«Էվոլյուցիա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 32 714 բայտ ,  9 տարի առաջ
չ
178.160.167.238 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Escarbot մասնակցի վերջին տարբերակին
(gen)
չ (178.160.167.238 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Escarbot մասնակցի վերջին տարբերակին)
[[Պատկեր:Schema887898.jpg|thumb|]]
ete duq <<havatum>> eq evoluciai apa hisheq ov eq exel naxkinu. gorila te shinpaze. mard@ misht moranum e ancyal@ ir ov linel@ , bayc bnutyun@ nran hishecnum e dra masin .mard@ or ori aveli e zarganum bayc nra vayri gen@ inchqan el evoluciai kam mutaciayi entarkvi na chi poxvi
[[Կենսաբանություն|Կենսաբանության]] մեջ, '''զարգացում''' կամ '''էվյոլյուցիան''' (անգլերեն՝ ''Evolution'') վերաբերվում է մի օրգանիզմների ցեղախմբի [[ծագումնաբանական նյութ]]ի փոփոխությանը՝ մի սերնդից մյուս սերունդ: Թեև ամեն մի սերնդում առաջացած փոփոխությունները փոքր են, տարբերությունները ամեն սերնդի անցման հետ կուտակվում են, և ժամանակի ընթացքում կարող են օրգանիզմների էական փոփոխության պատճառ դառնան: Այս ընթացքը կարող է նոր ցեղերի առաջացման գագաթնակետին:<ref>Գուլդ 2002</ref> Իսկապես, օրգանիզմների միջև նմանությունը առաջարկում է, թե բոլոր ճանաչված [[ցեղեր]]ը նույն նախնուց (կամ նախնական գենի ավազանից) են սերվել, այս աստիճանական տարամիտման ընթացքով:<ref name=Futuyma>{{cite book |last=Ֆուտույամա |first=Դուգլաս Ջ. |authorlink=Douglas J. Futuyma |year=2005 |title=Էվոլյուցիա (անգլերեն) |publisher=Sinauer Associates, Inc |location=Սանդերլանդ, Մասաչուսեթս|isbn=0-87893-187-2}}</ref>
Էվոլյուցիայի հիմքում գեներն են, որոնք սերնդից սերունդ են փոխանցվում, որոնք ստեղծում են մի օրգանիզմի ժառանգված [[բնավորության գիծ|բնավորության գծերը]]: Այս գծերը տարբեր ցեղախմբերի շրջանակներում տարբերվում են, այնպես որ օրգանիզմները [[ծագումնաբանական շեղում|ժառանգելի տարբերություններ]] են ցուցաբերում իրենց բնավորության գծերում: Էվոլյուցիան ինքը երկու ընդդիմադիր ուժերի արդյունք է՝ այն ընթացքները, որ շարունակաբար տարբերություն են ներածում, և այն ընթացքները, որ պատճառ են դառնում շեղումները ավելի տարածված կամ հազվադեպ դառնան: Նոր շեղումները երկու ձև են առաջանում՝ կամ գեներում [[մուտացիա]]յից, և կամ ցեղախմբերի միջև և ցեղերի միջև գեների փոխանցումից: Այն ցեղերի միջև, որոնք [[սեռական բազմացում|սեռական]] կերպով են բազմանում, գեների նոր զուգորդություններ են առաջանում նաև [[ծագումնաբանական վերազուգորդություն|ծագումնաբանական վերազուգորդության]] արդյունքում, որը կարող է ցեղերի միջև տարբերությունը ավելացնել:
 
Երկու գլխավոր մեխանիզմներ են որոշում, թե որ շեղումները մի ցեղախմբի մեջ ավելի տարածված կամ հազվադեպ կդառնան: Առաջինը՝ [[բնական ընտրություն]]ն է, մի ընթացք, որ պատճառ է դառնում օգտակար բնավորության գծերը (այսինքն՝ այն բնավորության գծերը, որ գոյատևման և բազմացման հավանականությունները շատացնում են) մի ցեղախմբի մեջ ավելանան, և վնասակար բնավորության գծերը հազվադեպ դառնան: Սա պատահում է, որովհետև շահավետ բնավորության գծերով անհատները ավելի հավանական է, որ բազմանան, ուրեմն մյուս սերնդում ավելի անհատներ այս բնավորության գծերը կունենան:<ref name=Futuyma/><ref name=Lande>{{cite journal |author=Լանդ Ր, Արնոլդ ՍՋ |year=1983 |title=Ընտրության չափումը հարաբերակից բնութագրերի միջև (անգլերեն) |journal=Evolution |volume=37 |pages=1210–26|doi=10.2307/2408842}}</ref> Շատ սերունդների անցումից հետո, [[հարմարեցում]]ներ են տեղի ունենում՝ մի շարք հաջորդող, փոքր և պատահական բնավորության գծերի փոփոխման, և միջավայրին ամենահարմար շեղումների ընտրության պատճառով:<ref name="Ayala">{{cite journal |author=Ayala FJ |title=Դարվինի ամենամեծ հայնաբերությունը՝ նախագծում առանց նախագծողի (անգլերեն) |journal=Proc. Natl. Acad. Sci. U.S.A. |volume=104 Suppl 1 |issue= |pages=8567–73 |year=2007 |pmid=17494753 |url=http://www.pnas.org/content/104/suppl.1/8567.full |doi=10.1073/pnas.0701072104}}</ref> Երկրորդ գլխավոր մեխանիզմը՛ որ էվոլյուցիային վարում է, [[ծագումնաբանական հոսք]]ն է, մի անկախ ընթացք, որը պատահական փոփոխություններ է առաջացնում մի ցեղախմբի բնավորության գծերի հաճախականության մեջ: Ծագումնաբանական հոսքը առաջանում է այն դերից, որ [[հավանականություն]]ն է խաղում՝ մի բնավորության գծի անցման մեջ անհատների գոյատևման և բազմացման ընթացքում:
[[Պատկեր:Tree_of_life_SVG.svg|thumb| Մարդու էվոլյուցիայի սխեման]]
'''Էվոլյուցիան''' [[զարգացում|զարգացման]] պրոցես է, որը կազմված է աստիճանական փոփոխությունից, առանց կտրուկ փոփոխության (ի տարբերություն հեղափոխության` [[ռեվոլուցիա]]): Շատ հաճախ էվոլուցիայի մասին խոսելիս նկատի ունենք բիոլոգիական էվոլյուցիան:
'''Բիոլոգիական էվոլուցիան''' կենդանի բնության անվերադարձ և ուղղորդված պատմական զարգացումն է, որն ուղեկցվում է [[պոպուլյացիա]]յի գենետիկայի փոփոխությամբ, [[ադապտացիա]]յի ձևավորմամբ, կենդանատեսակների ձևավորմամբ և անհետացմամբ, [[էկոհամակարգ]]ի և [[կենսոլորտ]]ի ամբողջական վերաձևավորմամբ:
