«Սուրբ Սոֆիայի տաճար (Ստամբուլ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 109.
2017 թվականի մայիսի 13-ին Անատոլիայի երիտասարդական ասոցիացիայի գլխավորությամբ մի խումբ մարդիկ Սուրբ Սոֆիայի տաճարի առջև մասնակցել են առավոտյան աղոթքի, որով աջակցություն էին ցույց տալիս մզկիթի վերածմանը <ref name=":1">{{cite news|url=http://www.hurriyetdailynews.com/muslim-group-prays-in-front-of-hagia-sophia-to-demand-re-conversion-into-mosque.aspx?pageID=238&nID=113064&NewsCatID=341|title=Muslim group prays in front of Hagia Sophia to demand re-conversion into mosque|publisher=hurriyet}}</ref>: 2017 թվականի հունիսի 21-ին Կրոնական հարցերով նախարարությունը կազմակերպել է հատուկ ծրագիր, որը իր մեջ ներառում է [[Ղուրան]]ի բարձրաձայն ընթերցանություն և աղոթք Սուրբ Սոֆիայի տաճարում՝ նշելով Կադրի գիշերը (խորհրդանշական օր, որի ժամանակ Ղուրանի առաջին տողերը հայտնվել են [[Մուհամմադ]]ին): Այս ամբողջ արարողությունը հեռարձակվել է [[Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսությոան ընկերություն|TRT-ի]] կողմից<ref>{{cite news|url=http://www.hurriyetdailynews.com/turkey-rejects-greek-criticism-of-hagia-sophia-prayers.aspx?pageID=238&nID=114671&NewsCatID=341|title=Turkey rejects Greek criticism of Hagia Sophia prayers|publisher=hurriyet}}</ref>:
 
==Վերածումը մզկիթի==
2018 թվականի մարտի 31-ին [[Թուրքիա|Թուրքիայի Հանրապետության]] նախագահ [[Ռեջեփ Թայիփ Էրդողան]]ը Սուրբ Սոֆիայի տաճարում արտասանել է Ղուրանի առաջին տողը՝ իր աղոթքը նվիրելով «նրանց, ովքեր այս աշխատանքը մեզ են թողել որպես ժառանգություն, հատկապես Ստամբուլի նվաճողին»: Սրա նպատակն էր ամրապնդել քաղաքական այն շարժումը, որը ցանկանում էր տաճարը կրկին վերածել մզկիթի. սա, փաստորեն, Աթաթուրքի՝ մզկիթը աշխարհիկ թանգարանի վերածելու քայլի հակառակ երևույթն էր<ref>[http://www.hurriyetdailynews.com/turkish-president-erdogan-recites-islamic-prayer-at-the-hagia-sophia-129594 Turkish President Erdoğan recites Islamic prayer at the Hagia Sophia]</ref>: