«Ղազախական ամուսնական հարաբերություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 87.241.189.252 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 87.241.188.102 մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 6.
 
== Հարսնացուի առևանգումը ==
Միջին Ասիայում և Ղազախստանում [[Աղջիկ փախցնել|հարսնացուի առևանգմանը]] հազվադեպ են դիմել: Սովորաբար դրան դիմել են այն ժամանակ, երբ հարսնացուի ծնողները կա՛մ դստեր ամուսնության համաձայնություն չեն տվել, կա՛մ ձգձգել են տեղի ունեցող հարսանիքը: Ամուսնության գերակշռող ձև էր նաև փախցրած աղջկա համար «փրկագին» պահանջելը: Ղազախները հարսնացուի առևանգման մի քանի տեսակ ունեին՝ հարսնացուների նկատմամբ տարբեր վերաբերմունքով: Եթե փեսան առևանգել է հարսնացուին նախնական պայմանավորվածությամբ և աղջկա համաձայնությամբ, ապա դա ծանր հանցանք չի համարվում: Իսկ, օրինակ, ուրիշի հարսնացուի առևանգումը համարվում է ծանր հանցագործություն:
 
== Կուդալիկ ==
Կուդալիկը կարևոր ծես է՝ ղազախների հարսանեկան ծեսերի նախնական փուլը: Թեև ղազախական հարսանիքներին կարող են մասնակցել այլ ժողովուրդների ներկայացուցիչներ, բայց ղազախները կուդալիկի ծեսն անցկացնում միայն իրենց միջավայրում<ref>|ссылка=https://books.google.kz/books?id=vMJNAAAAMAAJ|издательство=Издательско-полиграфический комплекс Омич|год=1993|страницы=25|страниц=330}}</ref>: Նախապես պայմանավորվելով [[Ղալիմ|ղալիմիղալիմ]]ի չափի մասին՝ փեսացուի հայրը և մի քանի հոգի գնում են հարսնացուի ծնողներին հանդիպելու: Կաղամբով կամ թեյով հյուրասիրվելուց հետո տանտերը հարցնում է, թե արդյոք փեսայի հայրը հրամայում է մորթել ոչխարը: Դրական պատասխանի դեպքում պարզ է դառնում, որ վճռական մտադրություն կա խնամիական կապերի հաստատաման: Նախկինում փեսացուի հայրը տալիս էր ձիեր, ուղտեր, տարբեր հագուստներ: Խնամախոսության մյուս անդամների համար ևս նվիրներ են տվել՝ նրանց նշանակությանն ու վերաբերմունքին համապատասխան<ref>{{книга|заглавие=Ученыя записки, издаваемыя Императорскимъ Казанскимъ университетомъ|ссылка=https://books.google.kz/books?id=c3lFAQAAMAAJ|место=Казань|издательство=Императорскій Казанскій университет|год=1861|том=1|страницы=148}}</ref>: Դրանից հետո փեսացուի կողմը սկսում է անասունների տեսքով հարսնացուի ընտանիքին տալ նվերներ: Ժամանակակից Ղազախստանում անցանկալի է համարվում փեսացուի ընտանիքի կողմից հյուրերի թվի ավելացումը, որովհետև դա հանգեցնում է նյութական զգալի ծախսերի: Փեսացուի կողմից խնամախոսությունը վարում է գլխավորը, ով հարսնացուի տան գլխավոր մասում կախում է մտրակ: Եթե չի հաջողվել ամուսնությանական պայմանավորվածություն ձեռք բերել, ապա մտրակը վերադարձվել է տիրոջը: Հյուրերի համար պատրաստվում է հատուկ ուտեստ՝ [[Դմակ|դմակ]], որը խորհրդանշում է կողմերի միջև պայմանավորվածությունների ամրագրումը<ref>{{книга|автор=Сейіт Кенжеахметұлы|заглавие=Быт и культура казахского народа|оригинал=Қазақ халқының тұрмысы мен мәдениеті|ссылка=https://books.google.kz/books?id=dxgqAQAAMAAJ|издание=2|издательство=Алматыкітап|год=2006|страниц=381|isbn=9789965247514}}</ref>:
 
== Գլխագին և օժիտ ==
Գլխագնի և օժիտի ավանդույթը շարունակվում է ժամանակակից Ղազախստանում: Նախկինում գլխագինը հիմնականում վճարվում էր անասուններով՝ 21-25 ձի: Բացի այդ՝ հարսնացուի առաջին այցելության ժամանակ փեսացուն վճարել է իլա՝
հարսի դաստիարակության վճարը, որը կազմում էր 30-70 ձի: Հարսանիքի ժամանակ հարսնացուի ընտանքիը մորթել է 20-ից մինչև 70 անասուն: Փեսան հարսնացուի մորը մի քանի ուղտեր է նվիրել, իսկ հորը՝ ձիարշավի տարբեր պարագաներ: Ղազախների [[Ղալիմ|ղալիմիղալիմ]]ի չափը տատանվում է 7-ից մինչև 47 պայմանական միավորի՝ բայթալ անունով: Այսպես՝ մեկ բայթալը հավասար էր 4 ոչխարի, մեկ կովը հորթի հետ հավասար էր 5 բայթալի:
Օժիտը կազմվում էր ղալիմին համապատասխան՝ երբեմն նույնիսկ նրան գերազանցելով: Հարսնացուի ծնողները պարտավոր են իրենց դստեր համար արժանի օժիտ տալ: Օժիտի կազմում ամեն ինչ կարող էր լինել՝ սպասք, անկողին, կահույք, ձիեր, անասուններ և այլն: Ժամանակակից Ղազախստանում որպես օժիտ նվիրում են բնակարաններ, կահույք, սառնարաններ, հեռուստացույցներ և կենցաղային այլ տեխնիկաներ:
2014 թվականի տվյալներով՝ Ղազախստանում ղալիմի գումարային չափը տատանվում է 50-100 հազարի սահմանների միջև: Գումարը վճարվում է [[Ղազախական տենգե|տենգեով]], եթե ընտանիքը չունի ֆինանսական բավարար միջոցներ, իսկ ֆինանսապես կայուն ընտանիքները վճարում են [[ԱՄՆ դոլար|ԱՄՆ դոլարով]]ով:
 
== Հարսանիք ==