«Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Համալսարան}}
'''Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ''' ({{lang-ru|Институт марксизма-ленинизма}}, '''ՄԼԻ'''), [[Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն|Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության]] [[Կենտրոնական կոմիտե (ԽՄԿԿ)|Կենտրոնական Կոմիտեին]] կից կուսակցական գիտահետազոտական հաստատություն: Գոյություն է ունեցել [[1921]]-[[1991]] թվականներին:
 
== Պատմություն ==
=== Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի ինստիտուտ ===
1918 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մշակվեց [[Կոմունիստական ակադեմիա|Սոցիալիստական ակադեմիայի]] կազմակերպման պլան, որի շրջանակներում [[Դավիդ Ռյազանով]]ը ստեղծեց [[մարքսիզմ]]ի կաբինետ, որի բազայի վրա էլ ՌԿ(բ)Կ Կենտկոմի պլենումի 1920 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ ստեղծվեց Մարքսիզմի թանգարան, որը հաջորդ տարվա սկզբին Ռյազանովի առաջարկությամբ վերափոխվեց (1921 թվականի հունվարի 11-ին [[ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ կազմակերպական բյուրո]]ն որոշում ընդունեց [[Կառլ Մարքս]]ի և [[Ֆրիդրիխ Էնգելս]]ի ինստիտուտի ստեղծման մասին) Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի գիտահետազոտական ինստիտուտի, որը սկզբում գոյություն ուներ որպես Սոցիալիստական ակադեմիային կից ինքնուրույն հաստատություն, իսկ 1922 թվականի հունիսի 1-ից դարձավ ՌՍՖՍՀ ՀԿԳԿ-ին կից ինքնուրույն հաստատություն<ref>[http://www.ihst.ru/projects/sohist/papers/smir95f.htm В. А. Смирнова. Д. Б. Рязанов]</ref> և գտնվում էր Մալո Զնամենսկի նրբանցքի թիվ 5 հասցեում:
 
ՄԷԻ-ի տնօրենը 1921-1931 թվականներին եղել է Դավիդ Ռյազանովը: Սկզբի տարիներին ինստիտուտի անձնակազմը բաղկացած էր 14 հոգուց և միայն 1925 թվականին այն ավելացավ մինչև 17 աշխատակցի: Ռյազանովի օրոք 1927 թվականին Կենտկոմի Հանձնաժողովի որոշմամբ Ինստիտուտին կտրականապես արգելված էր ոչ միայն զբաղվել մարքսիզմի մշակմամբ, այլև ընդհանրապես առնչվել տեսությանը<ref>http://www.ras.ru/FStorage/download.aspx?Id=13e077a1-7f88-4726-b299-0b867c5e4787 с. 1040</ref>:
 
=== Լենինի ինստիտուտ ===
1923 թվականի մարտի 31-ին ՌԿ(բ)Կ ՄԿ պլենումը որոշեց ստեղծել Լենինի ինստիտուտ: Հուլիսի 8-ին ՌԿ(բ)Կ ԿԿ–ն հանդես եկավ Մոսկվայում Լենինի ինստիտուտ ստեղծելու մասին հայտարարությամբ: 1923 թվականի սեպտեմբերի 28-ին Ինստիտուտը փոխադրվեց ՌԿ(բ)Կ ԿԿ–ի ենթակայության ներքո բաժնի իրավունքներով: 1924 թվականի մայիսի 31-ին ՌԿ(բ)Կ XIII համագումարը հայտարարեց ինստիտուտի բացվելու մասին: ՌԿ(բ)Կ ԿԿ–ի 1928 թվականի օգոստոսի 20–ի որոշմամբ Լենինի ինստիտուտը միացվեց Իստպարտին: (1927 թվականից Իստպարտի վարիչն էր Մաքսիմիլիան Սավելևը, որը [[Իստպարտ]]ի և Լենինի ինստիտուտի միացումից հետո 1928-1930 թվականներին ղեկավարում էր վերջինս):
 
=== Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ ===
ԽՍՀՄ ԿԳԿ-ի նախագահության 1931 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ Լենինի ինստիտուտը միացվեց Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի ինստիտուտին և ստեղծվեց ՀԿ(բ)Կ ԿԿ-ին կից '''Մարքսի, Էնգելսի, Լենինի ինստիտուտ (ՄԷԼԻ)''': Նույն թվականին իրականացվեց ապարատի մաքրում և 200 աշխատակիցներից մնացին միայն 109-ը: 1930-1940-ական թվականներին ինստիտուտին կից գործում էր «Հին բոլշևիկների պատմագրական միավորումը»:
[[Հայրենական Մեծ պատերազմ]]ի տարիներին ինստիտուտը էվակուացվեց [[Ուֆա]]:
 
1960 թվականին ինստիտուտին տրամադրվեց շենքային համալիր [[Վիլհելմ Պիկ]]<nowiki/>ի փողոցի վրա (տուն 4), որտեղ էլ գտնվում էր մինչև 1991 թվականը, որից հետո այն հանձնվեց ՌՊՍՀ-ին:
 
