«Մանկաբուժություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
 
{{About|the branch of medicine|the journal|Pediatrics (journal)|the branch of dentistry|Pedodontics}}'''Մանկաբուժություն''', պեդիատրիա, բժշկական դիսցիպլին, ուսումնասիրում է [[մանկական օրգանիզմ]]ի [[անատոմիա]]ն ու [[ֆիզիոլոգիա]]ն ՝ տարիքային տարբեր շրջաններում, [[մանկական հիվանդություններ]]ը, դրանց բուժումն ու կանխարգելումը։ Երեխաների մտավոր և ֆիզիկական համաչափ զարգացումն ապահովող պայմանների ուսումնասիրությամբ զբաղվում է երեխաների և դեռահասների [[հիգիենա]]ն։ Մանկաբուժությունը, որպես ինքնուրույն գիտություն, ձևավորվել է XIX դարի 2-րդ կեսին։ Մանկաբուժության զարգացման ասպարեզում մեծ ներդրում ունեն XVIII դարի անգլիացի բժիշկներ Ու. Կադոգանը, Դ. Արմսթրոնգը, Մ. Ունդերվուդը, Է. Զենները։ Մինչև XIX դարի վերջը [[մանկաբույժների Փարիզյան դպրոց]]ն ամբողջ [[Եվրոպա]]յի համար մանկաբույժների պատրաստման կենտրոն էր։ Ռուսաստանում երեխաների առողջության պահպանման առաջին հետազոտությունները կատարել են Ս. Զիբելինը, Ն. Ամրոդիկ-Մաքսիմովիչը, Ն. Նովիկովը, Կ. Գրումը, իսկ Ս. Խոտովիցկին հրատարակել է [[մանկական հիվանդություններ]]ի վերաբերյալ առաջին ձեռնարկը՝ «Մանկաբուժություն» ([[1847]] թվական)։ [[1834]] թվականին Պետերբուրգում բացվել է առաջին մանկական հիվանդանոցը (ներկայումս՝ Ն. Ֆիլատովի անվ.)։ [[1866]] թվականին Ն. Տոլսկին [[Մոսկվա]]յի համալսարանին կից կազմակերպել է մանկական կլինիկա, որը հետագայում դարձավ մանկաբուժության կենտրոն։ Մանկաբուժությունն արմատապես վերափոխվել է [[Հոկտեմբերյան հեղափոխություն]]ից հետո։ Այն աստիճանաբար բաժանվել է ավելի նեղ մասնագիտությունների, ստեղծվել է բուժական և կանխարգելիչ մանկական հիմնարկների լայն ցանց։ Կազմակերպվել են գիտահետազոտական ինստիտուտներ և մանկաբույժներ պատրաստող հատուկ ֆակուլտետներ, ստեղծվել են մայրության և մանկության պահպանության, ինչպես նաև երեխաների և դեռահասների առողջության պահպանման համակարգեր, որոնք ապահովել են մանկական մահացության խիստ նվազումը։ Մանկաբուժության պրոբլեմների գիտական մշակմամբ զբաղվում էին ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի մանկաբուժության ինստիտուտը, հանրապետական 14 ԳՀԻ, ինչպես նաև բժշկական ինստիտուտների և համալսարանների մանկաբուժության մոտ 300 ամբիոններ։ Առաջինը ԽՍՀՄ-ում է ստեղծվել պաղի նախածնընդյան պահպանման համակարգը։
 
Տող 5 ⟶ 4՝
 
[[1918]] թվականին ՀԽՍՀ առժողկոմատին կից ստեղծվել են մայրության և մանկության պահպանության, երեխաների և դեռահասների առողջության պահպանման բաժիններ, [[1931]] թվականին ՝ մայրության և մանկության պահպանության ինստիտուտ ([[1937]] թվականին վերանվանվել է մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ)։ [[1926]] թվականին Հ. Գաբրիելյանի նախաձեռնությամբ [[Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետ]]ում հիմնվել է մանկաբուժության ամբիոն և մանկական կլինիկական հիվանդանոց։ [[1944]] թվականին [[Երևան]]ի բժշկական ինստիտուտում հիմնվել է երեխաների և դեռահասների հիգիենայի ամբիոնը, [[1959]] թվականին ՝ մանկաբուժական ֆակուլտետը։ [[1971]] թվականին ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտում կազմակերպվել է երեխաների և դեռահասների հիգիենայով զբաղվող խումբ։ [[ՀԽՍՀ]]-ում մանկաբուժության բնագավառում գիտական հետազոտությունները կենտրոնացվել են 3 ուղղությամբ՝ պուլմոնոլոգիա (ղեկավար՝ Վ. Ասավածատրյան), նեֆրոլոգիա (Ս. Իբոյան) և սիրտ-անոթային ախտաբանություն (Ա. Գալստյան)։
 
 
{{Բժշկություն}}