«Մանստևի վանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 49.
| Վիքիպահեստում =Manstev
}}
'''Մանստևի վանք'''<ref>{{Cite journal|date=2019-12-28|title=ՀՀ վանական համալիրների ցանկ|url=https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%80%D5%80_%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%AB%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF&oldid=6670559|language=hy}}</ref> գտնվում է [[Թեղուտ (Լոռու մարզ)|Թեղուտ]] գյուղից 3 [[Կիլոմետր|կմ]] հյուսիս-արևելք (Գուլաբի կոչվող սարի ստորոտում), նույնանուն` Մանստև գետակի աջափնյա անտառապատ մասում, Ձորիգեղ կոչվող հին բնակավայրի հետ կապվել է Մանստև գետակի վրա կառուցված քարե կամուրջով<ref>{{Cite web|url=http://www.findarmenia.com/arm/sights/manstev|title=Մանստևի վանք|website=www.findarmenia.com|accessdate=2020-03-01}}</ref>:
 
Վանքից պահպանվել են եկեղեցին, կացարանների և պարսպապատերի մնացորդները: Եկեղեցին երկլանջ կտուրով միանավ թաղակապ դահլիճ է` 5.6 x 4.8 [[մ]] չափերով, արևելյան մասում ավարտվում է կիսաշրջանաձև խորանով, որի երկու կողմերում կան ¾ շրջանաձև կտրվածքի պատուհաններ: Վերջիններս կապված են խորանի անկյունային մասերի լիցքից ազատ գլանաձև տարածությունների հետ: Մուտքերը երեքն են՝ հյուսիսային, հարավային և արևմտյան կողմերից: Ծածկված է կիսագլանաձև թաղով, որը միջին մասում ուժեղացված է ուղղանկյուն կտրվածքի որմնամույթերից բարձրացող թաղակիր կամարով: Հարավային և Հյուսիսային պատերի երկարությամբ արված են որմնակամարներ (4-ական), որոնց կրունկները հենվում են պահունակ-իմպոստների վրա (բացի միջին մասից, որտեղ հենարան են ծառայում որմնամույթերը): Արտաքին տեսքում աչքի են ընկնում վերասլաց ճակտոնապատերը, որոնց գագաթին, որպես պահպանիչ խորհրդանշաններ, եղել են խոյի գլուխ պատկերող քանդակներ: Երեսապատի և ձևավոր մասերի քարերը, ինչպես նաև ծածկասալերը ամբողջությամբ հանված են: Հատուկենտ պահպանվածներից երևում է, որ կառուցված է եղել սրբատաշ խոշոր բազալտե քարերով: Ունեցել է մեծ բարձրության գոգավոր տրամատի քիվ: Ներսի մասերը կոպտատաշ մանր բազալտե քարերով են: Առաստաղի վրա նկատելի են սվաղի մնացորդներ: Հյուսիսային ճակատի ողջ երկարությամբ եղել է կցակառույց սրահ (մոտ 3 մ լայնությամբ), որից պահպանվել է միայն ստորին մասը:
Տող 68.
# Վ. Ավետյան, Կիկլոպյան ամրոցներ Շնողի տարածքում, «Լրաբեր հաս. գիտ.», 1979 № 6, էջ 112-114:
# Գ. Երզնկյանց, Հնութիւնք հայրենեաց, Կայծոն կամ Շնող, «Արձագանք», 1895, № 30, էջ 2:
 
<br />
 
== Արտաքին հղումներ ==
 
[[Կատեգորիա:Գուգարաց թեմի վանքեր և եկեղեցիներ]]
[[Կատեգորիա:13-րդ դարի հայկական վանքեր և եկեղեցիներ]]