Բիոլոգիական էվոլուցիան ուսումնասիրվում է էվոլյուցիայի բիալոգիայի օգնությամբ:
{{TOC-Left}}
Գոյություն ունեն մի քանի [[էվոլյուցիան տեսություն]]ներ, որոնց համար ընդհանուր է համարվում պնդումը այն մասին, որ ներկայումս ապրող կենդանի օրգանիզմի կենդանիների ձևերը հանդիսանում են նախկինում գոյություն ունեցող [[օրգանիզմ]]ների կենդանի ձևերի սերուդները:
Էվոլյուցիայի տեսությունները տարբերվում են էվոլյուցիոն մեխանիզմի բացատրությամբ: Ներկայումս ամենատարածվածը համարվում է [[սինթետիկ էվոլյուցիաի տեսություն]]ը, որը համարվում է [[Չարլզ Դարվիվ|Դարվինի]] տեսության զարգացում:
[[Գեն]]երը, որոնք փոխանցվում են հաջորդ սերնդին, համարվում են օրգանիզմի բազմաթիվ հատկությունների արտահայտման միջոց ([[ֆենոտիպ]]): Էվոլյուցիայի ընթացքում օրգանիզմների վերաձևավորմանը զուգընթաց նրանց սերունդների մոտ ի հայտ են գալիս փոփոխված հատկություններ, որոնք առաջ են գալիս [[մուտացիա]]յի կամ պոպուլյացիաների միջև գեների փոփոխության արդյուքում: Սեռական ճանապարհով բազմացող կենդանիների մոտ գենային նոր համադրություններ առաջանում են գենետիկ վերահամադրման ժամանակ:
Էվոլյուցիան տեղի է ունենում, երբ ժառանգական տարբերությունները պոպուլյացիաների մոտ դառնում են առավել հաճախ կամ հազվադեպ պատահող:
Էվոլյուցիոն բիոլոգիան ուսումնասիրում է էվոլյուցիոն գործընթացները և առաջադրում են տեսություններ, որոնք կբացատրեն դրանց պատճառները:
19-րդ դարում կենդանիների տարբեր [[տեսակ]]ների քարացած [[օրգանիզմ]]ների ուսումնասիրությունները բազմաթիվ գիտնականներ ապացուցեցին, որ կենդանիները ժամանակի ընթացքում ենթարկվում են փոփոխության: Սակայն փոփոխության մեխանիզմը դեռևս մնում էր չբացահայտված մինչև 1859 թվականին [[Անգլիա]]ցի գիտնական [[Չարլզ Դարվին]]ի կողմից «Կենդանիների առաջացումը» աշխատության հրատարակումը: Ուոլսի և Դարվինի տեսությունները ի վերջո ընդունվեց գիտական համագործակցություն կազմակերպության կողմից:
Նախորդ դարի 30-ական թվականներին Դարվինի բնական ընտրության տեսությունը միացվեց «Մենդելի օրենքներին», որոնք որպես հիմք էին ընդունվել էվոլյուցիայի սինթետիկ տեսության (ԷՍՏ) համար: ԷՍՏ-ը թույլ է տվել բացահայտել նաև էվոլյուցիայի և բնական ընտրության գաղափարը:
 
 
 
== Ժառանգականություն ==
{{ Հիմնական հոդված |Ժառանգականություն}}
Ժառանգականությունը օրգանիզմների` սերունդների շարքում նյութափոխակության և անհատական ամբողջական զարգացումը կրկնելու հատկությունն է:
Օրգանիզմների էվոլյուցիան տեղի է ունենում օրգանիզմի ժառանգական հարկանիշների փոփոխությունների շնորհիվ:
[[Մարդ]]ու համար որպես ժառանգական հատկանիշի օրինակ կարող է հանդիսանալ ծնողներից որևէ մեկից ժառանգած աչքերի շագանակագույն գույնը: Ժառանգական հատկանիշները կարգավորվում են [[գեն]]երի միջոցով: Օրգանիզմի բոլոր գեների ամբողջությունը ձևավորում է [[գենոտիպ]]ը:
Օրգանիզմի վարքի և կառուցվածքային ձևերի ամբողջական հավաքածուն իրենից ներկայացնում է [[ֆենոտիպ]]ը: Օրգանիզմի [[ֆենոտիպ]]ը ձևավորվում է ի հաշիվ գենոտիպի և շրջական միջավայրի փոխներգործությամբ: Ֆենոտիպի շատ հատկանիշներ համարվում են ժառանգական: Այսպես, օրինակ արևայրուքը չի համարվում ժառանգական, քանի որ այն առաջանում է արևային ճառագայթների ազդեցությունից: Սակայն որոշ մարդիկ ավելի շուտ են արևայրուք ընդունում, քան մյուսները: Սա համարվում է ժառանգական հատկանիշ:
Մի սերնդից մյուսը ժառանգական հատկանիշների փոխանցումը ապահովում է [[ԴՆԹ]]-ն: ԴՆԹ-ն բիոպոլիմեր է, որը բաղկացած է չորս միջուկային հիմքերից: մասնիկների կիսման ժամանակ ԴՆԹ-ն պատճենվում է, արդյունքում արդյունքում յուրաքանչյուր բջիջ ստանում է ԴՆԹ-ի ժառանգական հատկանիշները: Հաճախ բջիջների ժառանգականությունը կարգավորող ԴՆԹ-ի մոլեկուլները անվանում են [[գեն]]եր: ԴՆԹ-ի ներսում կա քրոմատինի բաղադրություն, որն էլ իր հերթին ձևավորում է քրոմոսոմները: Գեների դիրքը քրոմոսոմներում անվանում են [[լոկուս]]: Հոմոլոգիական քրոմոսոմների լոկուսներում գտնվող և հատկանիշների ի հայտ գալը բացահայտող գեների տարբեր տեսակները անվանում են [[ալլելիա]]ներ: Հետևաբար ԴՆԹ-ն կարող է ենթարկվել փոփոխության (մուտացիայի)` ստեղծելով նոր ալլելիաներ: Եթե մուտացիան տեղի է ունենում գենի ներսում, ապա նոր ալլելը կարող է ազդել գեների հատկանիշների վրա և փոխել օրգանիզմի ֆենոտիպը:
Սակայն հատկանիշների մեծ մասը մեկ գենով չէ, որ բացահայտվում է, այլև մի քանի գեների փոխներգործության շնորհիվ: Գեների նման փոխներգործության ուսումնասիրությունը ժամանակակից գենետիկայի հիմնական խնդիրներից մեկն է: Հաջորդ կարևոր խնդինրն է հանդիսանում [[էպիգենտիկ գործոն]]ի էվոլյուցիան է:
 
== Փոփոխականություն ==
{{ Հիմնական հոդված | Գենետիկական բազմազանություն }}
 
Օրգանիզմի [[ֆենոտիպ]]ը պայմանավորվոծ է նրա գենոտիպով և արտաքին միջավայրի վրա դրա ազդեցությամբ: Պոպուլյացիաներում ֆենոտիպի հիմնական մասի վարիացիան առաջանում է [[գենոտիպ]]երի տարբերություններից: ԷՍՏ-ում էվոլյուցիան ձևակերպվում է, որպես ժամանակի ընթացքում պոպուլյացիաների գենետկական կառուցվածքի փոփոխություն: Մեկ ալլելիայի ի հայտ գալու հաճախականությունը փոփոխվում է, այն սկսում է գենի այլ ձևերում ավելի քիչ տարածված դառնալ: Էվոլյուցիայի ազդող ուժերը հանգեցնում են ալլելների ի հայտ գալու հաճախականության փոփոխությանը` մի կողմից դեպի մյուս կողմ տեխափողելով այն: Փոփոխությունը անհետանում է նոր ալլելներից մեկը հասնում է ֆիկսացիայի կետին, փոխարինելով նախորդին կամ էլ անհետանալով պոպուլյացիայից:
Փոփոխականությունը ձևավորվում է [[մուտացիա]]յից, գեների հոսքից և գենետիկական մատերիալի [[վերահամակցում]]ից: Փոփոխականությունը մեծանում է տարբեր տեսակների միջև գեների փոխանակության հաշվին, այնպիսի տեսակների, ինչպիսիք են բակտերիաներում [[գեների հորիզոնական տեղափոխություն]]ը, բույսերի մոտ [[հիբրիդացում]]ը: Չնայած այս գործոնների ազդեցությամբ փոփոխականության գործընթացի մշտական մեծացմանը, գենոմի մեծ մասը տվյալ տեսակի բոլոր ներկայացուցիչների մոտ նունն է: Սակայն գենոտիպի նույնիսկ համեմատաբար փոքր փոփոխությունը կարող է հանգեցնել ֆենոտիպի հսկայական փոփոխության, օրինակ գենոմները շիմպանզեի և մարդու մոտ տարբերվում են 5%-ով:
 
