«Մայամի Հիթ»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
(Հոդվածի բարելավում)
չ (→‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
'''«Մայամի Հիթ»''' ({{lang-en|''Miami Heat''}}), ամերիկյան պրոֆեսիոնալ [[բասկետբոլ]]ային ակումբ։ Հանդես է գալիս [[Բասկետբոլի ազգային ասոցիացիա (NBA)|Բասկետբոլի ազգային ասոցիացիա]]յի (NBA) [[Արևելյան կոնֆերենցիա (ԲԱԱ)|արևելյան կոնֆերենցիայի]] [[Հարավարևելյան դիվիզիոն (ԲԱԱ)|հարավարևելյան դիվիզիոնում]]։ Ակումբը իր տնային խաղերը անց է կացնում [[Ամերիքըն Էյրլայնս մարզադաշտ]]<nowiki/>ում։ '''«Մայամի Հիթ»-ը''' 3 անգամ նվաճել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) առաջնության տիտղոս։
 
Ակումբը տեղծվել է [[1988]] թվականին՝ լիգայի ընդլայնման ծրագրի շրջանակներում։ Ոչ այնքան հաջող մրցաշրջաններից հետո, ակումբը արդիականություն ստացավ 1990-ականներին, երբ ակումբին միացավ նախկին մարզիչ [[Փեթ Ռայլի]]<nowiki/>ը, խմբի նախագահի կարգավիճակով։ Ռայիլը խոշոր պայմանագրեր կնքեց Ալոնզո Մուրինգի (1995), և Թիմ Հարդվեյի (1996) հետ, որն անմիջապես ակումբին դուրս բերեց փլեյ-օֆֆ մրցաշար։ Մուրինգի և Հարդվեյի գլխավորությամբ Հիթը նվաճեց դիվիզիայի 4 տիտղոսներ, մինչև նրանց հեռանալը համապատասխանաբար 2001 և 2002 թվականներին: Արդյունքում թիմը պայքարեց և վերակառուցվեց 2002-03 թթ․ մրցաշրջանի համար։
 
[[Դուեյն Ուեյդ|Դուվեյն Ուեյդի]] և [[Բասկետբոլի ազգային ասոցիացիա (NBA)|NBA]]-ի նախկին, ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող բասկետբոլիստ [[Շաքիլ Օ'Նիլ|Շաքիլ Օ'Նիլի]]ի գլխավորությամբ 2006 թվականին, Մայամին հասավ NBA-ի եզրափակիչ, որտեղ նրանք վերջապես հաղթեցին իրենց առաջին առաջնությունը, գլխավոր մարզիչ Ռայլիի գլխավորությամբ։
 
[[Շաքիլ Օ'Նիլ|Օ'Նիլի]] հեռանալուց 2 տարի հետո, 2000-ականներին թիմը ընկավ մեկ այլ ճգնաժամային շրջանի մեջ։ Սա բերեց գլխավոր մարզիչ Ռայլիի հրաժարականին, որը վերադարձավ որպես թիմի նախագահ՝ փոխարինելով [[Էրիկ Սպոելստրա]]<nowiki/>յին։
 
2010-ին, Դուվեյն Ուեյդը, ԼիԲրոն Ջեյմսը և [[Բասկետբոլի ազգային ասոցիացիա (NBA)|NBA]]-ի բոլոր ժամանակների աստղ Քրիս Բոշը ստեղծեցին «Մեծ Եռյակ»-ը։
 
«Մեծ Եռյակ»-ի և Սպոելտրայի գլխավորությամբ Հիթը հասավ NBA-ի եզրափակիչ բոլոր խաղերին, և երկու անգամ անընդմեջ նվաճեց 2012 և 2013 թթ․ չեմպիոնի տիտղոսը։ Եռյակը հեռացավ 2016-ին և թիմը ընկավ մեկ այլ ճգնաժամային շրջանի մեջ։ Ի վերջո 2018 թվականին Ուեյդը վերադարձավ, չնայած պատկառելի տարիքին նա դեռ խաղում է թիմում։
 
Հիթը սահմանեց NBA-ի երրորդ ամենաերկար ռեկորդը, 27 խաղեր, 2012-2013 թթ․ մրցաշրջանի ընթացքում։ Մրցաշարի ընթացքում, թիմում Ջեյմսը նվաճեց NBA-ի MVP մրցանակը։