«Ձեռք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հեռացնում եմ անավարտի պիտակը, քանի որ հոդվածը ունի 4127 բայթ ծավալ
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 5.
]]
[[Պատկեր:Tupaia cf javanica 050917 manc.jpg|մինի|Tupaia javanica, Homo sapiens]]
'''Ձեռք''', մարդու վերին վերջույթի՝ նախաբազկին հաջորդող հատված, նուրբ շարժումներ կատարող բռնող օրգան։ Ձեռքը կազմված է [[Դաստակ (այլ կիրառումներ)|դաստակից]], նախադաստակից և հինգ [[Մատ (այլ կիրառումներ)|մատներից]], որոնք դիպչելու զգացողության հիմնական օրգաններն են հանդիսանում։
 
Դաստակի հենքակմախքը կազմված է երկու շարքով դասավորված 8 կարճ [[ոսկոր]]ներից, որոնք միմյանց հետ միացած են ներդաստակային միջոսկրային շարակցական կցումների՝ կապանների և [[հոդ]]երի միջոցով։ Դաստակը միացած է նախաբազկի հետ [[ճաճանչ-դաստակային հոդ]]ով, իսկ առաջին և երկրորդ շարքերը միմյանց հետ կազմում են սահմանափակ շարժումներ կատարող [[ներդաստակային հոդ]]ը։
 
Նախադաստակի հենքակմախքը կազմում են 5 կարճ խողովակավոր, բարակ նախադաստակոսկրերը, որոնք դաստակի երկրորդ շարքի ոսկրերի մասնակցությամբ կազմում են դաստակ-նախադաստակային հոդեր։
 
[[Մատ (այլ կիրառումներ)|Մատների]] հենքակմախքը մատոսկրերը կամ [[ֆալանգներ]]ն են. յուրաքանչյուր երկար մատ ունի 3-ական ֆալանգ՝ հիմային (մերձադիր), միջին և եղնգային (հեռադիր), բացի [[Բութբութ մատ|բութ մատից]]ից, որն ունի 2 ֆալանգ՝ հիմային և եղնգային։
 
Ձեռքի և մատների շարժումներն իրականանում են 36 [[մկաններ]]ի մասնակցությամբ, որոնց մի մասը կազմող կարճ (սեփական) 21 մկանները տեղադրված են ձեռքի շրջանում, իսկ մնացած 15 մկանները դասավորված են նախաբազկի ափային և թիկնային երեսներին։
 
Ձեռքը և մատները շարժող մկաններն ու մաշկը նյարդավորվում են միջնակ, ծղիկային և ճաճանչային նյարդերի, անոթավորվում՝ ծղիկային և ճաճանչային զարկերակների ճյուղերով։
 
Ձեռքի կազմավորումը, որպես [[աշխատանք]] կատարող օրգանի, մարդու ձևավորման պրոցեսում պայմանավորված է [[գլխուղեղ]]ի հարաճուն զարգացմամբ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ձեռք» էջից