«Մեծավան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 60.
 
== Մեծավանի պատմությունը==
Ներկայիս Շահնազարի տարածքը եղել է Բագրատունիների կալվածքի մի մասը: 11-րդ դարում այն նվաճել են սելջուկները, որի հետևանքով էլ այստեղի հուշարձանները զգալիորեն տուժել են: Սելջուկների գերիշխանությունից երկրամասն ազատագրվել է Օրբելյանների կողմից և դարձել նրանց սեփականությունը: Ավելի ուշ` 1801 թ. Վրաստանի հետ մեկտեղ միացվել է Ցարական Ռուսաստանին :
 
Շահնազարը հիմնադրվել է 1820 թ. Ալաշկերտից և Մուշից այստեղ գաղթած 69 ընտանիքների կողմից: Երբ ալաշկերտցիները եկել են այստեղ, տեղանքը եղել է անմարդաբնակ և կոչվել է Ղոշ-Քիլիսա` երկու հին և անծածկ եկեղեցի ունենալու պատճառով: Այդ վանքերը այժմ էլ գոյություն ունեն` մեկը գործող և կանգուն, մյուսը` ավերակ: 1546 թ. կառուցված վանքերը վերանորոգվել են գաղթականների կողմից:
Տող 73.
== Մեծավանի պատմամշակութային հուշարձաններ ==
[[Պատկեր:Խաչքար մատուը.jpg|մինի]]
'''Խարաբեք-Ավերք''' (5-18-րդ դդ.) գյուղատեղի: Շահնազարից դեպի արևելք, գյուղի կենտրոնից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվում է Կոկո Բեգո մատուռը , որը, ըստ գտնվելու վայրի, տեղացիներն անվանում են Խարաբի վանք:Մուտքի ճակատային մասում մատուռի արձանագրությունն է` ՀԻՇԱՏԱԿ ԿՈԿՈ ԲԵԳՈՅԻՑ ԱՅՍ ՏԱՃԱՐԸ: Կոկո Բեգոյի (Կարապետյան Բեգլար) ժառանգները պատմում են, որ իրենց հայրն այն վերակառուցել է ` ըստ իր տեսիլքի, որում վկայվել է, որ մատուռը Սբ. Հակոբի մատուռն է, իսկ մոտակա ձորում գտնվող աղբյուրը` Սբ. Հակոբի աղբյուրը: Այն ևս համարվում է 5-6-րդ դարերի կառույց: Ասում են` վանքը բացառիկ զորություն ունի: Տեղանքի արևմտյան մասում ավերված եկեղեցի կա` Սբ. Պողոս-Պետրոս անունով, որը վաղ միջնադարյան 5-6-րդ դարերի միանավ դահլիճի տիպի եկեղեցու մնացորդ է: Պահպանվել են միայն արևելյան, հյուսիսային , մասամբ հարավային պատի մնացորդները` առանց ներքին և արտաքին երեսքարերի: Այս ավերված եկեղեցու քարերից Կարապետյան Բեգլարը (Կոկո Բեգո) 20-րդ դարում օգտագործել է` կառուցելով Սբ. Հակոբի մատուռը: 2006 թվականին վերակառուցվել է տանիքը: 2012 թվականին մատուռի մոտ տեղադրվել է խաչքար, իսկ 2013 թվականին պարսպապատվել է:
 
'''Խաչքար''' (8-9-րդ դդ): Գյուղի հյուսիսային մասում` անմիջապես Վրաստանի սահմանի մոտ, «Կեչնոցի դոշ» վայրում քարե Թևավոր Խաչ կա: Խաչարձանի մոտ 20-րդ դարում կառուցվել է անշուք մի մատուռ, որն անվանվել է Սբ. Հովհաննես Մկրտիչ, սակայն տեղացիներին այն առավել հայտնի է Խաչքար անունով, իսկ մատուռի մուտքից վերև` սրբատաշ քարի վրա, շինության արձանագրությունն է` գրված 1961 թ., արձանագրության վրա կան ևս մի քանի ազգանուններ` հավանաբար մատուռը կառուցողների: 2014 թվականին փոխվել է տանիքը և ներքին պատերի հարդարանքը: Այստեղ յուրահատուկ սառը աղբյուր կա` «Սուլթանի աղբյուր» անվամբ:
 
