«Մեծ կրկես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎Կառուցումը: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 14.
[[Պատկեր:Circus Maximus.JPG|մինի|Մեծ Կրկես]]
[[Պատկեր:Circus Maximus Remains South curve.JPG|մինի]]
Համարվում է, առաջին ձիակառքերի մրցումները անցկացվել են այստեղ դեռևս [[Լուկիոս Տարքվինիոս Հին|Տարքվինիոս Ավագ]] արքայի օրոք (մոտավորապես Ք.ա. 500 թվականին)։ [[Պալատին (բլուր)|Պալատինի]] և [[Ավենտին (բլուր)|Ավենտինի]] միջև ընկած հովիտը հնուց ի վեր հին հռոմեական խաղերի ({{lang-lat|ludi Romani}}) վայրն էր իր դիրքի շնորհիվ։ Մինչև Ք. ա. 329 թվականը այս վայրում ձիարշավների համար հարմարանքներ չեն հիշատակվում։ Ակնհայտ է, որ խաղասպարեզից և հատուկ հանդիսատեսների համար հատկացված ժամանակավոր տեղերից բացի, այլ շինություններ չեն եղել։ Հնարավոր է, որ հովիտը մշակվել է և բերք է տվել, ինչպես ցույց է տալիս հետագա գյուղական աստվածների սրբավայրերը ([[Կոնս]]ի զոհասեղանը, տրիադայի սրբավայրը՝ Seia, Segetia, Tutilina), որոնք պահպանվել են նաև կրկեսի ձևավորումից հետո։ Հնարավոր է, որ խաղերը կազմակերպվում էին հունձքից հետո (Ք.ա. 366 թվականին ludi Romani հռոմեական խաղերը արձանագրվում են սեպտեմբեր ամսին)։ Միայն 329 թվականին կանգնեցվել է ստարտը՝ ({{lang-lat|carceres}}) պատրաստված փայտից և վառ գունավորումից, չի եղել մշտական spina, իսկ նշանագծերն էլ եղել են փայտից պատրաստված։ Հիշատակվում է նաև արձանի, դարբասների կառուցման, carceres և նշանագծերի վերանորոգելու մասին, ձվերով սարքավորման մասին ևս, խաղերի փուլերը ({{lang-lat|missus}})հաշվելու համար, կենդանիների վանդակներ ձեռքբերելու մասին, որոնք հայտնվել են [[Պունիական պատերազմներ]]ից հետո։ [[Հուլիոս Կեսար]]ի օրոք կրկեսի հրապարակը ընդլայնվեց և խաղասպարեզի շուրջ ջրանցք ({{lang-lat|euripus}})փորվեց։ Այդ ժամանակներում ձիակառքերի մրցումները անցկացվում էին ուղիղ ճանապարհով։ Հասնելով խաղասպարեզի վերջին, ձիակառքը շրջվում և սլանում էր դեպի հակառակ կողմը։ Հետագայում Հռոմի կոյուղու համակարգի զարգացման հետ, խաղասպարեզի տակ անցկացվեց մեծ թունել (մոտավորապես 4,5 մ. բարձրությամբ և 2,5 մետր լայնությամբ), որի արդյունքում առաջացավ «լեռնաշղթա»: Յուրաքանչյուր մրցույթից առաջ կրկեսի հրապարակի հողը հարթեցնելը պահանջում էր էական աշխատանք, այդ պատճառով էլ մրցումները չէին կարող արդեն հին ձևով անցկացվել։ Մրցումների կանոնները փոխվեցին, և ձիակառքերը սկսեցին վարել ոչ թե ուղիղ, այլ շրջանաձև՝ շրջանցելով հրապարակի «լեռնաշղթան»: Ձիակառքերի մրցույթների նոր ձևը արագ յուրացվեց, և այդ ժամանակվանից սկսած՝ դրանք սկսեցին անցկացվել շրջանաձև ձիարշավարաններում։
 
== Նկարագրություն ==