 
=== Մուտացիաներ ===
{{ Հիմնական հոդված |Մուտացիաներ}}
[[Պատկեր:Gene-duplication.svg|thumb|left|[[Քրոմոսոմ]]ի հատվածի պատճենում]]
Պատահական մուտացիաներ տեղի են ունենում բոլոր օրգանիզմների [[գենոմ]]ներում: Այս մուտաացիաները հանգեցնում են գենետիկ փոփոխությունների: Մուտացիան [[ԴՆԹ]]-ում ժառանգականության փոփոխությունն է: Դրանց առաջացման պատճառ կարող են հանդիսանալ ռադիացիաները, [[վիրուս]]ները, մուտագենիկ նյութերը, ինչպես նաև [[ԴՆԹ]]-ի [[ռեպլիկացիա]]յի ժամանակ տեղի ունեցող սխալները կամ մեյոզաները: Մուտացիաները կարող են ոչ մի ազդեցություն չունենալ, կարող են փոփոխել գենը կամ խոչնդոտել դրա ֆունկցիոնալացմանը: Ճանճերի (дрозофила) վրա կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ եթե մուտացիան փոփոխում է գենի կողմից արտադրված սպիտակուցը, ապա մոտ 70% դեպքերում այն ունենում է վատ ազդեցություն, իսկ մնացած դեպքերում` չեզոք կամ թույլ ազդեցություն: Մուտացիայի բացասական ազդեցության կրճատման համար գոյություն ունեն ԴՆԹ-ի [[վերականգնում|վերականգնման]] մեխանիզմ: Մուտացիայի օպտիմալ քանակը շատ վտանգավոր մուտացիաների և վերականգնման համակարգի պահպանման համար կատարված ծախսերի հաշվեկշռվածությունն է: Կան վիրուսները, որոնց մոտ մուտացման աստիճանը առավել բարձր է, դա նրանց համար հանդիսանում է առավելություն [[իմունային համակարգ]]ի պաշտպանիչ ազդեցությունից խուսափելու համար:
Մուտացիաները կարող են ներառել քրոմոսոմների մեծ մասը: Օրինակ` [[դուպլիկացիա]]ն, որը հանդիսանում է գենոմում գենի լրացուցիչ պատճենի ի հայտ գալու պատճառ: Այս պատճենները նոր գեների առաջացման համար հիմք են հանդիսանում: Սա կարևոր գործընթաց է, նոր գեները առաջանում են գենային ընտանիքի սահմաններում: Օրինակ մարդու աչքի լուսազգայունության կառուցվածքի առաջացմանը մասնակցում են չորս գեն` երեքը գունային տեսողության և մեկը գիշերային տեսողության համար: Աս բոլոր գեները առաջացել են մեկ նախնական գենից: Նոր գեները նախնական գենից առաջանում են դուպլիկացիայի շնորհիվ, այն բանից հետո, երբ գենի պատճենը մուտացվում է և ձեռք է բերում նոր ֆունկցիաներ: Հետևաբար մեկ գենը կարող է նոր ֆունկցիա ձեռք բերել այն ժամանակ, երբ մյուսը կշարունակի կատարել միևնույն ֆունկցիան: Մուտացիայի մյուս տիպերը կարող են չկոդավորված ԴՆԹ-ից ստանալ նոր գեներ: Նոր գեները կարող են առաջանալ գեների վերափոխված ոչ մեծ հատվածների հաշվին: Այս դեպքում առաջանում է նոր կառուցվածք, նոր հատկություններով: Երբ գեները համախմբվում են