«Մարիամ Հարությունյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Մարիամ Հարությունյանը ծնվել է [[1962]] թվականի [[նոյեմբերի 16]]-ին, [[Երևան]]ում: [[1984]] թվականին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ը, [[1988]] թվականին՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան: [[1984]]-[[1990]] թվականներին աշխատել է [[ԵՊՀ]]-ում: 1988 թվականից դասավանդել Է Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներում: [[1990]] թվականից աշխատել է [[Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ|ՀՀ ԳԱԱ Տեղեկագիտության և ավտոմատացման հիմնախնդիրների ինստիտուտում]]: [[2001]] թվականից եղել է գիտքարտուղար: [[2002]] թվականից դասավանդել է [[ՀՊՃՀ]]-ում, 2002 թվականին եղել է մաթեմատիկական կիբեռնետիկա և տեղեկագիտություն մասնագիտության գիտական խորհրդի քարտուղար: [[2003]] թվականից դասավանդել Է [[Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան|Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի]] Կոմպյուտերային համակարգեր և ինֆորմատիկա, Կիրառական մաթեմատիկա ֆակուլտետներում<ref>[https://aspu.am/website/images/old/upload/file/CV/Harutyunyan%20Mariam.pdf Մարիամ Եվգենիի Հարությունյան, կենսագրական տվյալներ]</ref>: [[2004]] թվականից դասավանդել Է ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտության մագիստրատուրայում: [[2011]] թվականին ընտրվել Է [[Հայկական Պետական Մանկավարժական Համալսարան]]ի «Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի» ամբիոնի վարիչ<ref>Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:</ref>:
 
Աշխատանքները վերաբերում են տեղեկատվության տեսությանը և ծածկագրաբանությանը, մասնավորապես բազմամետրային և փոփոխվող ընդհատուն կապուղիների տեղեկատվական տեսության հետազոտություններին: Հեղինակ է տեղեկատվության, հավանականության տեսությունների և կիրառական վիճակագրության դասագրքերի, մասնագիտական բնագավառների, ուղղությունները՝ ինֆորմացիայի տեսություն, ինֆորմացիայի պաշտպանություն, գաղտնագրություն, թաքնագրություն, հավանականության տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն: Գիտական և ուսումնամեթոդական հրապարակումների հեղինակ է, այդ թվում Ինֆորմացիայի տեսության, Հավանականության տեսության և կիրառական վիճակագրության հայերեն լեզվով դասագրքերի: Մասնակցել է մեծ թվով գիտաժողովների: Երկու պաշտպանած թեկնածուական ատենախոսությունների ղեկավար է:
Տող 25.
 
{{DEFAULTSORT:Հարությունյան, Մարիամ}}
 
[[Կատեգորիա:Հայ մաթեմատիկոսներ]]
[[Կատեգորիա:Մաթեմատիկոսներ այբբենական կարգով]]