«Մահվան հաղթարշավ (նկար)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Նկարագրություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Նկարագրություն ==
Կտավը ներկայացնում է ամայացած, անպտուղ հող, ուր կմախքների բանակը ցանում է սարսափ, քաոս և մահ` հնարավոր ամեն տանջանքի ենթարկելով խաղաղ բնակիչներին: Նրանք սարսափահար այս ու այն կողմ են փախչում. որոշ մարդիկ փորձում են հակահարված տալ, մյուսներն ուղղակի [[լյուտնյա]] են նվագում` գերադասելով չնկատելու տալ կարարվող իրադարձությունները: Նկարի կենտրոնում գտնվող ձի հեծած կմախքը մեծ մանգաղով կատաղաբար հնձում է մարդկանց, ովքեր խառնիխուռն բազմությամբ փախչում են ապաստարան` չգիտակցելով, որ այն հսկա ծուղակ է` դագաղի տեսքով: Բոլորն առանց բացառության` գյուղացիներից մինչև թագավոր, մահվան հաղթարշավի զոհերն են<ref>{{cite news |title=Death Takes No Holiday |first= Richard B. |last= Woodward|url= http://online.wsj.com/article/SB123456346044885861.html|newspaper= The Wall Street Journal |date= Februaryփետրվարի 14, 2009|accessdate=Decemberդեկտեմբերի 22, 2011}}</ref>: Աշխարհը կործանվում է զանգերի տագնապալի հնչյունների ներքո, որ հնչեցնում են վերին ձախ անկյունի կմախքները:
 
Կտավում առանձին տարրերի առատությունը ներկայացնում է [[16-րդ դար]]ի առօրյա կյանքի բազմաթիվ կողմերը` հագուստից մինչև ժամանցի տարբեր ձևեր` [[թղթախաղ]], [[նարդի]]: Բրելգելը պատկերել է երաժշտական տարբեր գործիքներ, մեխանիկական հին ժամացույցներ, որսորդության դրվագներ, թաղման արարողություն, ինչպես նաև [[Մահապատիժ|մահապատժի]] տարատեսակներ` [[գլխատում]], [[կախաղան]] և նույնիսկ պարանոցին ջարաղացքարեր կապելով խեղդամահ անելը: