«Հրաչյա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 4.
'''Հրաչյա''' (ծննդյան և մահվան թթ. անհայտ), [[Հայ]]ոց թագավոր մ.թ.ա. մոտ 630-590 թվականներին։ [[Աշգուզա|Ասքանազյան թագավորության]] հիմնադիր [[Պարույր Սկայորդի|Պարույր Սկայորդու]] որդին և հաջորդը։ [[Հույն]] պատմագիրներ [[Հերոդոտոս]]ը և [[Ստրաբոն]]ը նրան անվանում են Պրոտոթիեսի որդի Մադիես (Մադիոս), որը [[մ.թ.ա. 624]] թվականին [[Ասորեստան]]ի Նինվե քաղաքը պաշարած [[Մարաստան]]ի թագավոր Կվաքսարեսին պարտության մատնելուց հետո արշավել է [[Ասորիք]] և [[Փոքր Ասիա]], ջախջախել կիմմերական տրերների ցեղամիության առաջնորդ Կոբասին և [[Մերձավոր Արևելք]]ում հաստատել իր 28-ամյա գերիշխանությունը։ Ասքանազյան թագավորության հետ ռազմաքաղաքական սերտ դաշինքը շարունակել են Արարատյան և Մանայի թագավորությունները, այդ պատճառով հրեաների հոգևոր առաջնորդ Երեմիան (մ.թ.ա. 629-586 թթ.) [[Հայաստան]]ը ներկայացնում է վերոհիշյալ երեք թագավորությունների անքակտելի միության տեսքով։ Իսկ որոշ ուսումնասիրողներ (Ս. Պալասանյան և ուրիշներ) Հրաչյային անունը նույնացնում են Ռուսա սեպագիր անվանը։ [[Մովսես Խորենացի]]ն Հրաչյային համարում է Նոր Բաբելոնիայի թագավոր Նաբուգոդոնոսոր I-ի ժամանակակիցը (մ.թ.ա. 604-562 թթ.)՝ ավելացնելով, որ [[Երուսաղեմ]]ի գրավման և հրեաների գերեվարման ժամանակ ([[մ.թ.ա. 597|մ.թ.ա. 597 թ.]]) նա Հայաստանում տեղ է հատկացրել [[հրեա]] որոշ գաղթականների, մասնավորապես՝ [[Բագրատունիներ]]ի նախնի Շամբատի տոհմին։
 
{{Bio-stub}} {{Հայոց արքաներ}}
{{ՀՀՀ}}
 
 
{{Bio-stub}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հրաչյա» էջից