«Սուրբ Սոֆիայի տաճար (Ստամբուլ)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
Turkish Cultural Foundation. [http://www.turkishculture.org/architecture/architects/the-fossati-brothers-959.htm ''The Fossati brothers''], Accessed 23 Sept 2014.</ref><ref>''Grove Encyclopedia of Islamic Art & Architecture'': [https://books.google.am/books?id=un4WcfEASZwC&pg=RA1-PA324&dq=Fossati+hagia#v=onepage&q=Fossati%20hagia Istanbul], Oxford University Press, p.324.</ref>: Կառուցվել է ժամապահի շենք և նոր մեդրեսե (իսլամական դպրոց): Երբ վերանորոգման աշխատանքները ավարտվել են, մզկիթը վերաբացվել է 1849 թվականի հուլիսի 13-ին:
 
=== Թանգարան (1935-մինչ օրս2020) ===
[[File:Hagia Sophia Interior Dome.jpg|thumb|left|upright|Տաճարի ներսում Վերանորոգման գործընթացը]]
1935 թվականին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ [[Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք]]ը շինությունը վերածում է թանգարանի: Գորգերը հանվել են տաճարից, պատմության մեջ առաջին անգամ ի հայտ են եկել մարմարե զարդարանքները, ինչպես օրինակ՝ օմֆալիոնը, միևնույն ժամանակ խճանկարները, որոնք ժամանակին ծածկված էին սվաղով, բացվել են: Այնուամենայնիվ, կառույցի ընդհանուր վիճակը խարխուլ էր, ուստի Հուշարձանների համաշխարհային ֆոնդը Սուրբ Սոֆիայի տաճարը հայտարարել է 1996 թվականի Հուշարձանների համաշխարհային դիտարկման տակ, նույնը նաև 1998 թվականին: Շինության պղնձե տանիքը քանդվել է, որի պատճառով ջուրը հոսել և վնասել է նուրբ որմնանկարներն ու խճանկարները: [[Ստորգետնյա ջրեր]]ի մակարդակի բարձրացման պատճառով տաճարի ներսում ընդհանուր խոնավության մակարդակը բարձրացել է՝ ստեղծելով քարի և ներկի համար անբարենպաստ միջավայր: 1997-2002 թվականների ընթացքում Հուշարձանների համաշխարհային ֆոնդը մի շարք դրամաշնորհներ է հատկացրել գմբեթի վերանորոգման համար: Վերանորոգման աշխատանքների առաջին փուլը ենթադրում էր կառույցի տանիքի վերանորոգում և ամրապնդում: Այս փուլին մասնակցել է նաև Թուրքիայի մշակույթի նախարարությունը: Երկրորդ փուլը ենթադրում էր գմբեթի ինտերիերի պահպանում, որը հնարավորություն էր տալիս նկարներ վերականգնող թուրք երիտասարդներին մասնակցել և մասնագիտանալ խճանկարների պահպանման գործում: Մինչև 2006 թվականը Հուշարձանների համաշխարհային ֆոնդի նախագիծը ավարտին է հասնում, չնայած որ տաճարի որոշ մասեր ամրապնդման, վերանորոգման անհրաժեշտություն ունեին<ref>{{cite web|url=http://www.wmf.org/project/hagia-sophia|title=World Monuments Fund – Hagia Sophia|publisher=Wmf.org|accessdate=դեկտեմբերի 4, 2011}}</ref>: Սուրբ Սոֆիայի տաճարը ներկայումս (2014 թվական) Թուրքիայի ամենաշատ այցելված վայրերից երկրորդն է համարվում՝ տարեկան 3.3 միլիոն այցելու<ref name=mus/>:
 
2018 թվականի մարտի 31-ին [[Թուրքիա|Թուրքիայի Հանրապետության]] նախագահ [[Ռեջեփ Թայիփ Էրդողան]]ը Սուրբ Սոֆիայի տաճարում արտասանել է Ղուրանի առաջին տողը՝ իր աղոթքը նվիրելով «նրանց, ովքեր այս աշխատանքը մեզ են թողել որպես ժառանգություն, հատկապես Ստամբուլի նվաճողին»: Սրա նպատակն էր ամրապնդել քաղաքական այն շարժումը, որը ցանկանում էր տաճարը կրկին վերածել մզկիթի. սա, փաստորեն, Աթաթուրքի՝ մզկիթը աշխարհիկ թանգարանի վերածելու քայլի հակառակ երևույթն էր<ref>[http://www.hurriyetdailynews.com/turkish-president-erdogan-recites-islamic-prayer-at-the-hagia-sophia-129594 Turkish President Erdoğan recites Islamic prayer at the Hagia Sophia]</ref>:
 
2019 թվականի մարտ ամսին Էրդողանը հայտարարել է, որ փոխելու է Սուրբ Սոֆիայի կարգավիճակը՝ թանգարանից վերածելով մզկիթի և նշել է, որ «մեծագույն սխալ է եղել» այն թանգարան դարձնելը: Իբրև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված Համաշխարհային ժառանգության օբյեկտ՝ այս փոփոխությունը պետք է հաստատվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի կողմից:
 
== Սուրբ Սոֆիայի տաճարի ժամանակացույց ==