«Ձեռնարկություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 26.
=== Արտադրական կոոպերատիվներ ===
{{հիմնական|Արտադրական կոոպերատիվներ}}
Արտադրական կոոպերատիվը կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, իր անդամների [[աշխատանք]]ային պարտադիր մասնակցությամբ ձեռնարկություն է, որը ստեղծվում է [[շահույթ]] ստանալու նպատակով։ Կոոպերատիվի անդամը կարող է կատարել նաև [[գույքային ներդրում]], սակայն դա չի որոշում նրա [[իրավունք]]ները կառավարման և շահույթի բաշխման բնագավառում։ Արտադրական կոոպերատիվը իրավունք ունի ներգրավելու նաև վարձու աշխատողներ՝ առանց թվաքանակի սահմանափակման։ Ձեռնարկության գույքը պատկանում է կոոպերատիվի անդամներին՝ համատեղ սեփականության իրավունքով։ Իր պարտավորությունների համար ձեռնարկությունը պատասխանատու է սեփական գույքով և ստացած եկամտով՝ տվյալ կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված կարգով։ Ձեռնարկության եկամուտը բաշխում է (կանոնադրությամբ սահմանված կարգով) անդամների ընդհանուր ժողովը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր անդամի աշխատանքային ներդրումը։ Լուծարման դեպքում առաջին հերթին մարվում են կոոպերատիվի բոլոր պարտավորությունները, իսկ մնացած գումարը բաշխվում է կոոպերատիվի անդամների միջև՝ հաշվի առնելով յուրաքանչյուր անդամի գույքային ներդրման չափը (կանոնադրությամբ սահմանված կարգով)։
 
=== Սպառողական(սպասարկման) կոոպերատիվ ===
Տող 38.
=== Բաժնետիրական ընկերություններ ===
{{հիմնական|Բաժնետիրական ընկերություն}}
Բաժնետիրական ընկերությունը (ԲԸ) կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որի միջոցները գոյանում են [[բաժնետոմս]]երի թողարկման, ազատ բաժանորդագրության և հիմնադիրների միջև բաշխման հաշվին։ ԲԸ-ն ստեղծվում է կանոնադրության հիման վրա։ Այն որոշվում և հաստատվում է հիմնադիրների կողմից։ Ընկերության հիմնադրամը ձևավորվում է բաժնետոմսերի ներդրումներից։ Որոշումը հիմնադրամի մասին ընդունում է հիմնադիր ժողովը։ Այն հավասար է ընկերության կողմից տեղաբաշխված բոլոր տեսակի բաժնետոմսերի անվանական արժեքների գումարին։ Կանոնադրական հիմնադրամը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը։ [[ՍՊԸ]]-ի և ԲԸ-ի տարբերությունն այն է, որ առաջին դեպքում համատեղ օգտագործման նպատակով միավորվում են գործարար և ստեղծագործող մարդկանց խելքն ու [[միտք]]ը, իսկ երկրորդում՝ [[Կապիտալ (տնտեսագիտություն)|կապիտալ]]ները։ Պարտավորությունների դիմաց ընկերությունը պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, սակայն պատասխանատու չէ բաժնետերերի պարտավորությունների համար, իսկ բաժնետերերը պատասխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների համար։ ԲԸ կարող է լինել ''բաց'' (ԲԲԸ) կամ ''փակ'' (ՓԲԸ), ինչը պարտադիր կերպով պետք է արտահայտվի ընկերության կանոնադրությունում։
 
==== ԲԲԸ ====
{{հիմնական|Բաց բաժնետիրական ընկերություն}}
Ընկերությունը համարվում է բաց, եթե բաժնետերերը իրենց պատկանող [[բաժնետոմս]]երը իրավունք ունեն օտարել առանց մյուս բաժնետերերի համաձայնության։ Բաց ընկերությունը իրավունք ունի իր կողմից թողարկված բաժնետոմսերը տեղաբաշխել ազատ բաժանորդագրության միջոցով և դրանց ազատ վաճառքն իրագործել տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան։
 
==== ՓԲԸ ====
Տող 112.
 
=== Սեփականության ձևեր ===
Մասնավոր ձեռնարկությունները ստեղծվում են մասնաբաժինների համակարգի կամ միավորման ճանապարհով՝ մասնակիցների միջև կնքված պայմանագրերի հիման վրա և գոյատևում են ինքնուրույն գործող ընկերության կամ միավորման տեսքով։ Կազմակերպաիրավական ձևերից կախված՝ մասնավոր ձեռնարկությունները կարող են օգտվել [[իրավաբանական անձ]]ի կարգավիճակից՝ սեփական ուժերով լուծել տնտեսական բոլոր հիմնահարցերը և պատասխանատվություն կրել պարտավորությունների համար կամ հրաժարվել տնտեսաիրավական ինքնուրույնությունից՝ գործունեության ընթացքում ծագող հարցերի լուծումը թողնելով գլխամասային ձեռնարկությանը։
 
=== Կապիտալի պատկանելիություն ===
Տող 127.
* արժեթղթերը ([[բաժնետոմս]]եր, [[պարտատոմս]]եր, սեփականաշնորհման սերտիֆիկատներ, [[մուրհակ]]ներ)
* նպատակային օգտագործման ֆոնդերը (պահուստային, արտադրության զարգացման, սպառման, շահաբաժինների վճարման),
* ձեռք բերված փոխառությունները, ստացված վարկերը։
 
=== Ոչ նյութական տարրեր ===
Տող 138.
 
== Ձեռնարկության կենսապարբերաշրջան ==
Որպես տնտեսավարող ինքնուրույն սուբյեկտ, ձեռնարկությունն իր գոյության ընթացքում անցնում է կյանքի բոլոր փուլերը՝ ստեղծում, վերակազմավորում, սնանկացում, առողջացում, լուծարում։
 
=== Ստեղծում ===
Տող 162.
* Պարտապանի և պարտատերերի համաձայնությանբ ձեռնարկությունը վաճառվում է՝ պահպանելով նախկին կարգավիճակը, սակայն թոխվում է սեփականատերը։
* Պարտքերը փոխարինվում են տարբեր տեսակի [[Արժեթուղթ|արժեթղթ]]երով։ Այս դեպքում նույնպես սեփականատերը փոխվում է։
* Ներգրավվում են մեծածավալ միջոցներ, ընդ որում՝ վարկատուների պարտքերը նախատեսվում է վճարել ապագա եկամուտներից (վարկատուների համաձայնության դեպքում)։ Գործնականում այս վերջին եղանակը կիրառվում է շատ հազվագյուտ։
 
=== Լուծարում ===