«Հունդերտվասերի տուն»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
 
== Պատմություն ==
Տունը կառուցվել է ավստրիացի նկարիչ ու ճարտարապետ [[Ֆրիդենսրայխ Հունդերտվասեր]]ի նախագծով 1983-1986 թվականներին ճարտարապետ Յոզեֆա Կրավինայի հետ համատեղ: 2010 թվականից կիրառվում է ''Հունդերտվասեր-Կրավինայի տուն'' անվանումը<ref>Die Presse: [http://diepresse.com/home/recht/rechtallgemein/565439/index.do?_vl_backlink=/home/recht/rechtallgemein/index.do OGH: Hundertwasser-Haus ist auch von Josef Krawina], 16. Mai 2010</ref><ref> OGH: Hundertwasser-Haus ist auch von Josef Krawina (in German). Die Presse. May 16, 2010.</ref>:
 
== Հունդերտվաուսերն ու ճարտարապետությունը ==
Ֆրիդենսրայխ Հունդերտվաստերը սկսել է որպես նկարիչ: 1950-ական թվականների սկզբից նա ավելի շատ կենտրոնանում է ճարտարապետության ուղղությամբ: 1972 թվականին նա «Wünsch dir was» հեռուստաշոուի շրջանակներում կատարում է իր ճարտարապետական առաջին նախագծերը, որպեսզի ցույց տա անտառներով տանիքների, «ծառերի վարձակալների», ամեն վարձակալի «աջից պատուհանների» գաղափարները և զարդարի իր պատուհանի ճակատամասը: Այս մոդելներում Հունդերվասերը մշակում է ճարտարապետական նոր ձևեր «աչքի դիտանցքի համար տունը» և «բարձրահարկ մարգագետնային տունը»<ref> See: Hundertwasser Architecture, For a More Humane Architecture in Harmony with Nature, Cologne: Taschen, 2007, p. 70</ref>:
 
Ակադեմիաներում ու ճարտարապետական միություններում կատարած իր դասախոսություններում Հունդերտվասերն արտահայտում է մարդուն ու բնությանը հասկանալու իր գաղափարները: Այս նպատակով նա հրավիրել է նկարիչ Յոզեֆ Կրավինային` օգնելու ի կատար ածել իր մտահղացումները: 1979 թվականին Կրավինան Հունդերտվասերին է ներկայացրել իր նկարները և պենոպլաստրիրոլից մոդելը<ref>Images in: Das Hundertwasser Haus, Vienna: ÖBV and Compress Verlag, 1985, pp. 166-170</ref>: