«Մայր Հայաստան (հուշարձան, Գյումրի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-.blogspot.am +.blogspot.com)
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 17.
 
== Պատմություն ==
[[Գյումրի]]ի «Հայաստան» արձանը հանդիսավոր կերպով բացվել է [[1975]] թ. մայիսի 9-ին [[Հայրենական մեծ պատերազմ]]ի 30-ամյակի առթիվ՝ հավերժացնելու պատերազմում մասնակցած բազմաթիվ գյումրեցիների հիշատակը:
 
Իր բնույթով հուշարձանը հանդիսանում է [[Երևան]]ի [[Մայր Հայաստան հուշահամալիր|Հաղթանակի հուշարձանի տարբերակը]] և ունի երկակի իմաստ: Այն կոչված է ճարտարապետության և քանդակագործության մոնումենտալ միջոցներով մեծարել հաղթանակը, հավերժացնել ընկածների հիշատակը, ինչպես նաև գովերգել աշխատանքը<ref name="Harutyunyan">''[[Վարազդատ Հարությունյան|Арутюнян В. М.]]'' Монумент «Айастан» // Общество охраны памятников истории и культуры Армянской ССР. Ер., 1987.</ref>:
Տող 23.
=== Հուշարձանի տվյալներ ===
 
Հուշարձանն ունի երկու մասից՝ պատվանդանից և 41մ բարձրությամբ արձանից (արձանի բարձրությունը 20մ է) բաղկացած ծավալատարածական կոմպոզիցիա: Հուշարձանի հեղինակների՝ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ [[Արա Սարգսյան]]ի և վաստակավոր ճարտարապետ [[Ռաֆիկ Եղոյան|Ռաֆայել Եղոյան]]ի համատեղ մտահաղացմամբ հուշարձանի երկու բաղկացուցիչ մասերը իրենց դիրքով և չափերով ներդաշնակվում են միմյանց հետ և ներկայանում են համակցված ամբողջությամբ:
 
Երկկողմանի քարե աստիճանները դրանց միջև սանդղաձև տեղաբաշխված ավազանների հետ, որոնք սկիզբ են առնում ընդարձակ դաշտից և հասնում մինչև հուշարձանի հիմքը, հաղորդում են ողջ կոմպոզիցիային հանդիսավորություն և նպաստում են դրա ընդհանուր ընկալմանը:
 
Մուգ գույնի [[տուֆ]]ից կառուցված պատվանդանը սրընթաց է: Այն վեր է հառնում բարձր բլուրի վրա՝ միաձուլվելով երկնքին: Այդ սրընթացությունն ավելի է ընգծվում շնորհիվ բոլոր ճակատների՝ ծավալային առումով ուղղահայաց մասնատման:
 
Շքամուտք հիշեցնող ելուստները, որոնք հարուստ են հայկական զարդարվեստի մոտիվներով և գտնվում են ճակատների ներքին հատվածում, գեղարվեստական շեշտադրումներով ընդհանուր առմամբ ներկայացնում են ճարտարապետական խիստ լուծումներով կառուցված պատվանդանը:
 
Կռած պղնձից պատրաստված հուշարձանը պատկերում է երիտասարդ կնոջ՝ հանդարտ էպիկական դիրքում: Մի ձեռքում նա բռնել է [[Զվարթնոցի տաճար]]ի խոյակը, որը խորհրդանշում է հայ ժողովրդի խաղաղ ստեղծագործումն ու հայ ճարտարապետության հանճարը, իսկ մյուս ձեռքում՝ արմավենու ճյուղ: Հպարտ կանգնած կիսամերկ կնոջ կերպարն առանձնանում է դասական գեղեցկությամբ, հաճելի կեցվածքով, սիլուետով, հագուստի ծալքերի պլաստիկայով և ընկալվում է որպես գեղարվեստական ստեղծագործություն:
 
Քանդակագործը հուշարձանի հետին հատվածը պատկերել է հունական վրեժխնդրության թևավոր աստվածուհի [[Նեմեսիս (դիցաբանություն)|Նեմեսիս]]ի կերպարով:
Տող 70.
{{ՀՀ ՊՄԱՀ|8.1/20|12877}}
{{ՎՊԵ}}
 
[[Կատեգորիա:Շիրակի մարզի հուշարձաններ]]
[[Կատեգորիա:Գյումրի]]