտառական օրգանը հոտառական էպիթելն է, որը տեղակայված է [[Քթիքթի խոռոչ|քթի խոռոչո]]ւմում, քթային վերին ռունգում: Հոտառությունը (համի հետ միասին) կազմում է [[օրգանիզմ]]ի քիմիական զգայաընկալումը՝ քեմոռեցեպցիան<ref name="ՀՍՀ" />։ Նյութերը, որոնք գոլորշիացման փուլից անցել են արտազատուկի մասնագիտացված ընկալիչների՝ հոտառության էպիթելի բջիջների մակերեսին, առաջացնում են գրգռվածություն: [[Գործողության պոտենցիալ|Նյարդային ազդակները]] հոտառության նյարդերով հասնում են հոտառական ընկալիչներին, իսկ այնուհետև ենթակեղևային կենտրոններ և վերջապես գլխուղեղի հոտառության կենտրոն (քունքային բիլթ) և այնտեղ վերլուծվում: Հոտառության [[Էպիթելային հյուսվածք|էպիթելը]], նյարդերը և գլխուղեղի հոտառության կենտրոնները ձևավորում են հոտառական վերլուծիչը:
== Ընդհանուր բնութագիր ==
Շրջապատող միջավայրում հոտավետ նյութերը առկա են նվազագույն քանակությամբ, դրանք հանդես են գալիս որպես որոշակի իրերի և երևույթների ազդանշան, սակայն իրենք իրենց երբեք չեն կարող օգտակար կամ վնասակար լինել օրգանիզմի համար։ Հոտավետ նյութերը ցամաքային կենդանիների հոտառության օրգաններին են հասնում [[օդ]]ի հոսանքով (գոլորշու ձևով) կամ դիֆուզիայի ճանապարհով։ Ջրային կենդանիների համար «հոտավետ» նյութեր կարող են լինել ջրում լուծված չցնդող նյութերը, որոնք սովորաբար զուրկ են հոտից։ Հոտառության դերը, ինչպես նաև հոտառության օրգանների զարգացման աստիճանը, զանազան կենդանիների մոտ խիստ տարբեր են։ Օրինակ, [[կաթնասուններ]]ին բաժանում են մակրոսմատիկների, որոնց հոտառությունը լավ է զարգացած ([[շուն]], [[կրծողներ]] և այլն), միկրոսմատիկների, որոնց հոտառությունը թույլ է ([[Փոկեր|փոկ]], [[բեղավոր կետ]], մարդանման կապիկներ), և անոսմատիկների, որոնք հոտառության բնորոշ օրգաններ չունեն ([[ատամնավոր կետեր]])։ Հոտառությունը կարևոր է կերի ընտրության, հայթայթման, որսին հետապնդելու և թշնամուց խույս տալու համար։ Բնակավայրը գտնելու, հակառակ սեռի ներկայացուցչին փնտրելու և ճանաչելու գործում կարևոր նշանակություն ունեն հատուկ խումբ կազմող հոտավետ նյութերը՝ [[ֆերոմոններ|ֆերոմոնները]]ը, որոնք ամբողջովին պայմանավորում են [[միջատներ|միջատների]]ի վարքագիծը։ Հոտառությունը պակաս կարևոր չէ նաև մարդու կյանքում, չնայած հոտառության օրգաններն այստեղ աչքի չեն ընկնում իրենց զարգացածությամբ։ Հոտառությունը մեծ նշանակություն ունի [[Սնունդ|սննդի]], օծանելիքի արտադրության աշխատողների, համտեսների (դեգուստատոր) համար։ Հղիության շրջանում հոտառությունը կարող է սրվել և առաջացնել տհաճ, աղավաղված զգայություն, իսկ տարեց մարդկանց մոտ այն նվազում է։ Հոտառական զգայությունը խանգարվում կամ անհետանում է քթի լորձաթաղանթի բորբոքումների, հատկապես օզենայի, գլխուղեղի որոշ բաժինների վնասման և ուռուցքների ժամանակ։ Հոտավետ նյութերի քանակությունն անսահման մեծ է։ Չկան քիմիական երկու տարբեր նյութեր, որոնք ունենան բացարձակ նույն հոտը<ref name="ՀՍՀ">[https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/584 Հայկական սովետական հանրագիտարան, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1980։]</ref>։
 
== Հոտառության ուսումնասիրություն ==
Մարդու հոտառության քանակական բնութագրերն ուսումնասիրում է [[օլֆակտոմետրիա]]ն։ Հոտերի ընկալումը չի կարելի չափել անմիջականորեն։ Դրա փոխարեն օգտագործվում են անուղղակի մեթոդներ, ինչպիսին է ինտենսիվության գնահատումը (որքա՞ն ուժեղ է զգացվում հոտը), ընկալման շեմի որոշումը (այսինքն՝ հոտի ի՞նչ ուժի դեպքում է այն սկսում զգացվել) և համեմատումն այլ հոտերի հետ (ինչի՞ է նման տվյալ համը։ Սովորաբար ուղղակի կապ է նկատվում ընկալման շեմի ու զգայունության միջև։
 
Գոյություն ունի հոտառական ընկալիչի աշխատանքի խանգարումների մեծ խումբ, ինչպես նաև հոտերի նկատմամբ զգայունության անհատական նվազում, որը երբեմն հասնում է [[անոսմիա|անոսմիայի]]։ յի։
 
Ամերիկացի գիտնականներ Ռիչարդ Ակսելն ու Լինդա Բաքը 2004 թվականին ստացել են [[Նոբելյան մրցանակ]] մարդու հոտառության ուսումնասիրության համար<ref>[http://www.aromareklama.ru/st79.htm Тайна запаха]</ref>։
Տող 16.
Հոտառության կարևորումը ռազմավարական նշանակության է ունեցել [[կաթնասուններ]]ի համար։
 
Պրիմատների մոտ հոտառությունը միշտ եղել է երրորդական զգայություն [[տեսողություն|տեսողությունից]]ից, [[լսողություն|լսողությունից]]ից և նույնիսկ [[շոշափելիք|շոշափելիքից]]ից հետո։ Սակայն լեմուրազգիների (խոնավաքիթ կապիկներ) և լայնաքիթ կապիկներն այն օգտագործում են միմյանց հետ հաղորդակցման համար։
 
Էլ ավելի թույլ է մարդանման կապիկների հոտառությունը։ Այնուամենայնիվ, մարդն առանձնանում է նույնիսկ նրանց ֆոնին; Հոտառական ընկալիչների գեների զանգվածային վերածումը կեղծ գեների տեղի է ունեցել շուրջ վեց միլիոն տարի առաջ<ref>[http://genome.cshlp.org/content/15/2/224.full A comparison of the human and chimpanzee olfactory receptor gene repertoires]</ref>, երբ առանձնացել են մարդկանց նախնիների (հոմինիններ) ու շիմպանզեի գծերը, և մարդկանց մոտ ի հայտ է եկել երկու ոտքի վրա քայլելու միտումը։
Տող 92.
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=584}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Հոտառություն]]