«Հորդանես (պատմագիր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ավելացվեց Կատեգորիա:Կոստանդնուպոլիս (CatCompleter via eo:Category:Konstantinopolo) ՀոթՔաթ գործիքով
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 6.
Հորդանեսի աշխատություններից մեկը՝ «Համառոտ ժամանակագրություն» ({{lang-la|De adbreviatione chronicorum, De origine actibusque Romanorum}}) նվիրված է ոմն Վիգիլիոսի, որը, հավանաբար, այդ ժամանակվա (537-555 թթ.) [[Հռոմի Պապ]]ն է: Այս աշխատությունը համաշխարհային պատմության համառոտագրությունն է և հասցված է մինչև իր ժամանակակից [[Հուստինիանոս Ա]] կայսեր իշխանության տարիները:
[[Պատկեր:Iordanis Romana et Getica, ed. Th. Mommsen, Berlin 1882 (Monumenta Germaniae Historica. Auctores Antiquissimi 5,1) - Titelblatt..jpg|thumb|250px|ձախից|Հորդանեսի «Հռոմեացիները և գեթերը» աշխատության հրատարակության տիտղոսաթերթը՝ լույս տեսած [[Բեռլին]]ում 1882 թվականին:]]
Սակայն նրա աշխատություններից առավել հետաքրքրություն է ներկայացնում «Գեթերի ծագման և գործերի մասին» ({{lang-la|De origine actibusque Getarum}}) երկը, որը կրճատ կերպով հայտնի է «Getica» վերնագրով: Գեթերը [[Թրակիա|թրակիականթրակիա]]կան հնագույն ռազմաշունչ ցեղ էին, որոնք [[Հերոդոտոս]]ի օրոք ապրում էին [[Բալկաններ]]ի և [[Դանուբ]]ի միջև: Այս ստեղծագործությունը [[գոթեր]]ի պատմությունն է՝ մինչև [[օստգոթեր]]ի անկումը [[Իտալիա]]յում: Այս աշխատությունը, ըստ մի շարք ուսումնասիրողների, արժեքավոր է նրանով, որ այն գրելիս Հորդանեսն օգտվել է մեզ չհասած աղբյուրներից, հատկապես 5-րդ դարում ապրած [[Պրիսկոս Պանիոնացի|Պրիսկոս Պանիոնացու]] «Բյուզանդիայի պատմությունը և [[Աթիլլա]]յի գործերը» և 6-րդ դարի հռոմեացի պատմագիր [[Կասսիոդոր]]ի «Գոթերի պատմություն» ստեղծագործություններից: Ըստ որոշ ուսումնասիրողների՝ Հորդանեսի «Getica»-ն Կասսիոդորի աշխատության շարունակությունը կամ լրացումն է: Ժամանակակից հետազոտողների ուշադրությունը գրավում է ոչ այնքան Հորդանեսի պատմագրական շարադրանքը, որքան գոթերի «հնագույն երգերի» հիշատակությունը, որոնց միջոցով պատմագիրը հիմնավորում է գոթերի հնագույն ժողովուրդ լինելը:
Ըստ ռուս պատմաբան Նիկոլայ Օսոկինի՝ Հորդանեսի «Գոթերի պատմությունն» խիստ արժեքավոր է նրանով, որ հեղինակը մեծապես օգտվելով օգտագործել է գոթերի բանահյուսությունը, և ոչ միայն մեզ է ավանդել գերմանական ցեղերի ժողովրդական ստեղծագործությունները, այլև ցույց է տվել, թե որքան կարևոր է այդպիսի աղբյուրը՝ որևէ ժողովրդի պատմության համար: Հորդանեսի աշխատության մեջ երևում է, թե որքան հայրենասեր է հեղինակը, որը թեև փայլուն տիրապետում է լատիներենին, քիչ թե շատ ծանոթ է դասական մատենագիրներին, սակայն արհամարհում է հռոմեական ամեն ինչը:
 
==Աղբյուրներ==
*Mierow, Charles Christopher, The Gothic History of Jordanes: In English with an Introduction and a Commentary, 1915. Reprinted 2006. Evolution Publishing, ISBN 978-1-889758-77-0. [1]
*Carlo Troya (1842). Storia d'Italia del medio-evo (in Italian). Tip. del Tasso stamp. reale. pp.  1331–. Retrieved 5 April 2013.
*Kulikowski, Michael, Rome’s Gothic Wars, p.  130.
*Arne Søby Christensen, Cassiodorus, Jordanes, and the History of the Goths. Studies in a Migration Myth, 2002, ISBN 978-87-7289-710-3
*Иорданес // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
*Марийская биографическая энциклопедия / Сост. В. А. Мочаев. — Йошкар-Ола: Марийский биографический центр, 2007. — С. 152. — 486 с. — 2032 экз. — ISBN 5-87898-357-0.
*Н. А. Осокин. История средних веков. Минск, 2008.
 
[[Կատեգորիա:Կոստանդնուպոլիս]]