«ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչություն''', Միավորված ազգերի կազմակերպության գործակալություն, որը հետևում է [[Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր|Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով]] երաշխավորված մարդու իրավունքների պահպանմանն ու պաշտպանությանը:
 
Այդ կոմիսարիատը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հիմնադրվել է 1993 թվականին։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը 2018 թվականի սեպտեմբերի 1-ից [[Միշել Բաչելետ|Միշել Բաչելետն]]ն է։
 
ՄԱԿ-ի ստեղծման պահից ի վեր հռչակվել են մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները և սահմանվել այդ իրավունքների գերակայությունը, իսկ նրանց պաշտպանությունը հանդիսանում է պետության գլխավոր պարտականությունը։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության գլխավոր կառուցվածքային ստորաբաժանումը Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունն է: Այն Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների համակարգող կենտրոնն է։ Գլխավորում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը։ Նա պաշտոնյա է, որը հիմնական պատասխանատվությունն է կրում մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի գործունեության համար։ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նշանակվում է Գլխավոր ասամբլեայի կողմից քառամյա ժամկետով, նրա վրա դրված են բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ մարդու բոլոր իրավունքների արդյունավետ իրականացման աջակցություն և պաշտպանություն, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով միջազգային համագործակցության աջակցություն, ՄԱԿ-ի համակարգի շրջանակներում մարդու իրավունքների ոլորտում գործողությունների խթանում և համակարգում:
 
2008 թվականի հուլիսի 28-ին Գլխավոր ասամբլեան առանց քվեարկության հաստատեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի առաջարկը՝ Նավանեթհեմ Փիլեյին (Հարավային Աֆրիկա) նշանակել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նոր գերագույն հանձնակատար: Նրա լիազորությունների քառամյա ժամկետը սկսվել է 2008 թվականի սեպտեմբերի 1-ին։ Ժամկետը լրանալուց հետո նրա մանդատը երկարաձգվել է ևս երկու տարով՝ սկսած 2012 թվականի սեպտեմբերի 1-ից։
 
2004 թվականի հուլիսի 1-ից մինչև 2008 թվականի հունիսի 30-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը եղել է Լուիզա Արբուրը (Կանադա): Նրա նախորդը՝ Սերժիու Վիեյրա դի Մելլուն (Բրազիլիա), զոհվել Է Իրաքում ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի պաշտոնում ծառայողական պարտականությունները կատարելիս 2003 թվականի օգոստոսի 19-ին Բաղդադում ՄԱԿ-ի ներկայացուցչությունում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Տող 35.
| {{IRL}}
| 1997 թվականի սեպտեմբերի 12 - <br>2002 թվականի սեպտեմբերի 12 -
| Լիազորությունները չեն երկարացվել ՄԱԿ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղար [[Քոֆի Անան|Քոֆի Անանի]]ի կողմից
|-
| Սերժիու Վիեյրա դի Մելլու