«Պարսկական առաջին ներխուժում Հունաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 23.
}}
 
'''Պարսիկների առաջին ներխուժումը Հունաստան''', [[հույն-պարսկական պատերազմներ]]ի մաս, որը սկսվել է մ․թ․ա․ 492 թվականին և ավարտվել մ․թ․ա 490 թվականին [[Մարաթոնի ճակատամարտ]]ում աթենացիների տարած հաղթանակով։ Ներխուժումը բաղկացած է եղել երկու տարբեր արշավանքներից, որոնք կազմակերպված են եղել պարսից արաքարքա [[Դարեհ I Մեծ]]ի կողմից․ դրանց պատրվակը [[Աթենք]] և [[Երետրիա]] քաղաք-պետություններին պատժելն էր։ Այս երկու քաղաքները օգնություն էին ցուցաբերել [[Հոնիա|հոնիական քաղաքներին]], որոնք [[Հոնիական ապստամբություն|ապստամբել էին]] ընդդեմ [[Աքեմենյան տերություն|Աքեմենյան տերության]], ինչն էլ բարկության պատճառ էր դարձել Դարեհի համար։ Դարեհը այս արշավանքով հանարավորություն էր տեսնում նաև իր տերությունը դեպի [[Եվրոպա]] ընդարձակելու և արևմտյան սահմանները պաշտպանելու համար։
 
Առաջին արշավանքի արդյունքում, որը տեղի է ունեցել մ․թ․ա․ 492 թվականին, և ղեկավարվել է [[Մարդոնիոս]]ի կողմից, վերանվաճվեց [[Թրակիա]]ն, իսկ [[Հին Մակեդոնիա|Մակեդոնիան]], որը մ․թ․ա․ 6-րդ դարի սկզբին՝ հավանաբար մ․թ․ա․ 512 թվականին, դարձել էր [[Աքեմենյան Մակեդոնիա|աքեմենյան վասալ]], դարձավ ամբողջապես ենթակա թագավորություն{{sfn|Roisman|Worthington|2011|p=343}}։ Այնուամենայնիվ, հետագա առաջխաղացումը կանխվեց, երբ Մարդոնիոսի նավատորմը [[Աթոս|Աթոս լեռան]] մոտ խորտակվեց փոթորկի ժամանակ։ Հաջորդ տարի ցույց տալով իր մտադրությունները՝ Դարեհը դեսպաններ է ուղարկում Հունաստանի բոլոր շրջաններ՝ պահանջելով հպատակվել իրեն։ Քանի որ Աթենքը դեռևս դիմադրում էր, իսկ [[Սպարտա]]ն պատերազմի մեջ էր ընդդեմ պարսիկների, Դարեհը հրամայում է հաջորդ տարի շարունակել ռազմական գործողությունները։