արդեն գոյություն ունեցող հատվածների (որոնք կատարում են պարզ, անկախ ֆունկցիաներ) միախառնումից, ապա այդ համախմբությունը կարող է կատարել նոր, ավելի բարդ ֆունկցիաներ: Այսպիսի կոմպլեքսի օրինակ են հանդիսանում պոլիկետիդսինտազները, որոնք համարվում են սինթեզող երկրորդային մետոբոլիտեններ: Դրանք կարող են պարունակել ավելի քան 100 հատվածներ` կատալիզացնելով մեկ փուլ ամբողջ սինթեզի ընթացքում:
Քրոմոսոնային մակարդակի փոփոխությունները կարող են հանգեցնել ավելի մեծ չափերի հասնող մուտացիայի: Կարող են նաև հանգեցնել քրոմոսոմի մեծ հատվածների [[դելեցիա]] և [[ինվերսիա]] և քրոմոսոմի մի մասի [[տրանսլոկացիա]]: Սա հնարավոր է քրոմոսոմների միաձուլման ժամանակ (Ռօբերտսոնային տրանսլոկացիա): Օրինակ էվոլյուցիոն զարգացման ընթացքում homo տեսակը առաջացել է երկու քրոմոսոմների միաձուլման արդունքում` առաջացնելով մարդու երկրորդ քրոմոսոմը: Իսկ օրինակ կապիկների մոտ այս ձուլումը տեղի չի ունեցել, այս դեպքում քրոմոսոմները պահպանվում են առանձին-առանձին: Էվոլյուցիայի համար քրոմոսոմային վերակառուցումները մեծ դեր ունեն: Շնորհիվ նրանց արագանում է պոպուլյացիաների միջև եղած հակադրման պրոցեսը, արդյունքում առաջանում են նոր ձևեր, քանի որ փոքրանում է խաչասերման հնարավորությունը, և այս ձևով մեծանում են պոպուլյացիաների միջև գենետիկ տարբերությունները:
Գենոմի շարժական տարրերը, ինչպիսիք են [[տրանսպոզոն]]ները, բույսերի և կենդանիների գենոմի մեջ մեծ մաս են կազմում և շատ կարևոր են էվոլյուցիայի համար: Մարդու գենոմում կա մոտ 1 միլիոն պատճեն (Alu-повтор), որոնք իրականացնում են մի քանի գործառույթներ, ինչպիսիք են գեների էկսպրեսիայի կարգավորում: Գենոմիվրա գենետիկական շարժողական տարրերի մեկ այլ ազդեցություն է համարվում այն, որ գենոմի մեջ դրանց տեղափոխումը կարող է հանգեցնել տեսակի փոփոխման և գույություն ունեցող գեների անհետացման:
== Էվոլյուցիայի մեխանիզմը ==
=== Բնական ընտրություն ===
Գոյություն ունի էվոլյուցիայի երկու հիմնական մեխանիզմ: Առաջինը [[բնական ընտրություն]]ն է, այսինքն` այն գործընթացը, որի ընթացքում գոյատևման և վերարտադրության համար անհրաժեշտ դրական ազդեցություն ունեցող գենետիկ հատկությունները տարածվում են պոպուլյացիաներում, իսկ բացասական ազդեցություն ունեցողները` դառնում են ավելի քիչ:
Շրջական միջավայրի նկատմամբ ադապտացիա առաջանում է հետևանքներ ունեցող, փոքր, պատահական փոփոխությունների կուտակման և շրջական միջավայրին փոքր-ինչ հարմարված բնական ընտրության հետևանքով:
 
=== Գենետիկական դրայֆ ===
Երկրորդ կարևոր մեխանիզմը գենետիկական դրայֆն է, որը կրկնվող հատկանիշների պատահական փոփոխության անկախ պրոցեսն է: Գենետիկական դրայֆը առաջանում է պոպուլյացիայում կրկնվող հատկանիշների պատահական փոփոխությունը պայմանավորող գործընթացների հավանականության արդյունքում:
Չնայած դրայֆի արդյուքնում տեղի ունեցած փոփոխությունները և [[սելեկցիա]]ն մեկ սերնդի մոտ շատ փոքր ազդեցություն ունեն, սակայն այդ հատկությունների կուտակումը ժամանակի ընթացքում հանգեցնում է դրանց կուտակման և կենդանի [[օրգանիզմ]]ների էական փոփոխությունների: Այս պրոցեսը ավարտվում է նոր տեսակի առաջացմամբ: Կյանքի բիոքիմիական համախմբվածությունը ցույց է տալիս, որ բոլոր [[տեսակ]]ները առաջացել են աստիճանական միևնույն նախնական տեսակից շեղման գործընթացում:
 
== Էվոլյուցիայի հետևանքները ==
=== Ադապտացիա ===
 
Ադապտացիան` բիոլոգիայի ամենահիմնական երևույթներից մեկը, համարվում է մի գործընթաց, որի արդյունքում օրգանիզմը դառնում է ավելի հարմարվողական իրեն շրջապատող միջավայրի նկատմամբ: Ադապտացիայի գործընթացը տեղի է ունենում բնական ընտրության շնորհիվ:
Խորհդային մեծ հանրագիտարանը տալիս է հետևյալ սահմանումները.
Ադապտացիան (լատիներեն adapto`հարմարվել բառից) օրգանիզմների (տեսակների, պոպուլյացիաների) և դրա օրգանների կառուցվածքի և ֆունկցիայի հարմարեցումն է միջավայրի պայմաններին:
[[Պատկեր:Whale skeleton.png|350px|right|thumb| [[Բեղավոր կետ]]ի, կմախքը, a, b` լողակների ոսկորներն են, որոմք առաջացել են առջևի ոտքերի ոսկորներից, с` ետևի ոտքերի [[ռուդիմենտա]]յին ոսկորները]]
Հարմարվողականության գործընթացը կարող է հանգեցնել ինչպես նոր հատկանիշների ի հայտ գալուն, այնպես էլ ժառանգական հատկանիշների կորստին: Այս դեպքում ադապտացիայի արդյունք է հանդիսանում կենդանատեսակի կառուցվածքի հատկանիշների որակական փոփոխությունը: Ասպիսի օրինակ է [[կետ]]ի կմախքը, որի լողակները համարվում են դիմացի և առջևի ոտքերի ադապտացում շրջակա միջավայրին:
 
=== Անհետացում ===
[[Անհետացում]]ը տվյալ տեսակի բոլոր ներկայացուցիչների անհետացումն է: Անհետացումը տեղի է ունեցել անընդհատ, ողջ կյանքի ընթացքում, սակայն տեղի են ունեցել գլոբալ փոփոխություններ, որոնք հանգեցրել են տեսակների զանգվածային անհետացման: Մեր ժամանակներում անհետացնման առաջին պատճառը հանդիսանում է մարդու գործունեությունը: Սրան նպաստում է նաև [[գլոբալ տաքացում]]ը, որը հետագայում կարող է էականորեն սրել իրավիճակը:
Սոցիալական էվոլյուցիա
[[Սոցիալական էվոլյուցիա]] ` «կառուցվածքային վերակազմավորման գործընթաց ժամանակի ընթացքում, որի արդյունքնում առաջանում է սոցիալական ձև և կառուցվածք, որը որակապես տարբերվում է նախորդող ձևից»: Սոցիալական էվոլյուցիայի մասնավոր դեպք է հանդիսանում զարգացումը: Մինչև Դարվինի բիոլոգիական էվոլյուցիայի ընդհանուր տեսության ի հայտ գալը սոցիալական էվոլյուցիայի ընդհանուր տեսությունների հիմնադիր էր համարվում Սպենսերը:
 
== Դիտել նաև ==
* [[Ժառանգականության տեսություն]]
* [[Էվոլյուցիոն ուսմունք]]
* [[Էվոլյուցիան բիոլոգիա]]
* [[Էվոլյուցիայի ապացույց]]
* [[Էվոլյուցիայի քննադատում]]
* [[Աստղային էվոլյուցիա]]
* [[Սոցիալական էվոլյուցիա]]
* [[էվոլյուցիայի վիրուսոլոգիական տեսություն]]
 
 
== Աղբյուրներ ==
{{Reflist}}
 
[[Կատեգորիա:Էվոլյուցիա]]
[[Կատեգորիա:Կենսաբանության տեսություններ]]
 
{{Link FA|bg}}
{{Link FA|ca}}
{{Link FA|pt}}
{{Link FA|simple}}
{{Link FA|zh}}
 
[[af:Evolusie]]
[[an:Evolución]]
[[ar:نظرية التطور]]
[[arz:تطور]]
[[bat-smg:Evuoliocėjė]]
[[be:Эвалюцыя]]
[[be-x-old:Эвалюцыя]]
[[bg:Еволюция]]
[[bn:বিবর্তন]]
[[bs:Evolucija]]
[[ca:Evolució]]
[[ckb:توخمەگەشە]]
[[cs:Evoluce]]
[[cy:Esblygiad]]
[[da:Evolution (biologi)]]
[[de:Evolution]]
[[el:Εξέλιξη]]
[[eml:Evoluziòun]]
[[en:Evolution]]
[[eo:Evoluismo]]
[[es:Evolución biológica]]
[[et:Evolutsioon]]
[[eu:Eboluzio]]
[[fa:نظریه تکامل]]
[[fi:Evoluutio]]
[[fo:Menningarlæran]]
[[fr:Évolution (biologie)]]
[[fy:Evolúsje]]
[[ga:Éabhlóid]]
[[gd:Rothlas]]
[[gl:Evolución]]
[[he:אבולוציה]]
[[hi:क्रम-विकास]]
[[hif:Evolution]]
[[hr:Evolucija]]
[[ht:Evolisyon]]
[[hu:Evolúció]]
[[ia:Evolution]]
[[id:Evolusi]]
[[is:Þróunarkenningin]]
[[it:Evoluzione]]
[[ja:進化]]
[[ka:ევოლუცია]]
[[kk:Эволюция]]
[[ko:진화]]
[[krc:Эволюция]]
[[la:Evolutio]]
[[lb:Evolutioun]]
[[li:Evolutie]]
[[lt:Evoliucija]]
[[lv:Evolūcija]]
[[mk:Еволуција]]
[[ml:പരിണാമസിദ്ധാന്തം]]
[[mn:Эволюци]]
[[mr:उत्क्रांती]]
[[ms:Evolusi]]
[[mt:Evoluzzjoni]]
[[mwl:Eiboluçon]]
[[my:ဆင့်ကဲ့ပြောင်းလဲမှုဖြစ်စဉ်]]
[[ne:क्रम-विकास]]
[[new:विकासक्रम]]
[[nl:Evolutie]]
[[nn:Evolusjon]]
[[no:Evolusjon]]
[[nov:Evolutione]]
[[oc:Evolucion]]
[[pap:Evolushon]]
[[pl:Ewolucja]]
[[pnb:ایولوشن]]
[[pt:Evolução]]
[[qu:Rikch'aqyay]]
[[rm:Evoluziun]]
[[ro:Evoluție]]
[[ru:Эволюция]]
[[rue:Еволуція]]
[[sah:Эволюция]]
[[sh:Evolucija]]
[[si:පරිණාමය]]
[[simple:Evolution]]
[[sk:Biologická evolúcia]]
[[sl:Evolucija]]
[[sq:Evolucioni]]
[[sr:Еволуција (биологија)]]
[[su:Évolusi]]
[[sv:Evolution]]
[[sw:Mageuko ya spishi]]
[[ta:படிவளர்ச்சிக் கொள்கை]]
[[th:วิวัฒนาการ]]
[[tl:Ebolusyon]]
[[tr:Evrim]]
[[tt:Эволюция]]
[[uk:Еволюція]]
[[ur:نظریۂ ارتقا]]
[[uz:Evolutsiya]]
[[vi:Tiến hóa]]
[[war:Ebolusyon]]
[[yi:עוואלוציע]]
[[zh:演化]]
[[zh-classical:天演]]
[[zh-min-nan:Ián-hoà]]
[[zh-yue:天演]]
87

edits