«Հռոդոսի կոթող»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
 
[[Պատկեր:Colossus of Rhodes.jpg|մինի]]
'''Հռոդոսի կոթող''', Հելիոս աստծո հսկայական արձանը Հռոդոս կղզու Հռոդոս քաղաքում, [[Աշխարհի յոթ հրաշալիքներ|հին աշխարհի յոթ հրաշալիքներ]]ից մեկը։
Հին եգիպտացիները և հին հույները իրենց աստվածների և արքաների համար քանդակում էին վիթխարի արձան, այդ հսկա քանդակներում մարմնավորելով նրանց մեծությունը։ Նման կոթողներին հույները կոլոսսուս էին անվանում։ Այս բառը հունարենից անցել է շատ ժողովուրդների, այդ թվում և ռուսներին, բայց արդեն կոլոսս (колосс-հսկա, վիթխարի) դարձած, որը գործածվում է հսկա արձանների կամ կոթողների համար։ Հռոդոսցիների կյանքը շատ բանով էր կապված [[ծով|ծովային]]ային առևտրի և նավագնացության հետ։ Նրանք հռչակված էին եղել որպես նավագնացներ։
[[Մ.թ.ա. 5-րդ դար]]ում Հռոդոս կղզու վրա հարձակվեց Դեմետրիոսը, սակայն նա պարտություն կրեց։ Դեմետրիոսը ի նշան հռոդոսցիների քաջության նրանց է նվիրում իր ամենամեծ պաշարողական [[Զենք|զենքերըզենք]]երը. հռոդոսցիները ձեռք են բերում այնպիսի բարեկամ և դաշնակից, ինչպիսին Դեպետրիոսն էր: Հետագայում նա ձեռք է բերում Պոլիորկետես մականունը, որը նշանակում է պաշարող: Ի հիշատակ հաղթության՝ Հռոդոսի բնակիչները որոշում են իրականացնել իրենց խոստումը Հելիոս աստծուն, ում դիմել էին պաշարման ժամանակ՝ խնդրելով հաղթություն պարգևել իրենց: Նրանք խոստացել էին քաղաքի [[Նավահանգիստ|նավահանգստում]] կառուցել աստծո հսկայական [[Կոթող|կոթողըկոթող]]ը: Հռոդոսցնիները հրավիրում են տեղացի հայտնի [[Քանդակագործություն|քանդակագործ]] Խարեսին (կղզու Լինդոս բնակավայրից) և պատվիրում կառուցել [[Մարդ բանական|մարդու]] հասակից 10 անգամ բարձր (այսինքն մոտ 18 մետր բարձրությամբ) կոթող՝ Հելիոս աստծո պատկերով: Քանդակագործը հաշվում է, թե որքան գումար է անհրաժեշտ և հայտնում հռոդոսցիներին: Վերջինները սկսում են գումար հավաքել՝ վաճառելով Դեմետրիոսի նվիրած պաշարողական զենքերը:
 
Մ.թ.ա 292 թվականին գումարը հավաքվում է, և Խարեսը գործի է անցնում: Ինչպես վկայում է [[Ավանդություն|ավանդությունըավանդություն]]ը, զենքերի վաճառքից երկու անգամ ավելի [[Փող|գումար]] է հավաքվում, քան պահանջել էր Խարեսը: Ուստի հռոդոսցիները նրան վճարում են երկու անգամ ավելի և պատվիրում, որ նա կառուցի ոչ թե 18 մետր, այլ երկու անգամ ավելի՝ 36 մետր [[Բարձրություն|բարձրությամբ]] արձան:
 
Խարեսը համաձայնվում է: Սակայն, [[Երկարություն|երկարության]] կրկնակի մեծացմանը զուգահեռ, [[Ծավալ|ծավալըծավալ]]ը նույնպես աճել էր 8 անգամ, բայց դա Խարեսը հաշվի չէր առել: Ուստի նա պարտքով գումար է վերցնում իր բարեկամներից, որպեսզի կարողանա կատարել իր խոոստումը: Շուրջ 12 տարվա աշխատանքից հետո նա ի վերջո կառուցում է կոթողը: Ավանդության համաձայն, Խարեսը չկարողանալով մարել պարտքերը, ճարահատյալ [[Ինքնասպանություն|ինքնասպան]] է եղել:
 
Այսպիսով, 12 տարվա [[Աշխատանք|աշխատանքիաշխատանք]]ի արդյունքում Խարեսը ստեղծում է սքանչելի [[Բրոնզ|բրոնզեբրոնզ]]ե արձան, որը պատրաստված էր [[Կավ|կավիցկավ]]՝ից՝ հավաքված [[Մետաղ|մետաղականմետաղ]]ական ցանցի վրա, արտաքինից պատված բրոնզե թերթերով: Արձանի կառուցման համար օգտագործվել է 13 [[տոննա]] բրոնզ և 8 տոննա [[երկաթ]]: Քանդակագործը Հելիոսի [[Գլուխ|գլխին]] պատկերել էր արևապսակ, որից ճառագայթներ էին դուրս գալիս: Արձանը կանգնած էր ճերմակ [[Մարմար|մարմարովմարմար]]ով երեսապատված [[Պատվանդան|պատվանդանիպատվանդան]]ի վրա՝ թեթևակի հակված դեպի ետ, լարված հայացքը հառած հեռուները:
 
Հռոդոսի կոթողն [[Անտիկ արվեստ|անտիկ]] [[Աշխարհագրական կոորդինատներ|աշխարհի]] ամենաբարձր արձանն էր: Նա մեծ տպավորություն էր թողնում դիտողի վրա: Տեղադրված լինելով նավահանգստի մուտքի մոտ, արձանը տեսանելի էր [[Քաղաք|քաղաքիցքաղաք]]ից, [[Ծով|ծովումծով]]ում գտնվող [[Նավ (ճարտարապետություն)|նավերից]], ինչպես նաև մոտակա [[Կղզի|կղզիներիցկղզի]]ներից: Կոթողն աընքան տպավորիչ էր, որ շուտով կղզու ողջ տարածքում ստեղծվեցին տարատեսակ վիթխարի արձաններ: Իհարկե, ոչ այնքան բարձր, որքան Հելիոսի կոթողն էր: Մ.թ.ա. 2-րդ դարում կղզու վրա կար շուրջ 100 նման արձան: Սակայն մեր կոթողն այդ ժամանակ արդեն գոյություն չուներ:
 
Կոթողը կանգուն է եղել 56 տարի։ Կղզու բնակիչները Հելիոսին իրենց հովանավորն էին համարում։ Ըստ [[Առասպել|առասպելիառասպել]]՝ի՝ [[Աստված|աստվածներըաստված]]ները Հռոդոոս կղզին բարձրացրել են ծովի հատակից [[Արեգակ|արևի]] աստված Հելիոսի խնդրանքով, այդ պատճառով էլ Հռոդոսը հնում անվանում էին Հելիոսի «սրբազան քաղաքը»։
 
[[Կոթող|Կոթողը]]ը կործանվել է [[մ.թ.ա. 222]] թվին [[Երկրաշարժ|երկրաշարժիցերկրաշարժ]]։ից։ Կոթողի բեկորները շուրջ 900 տարի մնացել են կղզու վրա, մինչև որ 654 թվականին Հռոդոսը գրաված [[Արաբներ|արաբներըարաբներ]]ը ձուլել են բրոնզն ու վաճառել: Հայտնի է նաև, որը բրոնզի գնորդը հայտնի վաճառական է եղել, որը ողջ բրոնզը բեռնել է 900 [[Ուղտեր|ուղտի]] վրա: Նավահանգստի հատակից հայտնաբերված արձանի աջ ձեռքի դաստակը պահվում է [[Բրիտանական թանգարան|Բրիտանական թանգարանում]]ում:
 
Հետաքրքրիր է, որ կարճատև [[կյանք]] ունեցած կոթողի և ոչ մի [[Նկարիչ-մուլտիպլիկատոր|նկար]] կամ պատճեն չի պահպանվել, նույնիսկ նկարագրությունները բավարար չեն վերականգնելու կոթողի իրական տեսքը: Պարզ չէ նաև կոթողի տեղադրությունն կղզու վրա: Ժամանակակից նկարներում կոթողը տեղադրվում է կղզու նավահանգստի մուտքի մոտ, սակայն այնտեղ բավարար տեղ չկա նման վիթխարի կոթողի համար: Հնարավոր է, որ նավահանգստում արձանի տեղադրման համար հատուկ հողաթումբ է կառուցվել: Սակայն առավել հավանական է, որ կոթողը տեղադրված է եղել քաղաքում կամ մոտակա բլուրների վրա: