«Ճորտատիրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 4.
[[Պատկեր:Supplice du Grand Knout.jpg|600px|աջից|մինի|Ճորտի մտրակահարումը Ռուսաստանում։]]
 
'''Ճորտատիրությունը''' հասարակարգի մի տեսակ էր [[ֆեոդալիզմ]]ի օրոք, որի ժամանակ որոշ գյուղացիների կարգավիճակը [[ճորտ|ճորտությունն]]ությունն էր, այսինքն՝ հատուկ կապված են [[կալվածատիրություն|կալվածատիրության]] և ճորտացման համակարգի հետ: Դա հարկադրական կախվածության տեսակ էր, որը զարգացավ Եվրոպայում [[Ուշ անտիկ դարաշրջան]]ից և [[Վաղ միջնադար]]ից և որոշ երկրներում տևեց մինչև 19-րդ դարի կեսերը<ref name="urlVilleins in the Middle Ages | Middle Ages">{{cite web |url=http://www.thefinertimes.com/Middle-Ages/villeins-in-the-middle-ages.html |title=Villeins in the Middle Ages &#124; Middle Ages |format= |work= |accessdate=}}</ref>:
 
Ինչպես նախկինում՝ ստրկատիրության դարաշրջանում՝ ստրուկներին, ֆեոդալիզմի դարաշրջանում ճորտերին կարող էին գնել, վաճառել, դարձնել առևտրի առարկա (որոշ դեպքերում կարող էին վաճառվել միայն հողի հետ միասին, օրինակ Ռուսաստանում, կամ վաճառվեին ստրուկների նման՝ ինչպես Անգլիայում), ովքեր չունեին ոչ մի իրավունք իրենց անձի նկատմամբ և չէին կարող լքել այն հողը, որին կցված էին: Ճորտերը պարտավոր էին աշխատել ճորտատերի հողերի վրա: Փոխարենը նրանց տրվում էր փոքր հողատարածք, որը նույնպես պատկանում էր ճորտատերերին, որտեղ նրանք աշխատում էին սեփական կարիքների համար: Հաճախ ճորտերն աշխատում ոչ միայն տերերի հողերում, այլ նաև նրանց հանքերում, անտառներում և կառուցում էին ճանապարհներ:
Տող 27.
 
== Ճորտատիրությունը Ռուսաստանում ==
Ռուսաստանում ճորտատիրությունն ու ճորտատիրական իրավունքը սկիզբ են առել XI դարից<ref name="ReferenceA">Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։</ref>։ Մինչև XV դ․ ճորտատիրական շահագործման ենթարկվել են գյուղացիական որոշ խավեր՝ ճորտացված ստրուկներ (տառապյալներ), պարտքի դիմաց կոռային աշխատանք կատարողներ (զակուպներ, սմերդներ), այլ խավերից ելած իզգոյներ (տնանկներ) ևն<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։<name="ReferenceA"/ref>։ Սմերդի և խոլոպի (տես Խոլոպներ) գույքային ու անձնական իրավունքները սահմանափակված էին հավասարաչափ<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։<name="ReferenceA"/ref>։ Նրանց սպանելու համար սահմանվում էր միևնույն տուգանքը։ XV դ․ ճորտատիրությունը Ռուսաստանում ընդգրկեց ողջ գյուղացիությունը, ուժեղացավ հողի սեփականատիրոջից նրանց կախվածությունը (Յուրիի օր, հողատիրոջը վերադարձնելու վաղեմության ժամկետի սահմանում կամ ընդհանրապես վաղեմության վերացում և այլն)։ 1861-ին ճորտատիրությունը Ռուսաստանում վերացվեց (տես Գյուղացիական ռեֆորմ 1861)<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։<name="ReferenceA"/ref
 
== Ճորտատիրությունը Հայաստանում ==
Հայաստանում ճորտությունը և ճորտատիրական իրավունքը ծագել են վաղ ֆեոդալիզմի շրջանում, հողի մասնավոր ֆեոդալական սեփականության առաջացման հետ<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։<name="ReferenceA"/ref>։ Կալվածատերերն իրենց են ենթարկել չքավոր գյուղացիներին, ստիպել նրանց կոռային աշխատանք կատարել և իրենց ճորտացված ստրուկներին՝ «երդումարդ»-ներին դարձրել ճորտ գյուղացիներ<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։<name="ReferenceA"/ref>։ Դվինի 648 թվականի եկեղեցական ժողովի (տե՛ս [[Դվինի ժողովներ]]) 9-րդ կանոնը վկայում է, որ «ազատք զիւրեանց զերդումարդ բաժանեն․․․»<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։<name="ReferenceA"/ref>։ Այսպես կարող էին վարվել ոչ միայն ստրուկների, այլև ճորտերի հետ<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։<name="ReferenceA"/ref>։ Ճորտատիրական իրավունքն արտացոլվել է նաև Հայոց դատաստանագրքերում ([[Մխիթար Գոշ]]ի Դատաստանագիրք, 2-րդ մաս, հոդված 3, [[Սմբատ Սպարապետ]]ի Դատաստանագիրք, հոդված 118)<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։<name="ReferenceA"/ref>։ Ճորտատիրական իրավունքն ավելի մեծ թվով գյուղացիների վրա է տարածվել զարգացած ֆեոդալիզմի շրջանում, հատկապես [[Կիլիկիա]]յի հայկական պետությունում<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։<name="ReferenceA"/ref>։ Հատկանշական է, որ «պառիկոս»-ներին (ճորտերին) վերաբերող նշված հոդվածը (118) Սմբատ Սպարապետը գրի է առել ստրուկներին նվիրված 115–117 հոդվածներից անմիջապես հետո<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։<name="ReferenceA"/ref>։ Հայտնի է նաև, որ մոնղոլական տերության առաջնորդի՝ Ղազան խանի 1303 թվականի յառլեխով (հրովարտակ) Արևմտյան իլխանության (այդ թվում՝ Հայաստանի) գյուղացիները փաստորեն ամրացվել են հողին<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։<name="ReferenceA"/ref>։ Այդ օրենքով 30-ամյա վաղեմության ժամկետ է սահմանվել փախած գյուղացիներին բռնի նրանց տերերին վերադարձնելու մասին<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։<name="ReferenceA"/ref>։ Ճորտատիրական իրավունքը դրանից հետո նույնպես դարեր շարունակ պահպանվել է զանազան դրսևորումներով։ Արևելյան Հայաստանում ճորտատիրական իրավունքը վերացվել է 1870-ի գյուղացիական ռեֆորմով, սակայն ճորտական աշխատանքի առանձին վերապրուկներ պահպանվեցին մինչև խորհրդային կարգերի հաստատումը<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7, էջ 105։<name="ReferenceA"/ref>։ Իսկ ամբողջ ժողովրդի մեջ ճորտական հոգեբանությունը, ցավոք, խորը նստվածք է թողել, ինչը պայմանավորված էր սովետական–ստալինյան Ռուսաստանի կիսաճորտատիրական–պարտոկրատական համակարգի յոթանասունամյա տիրապետությամբ և ինչը հոգեբանորեն խորապես խանգարում ու խոչընդոտում է Հայ ժողովրդի ազատագրության և Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստանի ստեղծման գործըթացին։
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
 
 
[[Կատեգորիա:Ավատատիրություն]]