«Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 4.
 
== Կենսագրություն ==
[[1826]]-ին օծվել է վարդապետ, ապա Կոստանդնուպոլսի [[Ստեփանոս Աղավնի]] պատրիարքի հրամանով աշխատակցել [[Գրիգոր Փեշտիմալճյան]]ի կողմից իրականացվող «Հայսմավուրքի» տպագրությանը։ [[1838]]-ին օծվել է եպիսկոպոս։ [[1844]]-ին ընտրվել է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք։ [[1845]]-ին վերաբացել է դեռևս [[1841]]-ից փակված [[Սկյուտարի ճեմարան|Սկյուտարի Հայոց ճեմարան]]ը, հիմնադրել նոր դպրոցներ։ 1855-ին ընտրվել է Հոգևոր ժողովի ատենապետ։
 
== Պատմություն==
Ներսես Աշտարակեցու մահից հետո [[Էջմիածին|Էջմիածնում]] հրավիրված ազգային եկեղեցական ժողովը Կոստանդնուպոլսի պատրիարքության հետ կապերն ավելի ամրապնդելու նպատակով որոշում է [[կաթողիկոս]] ընտրել արեւմտահայ [[եպիսկոպոս]]ներից որևէ մեկին։ Մատթեոս արքեպիսկոպոսը Ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրվել 1858-ի [[մայիսի 17]]-ին, օծվել [[1859]]-ի [[օգոստոսի 15]]-ին։
 
Մատթեոս Ա կաթողիկոսն իր գործունեությունը սկսում է բավական մեծ ոգևորությամբ և զգալիորեն աշխուժացնում ազգային–եկեղեցական կյանքը։ կաթողիկոսը փորձում է բարեկարգել Մայր Աթոռը, կարգավորել վանական ներքին կյանքն ու կենցաղը։ Նա մեծ կարևորություն է տալիս դպրոցական գործին, 1845 թվականին վերաբացում է Կոստանդնուպոլսի Սկյուտորի հայոց ճեմարանը, հիմնադրում նոր դպրոցներ։