«Մթնաձոր (պատմվածք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 38.
== Պատմվածքի հերոսներ ==
=== Արտաշես Ծատուրյանի հուշեր===
Ըստ Ղափանի շրջգործկոմի նախկին քարտուղար Արտաշես Ծատուրյանի հուշերի, 1926 թվականին Բակունցը որպես Զանգեզուրի գավառի գյուղատնտես, իր և շրջգործկոմի այն ժամանակվա նախագահ Սողոմոն Կարապետյանի հետ շրջելիս է եղել [[Շիկահող]] գյուղում, որտեղ էլ հանդիպել է մի մարդու, որի դեմքն ու գլուխը լիովին մաշկազերծված են եղել, և այդ մարդը իր կյանքի մնացած մասը իր ուսերին գլխի փոխարեն գանգ է կրելիս եղել<ref name="ReferenceA">Պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում</ref>։
{{քաղվածք|Նրանք նստած էին տան սրահում։ Այդ մարդը գլուխը ծածկած սպիտակ սփածանելիքով՝ խոզի կաշվից տրեխ էր գործում, դեմքը միանգամայն քողարկված էր ու խոսելիս թավ ձայնը լսվում էր ոնց որ խոր քարանձավից։ Երբ մենք մոտեցանք նրան, Կարապետյանը հարցրեց.
 
Տող 45.
Այդ հարցին որպես պատասխան նա վայր դրեց ձեռքի գործը և արձակեց դեմքի սփածանելիքը։
 
Բոլորս մնացինք ապշած, մեր աչքերի առաջ պատկերացավ մի չոր գանգ կենդանի մարմնի վրա, որը ամեն ոք կարող է միշտ տեսնել քաղաքի մասնագիտական խանութի ցուցափեղկում որպես պլաստմասսայից պատրաստված արտադրանք: Նրա վրա չկան ոչ աչքուհոնք, ոչ քիթ ու շրթունք, դեղնավուն ատամների շարն է միայն միշտ ծիծաղում ոսկրապատ խորշի միջին։ Բակունցն ու Կարապետյանը զարհուրանքով դիտում էին այդ կենդանի կմախքը»։|[[Արտաշես Ծատուրյան]]ի հուշեր,<ref name="ReferenceA">Պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում</ref>}}
 
=== Ռաֆայել Իշխանյանի ուսումնասիրություններ ===
Տող 54.
{{քաղվածք|1911 թվականի փետրվարի 18-ի օրը շատ ձյուն էր եկել։ Գաբրիելը մի քանի ուրիշ համագյուղացիների հետ աշխատելիս է եղել Շիկահողի Ղշլաղ կոչվող բինայում։ Իրիկնադեմին լուր է տարածվում, թե հարևան գյուղի ադրբեջանցիները մի հսկա արջ են վիրավորել, որը գազազել է և մտել մոտակա Կհոլ կոչվող անտառը։ Գաբրիելը հրացանն առնում է և ընկերոջ՝ Ղազարի հետ գնում անտառ՝ արջին սպանելու։ Անտառի խորքում՝ քայլող մարդկանց հետևից դուրս է գալիս հսկա գազանը և թիկունքից բռնում Ղազարին։ Գաբրիելը անմիջապես կրակում է արջի վրա։ Ոմանց պատմելով կրակում է, ապա հրացանով հարվածում արջին, որից հրացանը ջարդվում է։ Ավելի գազազած արջը Ղազարին թողնում, հարձակվում է Գաբրիելի վրա։ Սկսվում է ծանր գոտեմարտը։ Ղազարը սարսափած թողնում է ընկերոջը մենակ ու թաքնվում։ Գաբրիելի և վիրավոր գազանի մենամարտը բավական երկար է տևում: Գյուղացին հաջողեցնում է ձեռքը արջի բերանը տանել, բայց անօգուտ։ Գաբրիելը մի քանի անգամ օգնության է կանչում ընկերոջը, սա վախից ոչ մի շարժում չի անում։ Արջը կրծում է մարդու թևի փափուկը, ապա թաթով հարվածում նրա գլխին։ Դրանից Գաբրիելի աչքերը արյունով են լցվում ու խավարում։ Գազանը մի պահ դադար է տալիս, գյուղացին փորձում է մաքրել աչքերը արյունից, բայց հենց այդ պահին արջը թաթով հարվածում է Գաբրիելի ծոծրակին, ճանկերը խրում մաշկի մեջ և քաշելով պոկում մարդու գլխի ու դեմքի ամբողջ մաշկը մինչև ծնոտը: Դրանից հետո արջը հեռանում է, իսկ Ղազարը գնում և օգնության է կանչում մարդկանց։ Ղշլաղից գալիս են Գաբրիելի եղբայրը՝ Պապինը և ուրիշ գյուղացիներ, «Պապինը տեսնելով հորս ծնոտից կախված դեմքի կաշին,— պատմում է Արտեմը,— դանակով կտրում է ու շպրտում»։
 
Գաբրիելին տանում են Բաքու բուժման։ Վերքերը բուժում են, բայց գլուխը մնում Է մաշկազերծ է առանց մազերի, աչքերի, քթի ու շրթունքների, այսինքն՝ որպես գանգ: «Հորս դեմքը միշտ կապած էր, — հիշում Է Արտեմը, — ճանաչում էր մարդկանց միայն ձայնից, զբաղվում էր չարուխ գործելով երբեմն էլ թզբեհներ էր պատրաստում։ Դեպքից հետո ունեցել է երկու տղա և մի աղջիկ»։|Արտեմ Հարությունյան՝ Գաբրիել Հարությունյանի որդի <ref name="ReferenceB">Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին, էջ 619, ծանոթագրությունը՝ Ռաֆայել Իշխանյանի</ref>}}
 
Ըստ Ռաֆայել Իշխանյանի այս իրողությունը շատ բանով է համընկնում Բակունցի «Մթնաձոր» պատվածքում նկարագրվածին․ արջի և մարդու նույն պայքարը, մարդու գլխի նույն ձևով կատարված գանգամաշկումը։ Հաշմված մարդու արտաքինի ու ձայնի նկարագրությունը Բակունցի պատմվածքում տրված է տառացիորեն այնպես, ինչպես եղել է իրականում, ինչպես պատմել են Գաբրիելի հարազատներն ու ծանոթները։ Նույնիսկ նրա [[տրեխ]] կարելու զբաղմունքն է Բակունցը թողել անփոփոխ <ref name="ReferenceB">Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին, էջ 619, ծանոթագրությունը՝ Ռաֆայել Իշխանյանի</ref>։
 
Ակսել Բակունցի Երկերի ժողովածուի 1-ին հատորի ծանոթագրություններ բաժնում Ռաֆայել Իշխանյանը նշել է պատմվածքում փոխված մանրամասների մասին․ Գաբրիելը դարձել է որսորդ Ավի, Բակունցը փոխել է նաև Կհոլ անտառի անունը՝ դարձնելով այն Մթնաձոր, ավելի ճիշտ, տեղափոխել է դեպքի վայրը Կհոլից՝ Մթնաձոր։ Կատարված դեպքի և պատմվածքի տարբերությունից է նաև այն, որ իրականում անտառ գնացողները եղել են երկու հոգի՝ Գաբրիելն ու Ղազարը, իսկ պատմվածքում որսորդ Ավին մենակ է գնում անտառ։ Կա ևս մի կարևոր փոփոխություն՝ անտառապահ Պանինի ավելացումը պատմվածքում։