«Մարկոս Անտոնիոս Կրետիկոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
 
Տող 3.
 
== Ծագում ==
Մարկոս Անտոնիսոը պատկանել է պլեբեյական հնագույն տոհմի, որը, համաձայն Ուշ հանրապետության շրջանի աղբյուրների, իր ծագումնաբանությունն սկսել է ''Անտոնիոսից''՝ [[Հերակլես]]ի որդիներից մեկից{{sfn|Antonius|1894|loc=s. 2575}}{{sfn|Wiseman|1974|loc=p. 156—157}}։ [[Տիտոս Լիվիոս]]ն այդ տոհմի ներկայացուցիչներից հիշատակում է դեցեմվիրի (մ․թ․ա․ 450-449 թվականներ){{sfn|Тит Ливий|1989|loc=III, 35, 11}}, կոնսուլական իշխանությամբ օժտված ռազմական տրիբունի (մ․թ․ա․ 422 թվական){{sfn|Тит Ливий|1989|loc=IV, 42, 2}} և հեծելազորի ղեկավարի (մ․թ․ա․ 334-333 թվականներ){{sfn|Тит Ливий|1989|loc=VIII, 17, 3}}։ Սակայն մինչև մ․թ․ա․ I դարն Անտոնիոսների շարքում չի եղել ոչ մի կոնսուլ, և նրանց կարգավիճակը հռոմեական նոբիլների շարքում պատմագրության մեջ նկարագրվում է որպես «աննախանձելի»{{sfn|Короленков|2011|loc=с. 12}}։ Մարկոսի հայրը՝ [[Մարկոս Անտոնիոս Հռետոր|Մարկոս Անտոնիոս Հռետորը]]ը, կարողացել է հաջող կարիերա անել իր ընդունակությունների (մասնավորապես ճարտարախոսության) և, համաձայն վարկածներից մեկի, [[Գայոս Մարիոս]]ի աջակցության շնորհիվ{{sfn|Короленков|2011|loc=с. 13}}։ Մ․թ․ա․ 99 թվականին նա եղել է կոնսուլ, 97 թվականին՝ ցենզոր{{sfn|Antonius 28|1894|loc=s. 2591}}։
 
Մարկոս Անտոնիոսն ունեցել է կրտսեր եղբայր՝ Գայոս Անտոնիոսը, որն ստացել է ''Հիբրիդա'' մականունը։
 
== Կենսագրություն ==
Նախքան պրետոր դառնալը Մարկոս Անտոնիոսի վարած կյանքի մասին ոչինչ հայտնի չէ{{sfn|Antonius 28|1894|loc=s. 2594}}. անհայտ են նրա ծննդյան թվականը և այն հանգամանքները, թե ինչպես է նա հաղթահարել ''[[cursus honorum]]''-ի առաջին աստիճանները{{sfn|Смыков|2012|loc=с. 105}}։ Նրա հայրը մ․թ․ա․ 87 թվականին դարձել է մարիանյան ահաբեկչության զոհ, իսկ եղբայրը Գայոս Մարիոսի թշնամու՝ [[Լուցիոս Կոռնելիուս Սուլլա|Լուցիոս Կոռնելիուս Սուլլայի]]յի հետ Իտալիայից մեկնել է Բալկաններ՝ մասնակցելու Միհրդատի դեմ պատերազմին։ Գոյություն ունի ենթադրություն, որ հոր զոհվելուց հետո Մարկոս կրտսերը, որը նույնպես հայտնվել էր վտանգի մեջ, փախել է Հունաստան, որտեղ միացել է Սուլլայի կողմնակիցներին։ Այդ վարկածի հակառակորդներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ Մարկոսը չի հիշատակվում Առաջին Միհրդատյան պատերազմի հետ կապված, և որ նրա ավագ որդին ծնվել է մ․թ․ա․ 83 թվականին, ընդ որում, հավանաբար Հռոմում (իսկ Սուլլան այդ քաղաք մտել է միայն մ․թ․ա․ 82 թվականին){{sfn|Keaveney|1984|loc=p. 126—127}}։
 
Պահպանված աղբյուրներում Մարկոս Անտոնիոսի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է մ․թ․ա․ 74 թվականին։ Այդ ժամանակ նա զբաղեցրել է պրետորի պաշտոնը։
Տող 227.
* Smith, William, ''Dictionary of Greek and Roman Biography and Mythology'', v. 1, [https://web.archive.org/web/20080618225810/http://www.ancientlibrary.com/smith-bio/0223.html p. 214]
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Հռոմեական հանրապետության կոնսուլներ]]