'''Սբ. Հովհաննեսի Մկրտիչ - Վերի վանք (5-6-րդ դդ.)''': Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու թվականն ստույգ հայտնի չէ. հորինվածքով, զարդարանքով ընդհանրանում է Լոռվա տարածքի 13-րդ դարի նույնատիպ հուշարձանների հետ, որոնց ժամանակակիցը կարող է համարվել: 19-րդ դարում ևս վերանորոգվել է: 1878 թ. անձրևներից քայքայվում և ավերվում է նրա առջևի պատը, ավերվում է կտուրը: Սարգիս վարդապետը նախաձեռնում է վերականգնողական աշխատանքները և այն դարձնում ծխական ուսումնարան: Ցարական կառավարությունն այն փակում է, բայց մի տարի անց կրկին բացում: «Շահնազարա ծխական ուսումնարանին հիմնարկություն եղավ, 1878 ամին, հուլիսի 16-ին»- գրում է Սարգիս վարդապետը: Նորացվել են պատերի կեսից վերև ընկած մասերը` ծածկը, տանիքը, հավելվել է արևմտյան պատին կից թաղակապ մատուռ-սրահը, որտեղ 19-րդ դարում Միքայել Ադամյանը (Շեգո)Խաչ է տեղադրել: Եկեղեցու շուրջ նախկինում հանգստարան է եղել, որը զբաղեցնում է շուրջ 0.5 հա տարածք: Եկեղեցու հարավարևելյան կողմում ամփոփված է 1853 թ. վախճանված Մխիթար վարդապետի աճյունը, ով ալաշկերտցիներին առաջնորդել է դեպի Շահնազար, իսկ նրա շիրիմը գյուղացիները պատվել են Իրղանչայ կոչվող գյուղատեղիից բերված եկեղեցու մեծադիր ու շքեղ բարավորով` վերածելով այն տապանաքարի, որի վրա վրացերեն արձանագրություններ կան: 2013 թ. վանքի դիմաց դրվել է խաչքար Տաշիրի ոստիկանապետ Մոսի Մարգարյանի ընտանիքի կողմից: Եկեղեցին վերանորոգվել է նաև 2014 թվականին. ամրացվել են պատերը, կառուցվել է մոմավառության սրահ և զանգակատուն: 2014 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ գերաշնորհ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի ձեռամբ` Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին վերաօծվել է:
 
'''Սբ. Գևորգ եկեղեցի (5-6-րդ դդ.)''': Սբ. Գևորգ եկեղեցին (տեղացիների լեզվով` Ժամ) գտնվում է գյուղի կենտրոնում: Սբ. Գևորգ եկեղեցին ուշ շրջանում հիմնովին վերակառուցվել է ` հին եկեղեցու փլատակների տեղում, պահպանված քարերի գործածությամբ նորն է կառուցվել: Հին եկեղեցու երբեմնի ճակատակալ քարը հարավային պատի ներքևի շարքում է դրված: Պահպանվել է քարի վրայի արձանագրությունը` «ասոմթավրուլի» գրչությամբ, տեղ-տեղ «նուսխուրի» տառերի գործածությամբ: Այս արձանագրությունը բավականին մեծ թվով մեկնաբանությունների է ենթարկվել` պարզելու համար, թե որ ժամանակաշրջանին է վերակառուցվել եկեղեցին: Ըստ էության, Սբ. Գևորգ եկեղեցու պատերին պահպանված արձանագրությունները վերաբերում են 11-րդ դարի վերջին: Եկեղեցին նորոգվել է նաև 19-րդ դարում Հայր Սարգիս վարդապետ Յազիչյանի ջանքերով, ավելացվել է փայտածածկ, թիթեղյա տանիք: Հայր Սարգիս վարդապետ Յազիչյանի ջանքերով եկեղեցու հարևանությամբ կառուցվել է աղբյուր: ԽՍՀՄ տարիներին այն դարձել է ցորենի պահեստ, ԽՍՀՄ փլուզումից հետո այն վերածվել է ավերակի: Սբ. Գևորգ եկեղեցին 2013 թ. նոյեմբերի 23-ին վերակառուցվել և վերականգնվել է բարերար եղբայրների՝ Արթուր, Հովսեփ և Արտակ Մելքոնյանների ջանքերով: 2013 թվականի հոկտեմբերի 18-ին, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, օծվել են եկեղեցու Սուրբ խաչն ու զանգը, իսկ արդեն նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել Սբ. Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությունը` կրկին ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդի: 2015 թվականի ապրիլի 9-ին օծվել է , Մելքոնյան եղբայրների բարերարությամբ, Սբ. Գևորգ եկեղեցու բակում տեղադրված խաչքարը` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Խաչքարը Նոր Ջուղայի 13-րդ դարի խաչքարի կրկնօրինակն է: Եկեղեցու հարավային, արևելյան և արևմտյան պատերի վերին շարքերում պահպանվել են ճարտարապետական հին մանրամասներ: Իսկ 2007 թ. նրա առջև գյուղի դպրոցի 110-ամյակի առթիվ Վանաձորի Կրթության և գիտության տեսուչ Մայիս Խաչատրյանի հովանավորությամբ դրված խաչքար-հուշարձանը տեղափոխվել է Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոցի դիմաց:
Տող 84.
 
== Մշակութային կենտրոններ ==
'''Մշակույթի տուն''': Գյուղի կենտրոնից քիչ հարավ` դեպի Տաշիր տանող ճանապարհին Մշակույթի տունն է: Այն հիմնադրվել է ԽՍՀՄ տարիներին, 1950-ական թթ.: Նրա առջև որդուն գրկած մոր արձան է` նվիրված Հայրենական Պատերազմում զոհված 605 շահնազարցիների հիշատակին: Մշակույթի տանը նախկինում գործել է գրադարան, կինոթատրոն, սակայն 2000-ականներին այն փակվեց: Այն այժմ գործում է:
 
'''Դպրոցներ''': Շահնազարում առաջին դպրոցը եղել է Արտեմ Դումիկյանի տունը 1897 թ., մինչ այդ Տեր-Չոբանյանի տանը կից բացվել էր սենյակ, որտեղ ուսանում էր 20-30 տղա: Հետագայում` 1934 թ., ԽՍՀՄ տարիներին, շահագործման հանձնվեց 1914 թ. կառուցված դպրոցը, որի առաջին տեղացի տնօրենը եղել է Պողոս Հարությունյանը: Այն գտնվում է Սբ. Հովհաննես վանքից քիչ վեր, Սարգիս Յազիչյանի տուն-մանկապարտեզից վերև: Այս դպրոցը գործել է մինչև 1970-ականների կեսերը: Ապա գյուղում բացվեց ներկայիս № 1 դպրոցը, որը 2007 թ. վերանվանվեց շահնազարցի, ականավոր բանասեր, լեզվաբան, ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի անվամբ: Այն գյուղի հարավային հատվածում է: Նրանից քիչ ուշ բացվեց № 2 դպրոցը: Գյուղում գործում է նաև արվեստի դպրոց:
Տող 95.
 
== Բնակչություն ==
Մեծավանի բնակչությունը այստեղ գաղթած ալաշկերտցիների, մշեցիների, հետագայում նաև այլ վայրերի հետնորդներ են: Ալաշկերտից և Մուշից գաղթել է շուրջ 69 ընտանիք, ներկայում բնակվում է մոտ 6000 մարդ: Յուրաքանչյուր տարի հուլիս ամսի նախավերջին կիրակի օրը Մեծավանի բնակչությունն, ըստ ավանդության, Մեծավանի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակում տոնում է Վարդավառը` անկախ եկեղեցական տոնացույցից: Այն ուխտի օր է մեծավանցիների համար և միշտ վերածվում է մեծ տոնախմբության, որին մասնակցելու են գալիս նաև հեռավոր վայրերից, նույնիսկ առևտրականներ և այլք … Եկեղեցում մատուցվում է Սբ. և Անմահ Պատարագ:
 
Մեծավանի ազգաբնակչության փոփոխությունը<ref name=hay_gyux>{{cite web|url=http://www.cadastre.am/storage/files/pages/pg_907871769_HH_bnak._bar..pdf |title=Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 137 |date= |accessdate=2013 Հոկտեմբերի 30}}</ref>.
Տող 125.
== Տնտեսություն ==
Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, մասնավորապես խոշոր եղջերավոր անասունների բուծմամբ: Իսկ հողագործության տեսակետից պայմանները բարենպաստ են կարտոֆիլի ցանքի համար: Ներկայումս մեծ մաս են կազմում արտագնա աշխատանքով ապրողները:
Գյուղի անմիջապես կենտրոնում գտնվում է գորգագործական արտելը: 1937 թվականին Ստեփանավանից Շահնազար են գալիս գորգագործության մասնագետներ և այստեղ հիմնում գորգագործական արտելը, որի առաջին տնօրենը եղել է Ստեփան Սողոյանը: Մանավանդ առաջին տարիներին այն արագ տեմպերով զարգացում ապրեց, հայտնի դարձավ ամբողջ Խորհրդային Հայաստանում: 1990-ականներին ևս այն գործում էր մինչև վերջին տարիները, ապա այն վերածվեց մասնավոր շենքի, որտեղ պարի դպրոցն էր: Մեծավանում գործում էր նաև Չարենցավանի հաստոցաշինական գործարանի մասնաճյուղը, սակայն ԽՍՀՄ տարիներից հետո այն այլևս ի զորու չէին շահագործելու, իսկ պետական աջակցություն չկար, ուստի և այն ևս փակվեց: Գյուղի հիվանդանոցը հիմնադրվել է Հայրենական պատերազմի տարիներին, այստեղ գործել է 30-40 մահճակալ, ներկայումս այն վերածվել է առողջապահության կենտրոնի: Գյուղում հիմա գործում են մասնավոր- ընտանեկան բժիշկներ: Գյուղը դեռևս 1890-ականներից արդեն ուներ գյուղապետարան:
 
== Գյուղի հիմնախնդիրներ ==
Տող 146.
{{Ծանցանկ}}
{{Լոռու մարզ}}
 
[[Կատեգորիա:Լոռու մարզի գյուղեր]]
[[Կատեգորիա:1820 թվականին հիմնադրված բնակավայրեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մեծավան» էջից