Ինստիտուտը բազմիցս ենթարկվել է անվանափոխության, ստանալով հետևյալ անվանումները`
Տող 22.
* 1956-1991 թվականներին` ԽՄԿԿ ԿԿ-ին կից Մարքսիզմ–լենինիզմի ինստիտուտ (ՄԼԻ)
* 1991 թվականի հունիսից` ԽՄԿԿ ԿԿ-ի սոցիալիզմի տեսության և պատմության ինստիտուտ (ՍՏՊԻ)
1991 թվականի նոյեմբերից Ինստիտուտը դադարեց գոյություն ունենալ<ref>Распоряжение Президента РСФСР от 5 ноября 1991 года «Об учебных и научных учреждениях ЦК КПСС, ЦК Компартии РСФСР, крайкомов и обкомов КПСС»</ref>: Նրա հիմքի վրա ստեղծվեց Ռուսաստանի սոցիալական և ազգային հարցերի անկախ ինստիտուտը [5], որը 2001 թվականին վերակազմավորվեց ՌԳԱ Համալիր սոցիալական հետազոտությունների ինստիտուտի, իսկ 2005 թվականին միացավ [[ՌԳԱ սոցիոլոգիայի ինստիտուտ|Սոցիոլոգիայի ինստիտուտին]]` որպես Համալիր սոցիալական հետազոտությունների կենտրոն:
 
Ինստիտուտի գրադարանը [[Ռուսաստանի Դաշնության կառավարություն|Ռուսաստանի Դաշնության կառավարության]] 1992 թվականի հուլիսի 15-ի կարգադրությամբ սկսեց գործել ինքնուրույն «Պետական հասարակական-քաղաքական գրադարան» (ՊՀՔԳ) անվանումով: Այն փոխանցվեց [[ՌԴ մշակույթի նախարարություն|ՌԴ մշակույթի նախարարության]] իրավասությանը, ստանալով դաշնային գրադարանի կարգավիճակ: ՌԴ մշակույթի նախարարության հրամանով 2014 թվականի ապրիլի 1-ից ՊՀՔԳ-ն վերակազմավորվեց որպես [[Ռուսաստանի պետական հանրային պատմության գրադարան]]ի մասնաճյուղ և կոչվեց [[Սոցիալ–քաղաքական պատմության կենտրոն]]:
 
ԽՄԿԿ ԿԿ-ին կից Մարքսիզմ–լենինիզմի ինստիտուտի Կենտրոնական կուսակցական արխիվի գործունեության դադարեցումից հետո ստեղծվեց Նորագույն պատմության փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրության ռուսական կենտրոն (ՆՊՓՊՈՒՌԿ): 1999 թվականին ՆՊՓՊՈՒՌԿ-ն վերակազմավորվեցՌուսաստանի սոցիալ-քաղաքական պատմության պետական արխիվի` Երիտասարդական կազմակերպությունների փաստաթղթերի պահպանման կենտրոնի հետ միաորվելու միջոցով:
 
== Գործունեության հիմնական ուղղվածություն ==
Տող 69.
 
== Հետաքրքիր փաստեր ==
«1929 թվականին Ռյազանովը լուրջ բացթողում հայտնաբերեց, կապված գրքային հոսքերի բաշխման իրավիճակի հետ: «Ինստիտուտին հայտնի դարձավ, որ ՌՍՖՍՀ Պետառի մարմինների միջոցով, այդ թվում` Միջգրքի, վաճառվում և արտասահման են տեղափոխվում Ինստիտուտի համար բավականին անհրաժեշտ նյութեր: Այս ամենը կատարվում էր առանց ինստիտուտի հետ համաձայնեցման: Բեռլինի, Փարիզի, Լոնդոնի և Արևմտյան Եվրոպայի անտիկվարիատի կենտրոնները ակտիվորեն գնում էին բոլոր արտահանվող առարկաները` Ինստիտուտին առաջարկելով բավականին բարձր գներ»: Ռյազանովն իրավունք ստացավ նախապես ընտրել և ուսումնասիրել Ինստիտուտի հավաքածուներից երկրից արտահանման ենթակա գրականությունը»:
 
== Ծանոթագրություններ ==
Տող 78.
* {{статья|автор=Рокитянский, Яков Григорьевич|ссылка=http://www.rusarchives.ru/publication/ryazanov.shtml|заглавие=Из биографии академика Д. Б. Рязанова: разгром Института К. Маркса и Ф. Энгельса (март 1931 г.)|издание=Отечественные архивы|год=2008|номер=4|страницы=|deadlink=да|archiveurl=https://web.archive.org/web/20111104093137/http://rusarchives.ru/publication/ryazanov.shtml|archivedate=2011-11-04}}
* ''Мосолов В. Г.'' ИМЭЛ - цитадель партийной ортодоксии. Из истории Института марксизма-ленинизма при ЦК КПСС, 1921-1956. - М.: Новый хронограф, 2010. - 592 с. ISBN 978-5-94881-104-8
 
* {{БСЭ3|Институт марксизма-ленинизма при ЦК КПСС}}