«Մեքսիկացին»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
{{Տեղեկաքարտ Գրական ստեղծագործություն}}
«'''Մեքսիկացին'''», [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ամերիկացի]] հեղինակ [[Ջեկ Լոնդոն|Ջեք Լոնդոնի]] կարճ [[Պատմվածք|պատմվածքներիցպատմվածք]]ներից, որը հրատարակվել է [[1911 թվականը գրականության մեջ|1911 թվականին]]:
 
== Նախապատմություն ==
 
== Սյուժե ==
Պատմությունը վերաբերում է [[Մեքսիկա|մեքսիկացիմեքսիկա]]ցի տպագրող Խուան Ֆերնանդեսի որդուն, որը հրատարակել էր Վերակրուզի Ռիո Բլանկոյի հիդրոէլեկտրակայաններում աշխատողների գործադուլին վերաբերող հոդվածներ: Աշխատողները [[Լոկաուտ|լոկաուտի էին ենթարկվել]], և նրանց դեմ դաշնային զորքեր էին ուղարկվել: Խուանը խուսափել է կոտորածից`բարձրանալով մահացածների մարմինների վրա, որոնց թվում էին իր մոր և հոր դիակները: Նա գնում է Տեխասի [[Էլ Պասո]] քաղաք, որտեղ կապի մեջ է մտնում «Մեքսիկական հեղափոխական խունտա»-ի հետ: Վերցնելով Ֆելիպե Ռիվերա նոր անունը՝ նա կամավոր ծառայում է խունտայի գրասենյակում, որի անձնակազմը կասկածում է նրա դրդապատճառների վրա և նրան ծառայի աշխատանք հանձնարարում: Սակայն շուտով նրան ուղարկում են [[Ստորին Կալիֆոռնիա|Ստորին Կալիֆորնիա]]՝ վերականգնելու կապերը [[Լոս Անջելես|Լոս Անջելեսի]]ի հեղափոխականների և թերակղզու միջև: Կատարելով իր հրամանները՝ նա նաև սպանում է դաշնային գեներալին և վերադառնում Էլ-Պասո:
 
Ռիվերան զարմացնում է իր գործընկերներին. նա երբեմն անհայտանում էր մի քանի օրով կամ շաբաթով, այնուհետև վերադառնում անհրաժեշտ միջոցներով և թարմ վերքերով, որոնք ակնհայտորեն առաջանում էին կռիվների ժամանակ: Առանց նրանց իմացության՝ նա սկսել էր աշխատել տեղական [[Բռնցքամարտ|բռնցքամարտիբռնցքամարտ]]ի ակումբում, նախ որպես փորձառու մարտիկների մարզումների գործընկեր, այնուհետև շարունակելով հանդես գալ առանձին մարտերով: Երբ խունտան դժվարության մեջ է հայտնվում ֆինանսավորել հեղափոխությունը, Ռիվերան անսպասելիորեն հորդորում է իր վերադասներին երեք շաբաթ անց զենք պատվիրել և խոստանում ապահովել 5000 ԱՄՆ դոլար գումարը, որն անհրաժեշտ էր վճարման համար:
 
Ռիվերան այցելում է բռնցքամարտում հայտնի Մայքլ Քելլիին, որը Նյու Յորքից բերել է խոստումնալից մարզիկ Դենի Ուորդին: Ուորդի համար նախատեսված հակառակորդը կոտրել էր իր բազուկը և չէր կարող կռվել: Ռիվերան առաջարկում է զբաղեցնել նրա տեղը, պահանջելով «հաղթողին ամեն ինչ» պայմանագիր, քանի որ նա իմացել էր, որ մրցանակային գումարը ավելի քան բավականաչափ կլիներ զենք ձեռք բերելու համար: Ուորդը համաձայնում է, բայց պայմանով, որ պաշտոնական չափակշռումը պետք է տեղի ունենար մենամարտի առավոտյան, ոչ թե՝ ռինգում:
== Ֆիլմեր ==
 
* 1952 թվականին նկարահանվել է «<nowiki/>[[Կռվողը]]<nowiki/>» ֆիլմում, որտեղ գլխավոր դերերը կատարում են Ռիչարդ Կոնտին և [[Լի Ջեյ Կոբբ|Լի Ջեյ Կոբբը]]ը:
* 1956 թվականին Խորհրդային Միությունում նկարահանվել է «Մեքսիկացին» ֆիլմը, որտեղ գլխավոր դերերը կատարում են [[Օլեգ Ստրիժենով|Օլեգ Ստրիժենովը]]ը և [[Բորիս Անդրեև|Բորիս Անդրեևը]]ը:
* 1984 թվականին Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունում նկարահանված "Der Mexikaner Felipe Rivera" հեռուստաֆիլմը: