«Մինա Վիտկոյց»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Մինա Վիտկոյց''' (''նիժնելուժեցկցի''՝ Mina Witkojc, {{lang-de|Wilhelmine Wittka}}, {{ԱԾ}}), նիժնելուժեցկցի [[բանաստեղծ]]ուհի, արձակագիր, թարգմանչուհի, [[լրագրող]] և հրապարակախոս: Նիժնելուժեցկցի բանաստեղծ [[Մատո Կոսիկ]]ի հետ միասին համարվում է նիժնելուժեցկյան պոեզիայի դասական ստեղծագործողներից: [[Յակուբ Չիշինսկու անվան մրցանակ]]ի դափնեկիր է:
 
== Կենսագրություն ==
Մինա Վիտկոյցը ծնվել է [[1893]] թվականի մայիսի 25-ին [[Բուրգ (Շպրեվալդ)|Բուրգ քաղաքում]], Ֆրիցո Պոլենցի և Մարիաննա Վիտկոյցի գյուղացիական ընտանիքում: Վաղ մանկական տարիքում որբացել է: 1899 թվականից մինչև 1907 թվականը սովորել է Բուրգի միջնակարգ դպրոցում: [[1907]] թվականից 10 տարի [[Բեռլին]]ում աշխատել է որպես սպասուհի և ֆլորիստ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունում: [[1917]] թվականին վերադարձել է հայրենի քաղաք, որտեղ եղել է վարձու գյուղատնտեսական աշխատող:
 
[[1921]] թվականի օգոստոսին ծանոթանում է չեխ և վերին լուժանսկցի մտավորական գործիչների խմբի հետ, որոնք ոգեշնչում են նրան զբաղվելու մշակութային գործունեությամբ լուժանսկցիների շրջանում: [[1922]] թվականին «Լուժիցա» ամսագրում հրապարակում է իր առաջին բանաստեղծությունը: [[1923]] թվականին տեղափոխվել է Բաուտցեն, որտեղ մինչև [[1931]] թվականն աշխատել է որպես նիժնելուժեցկյան «''[[Nowy Casnik|Serbski Сasnik]]''» թերթի խմբագիր: Նրա խմբագիր աշխատած ժամանակահատվածում թերթի տպաքանակը 200-ից հասել է 1200 օրինակի: Այդ ժամանակահատվածում համագործակցել է լուժսկցի հասարակական գործիչներ [[Առնոշտ Մուկա]]յի և Յան Չիժի հետ: [[1925]] թվականին լույս է ընծայել բանաստեղծությունների իր առաջին ժողովածուն՝ «''Dolnoserbske basni''» (Նիժնելուժեցկյան բանաստեղծություններ): [[1926]] թվականին մասնակցել է [[Ժնև]]ում կայացած ազգային փոքրամասնությունների Եվրոպական կոնգրեսին: Այդ ժամանակահատվածում զբաղվել է [[չեխ]] գրողներ [[Բոժենա Նեմցովա]]յի և [[Պետր Բեզրուչ]]ի ստեղծագործությունների նիժնելուժիցկյան լեզվով թարգմանությամբ: Մինա Վիտկոյցը հայտնաբերեց նիժնելուժիցկյան ժողովրդական բանաստեղծուհի-քույրեր Լիզա և [[Մարիաննա Դոմաշկոյց]]ներին և օգնեց նրանց զբաղվելու գրական գործունեությամբ: Նեյմարյան հանրապետության տարիներին բազմիցս դատապարտվել է «հակագերմանական գործունեության համար»<ref>Гугнин А. А., Введение в историю серболужицкой словесности и литературы от истоков до наших дней, стр. 145</ref><ref>Stone, Gerald. 2015. Slav Outposts in Central European History: The Wends, Sorbs and Kashubs. Bloomsbury Publishing.</ref>:
 
[[1933]] թվականին նացիստական վարչակարգն արգելեց Վիտկոյցին զբաղվել գրական և լրագրողական գործունեությամբ, և նա մնաց առանց գոյության միջոցների, ինչի հետ կապված էլ վերադարձավ Բուրգ, որտեղ սկսեց զբաղվել վարձու գյուղատնտեսական աշխատանքով: [[1941]] թվականին լուժեցիների շրջանում իր գործունեության համար նացիստական ռեժիմի կողմից հայտարարվեց «վտանգավոր տարր» և ուղարկվեց [[Էրֆուրտ]], որտեղ էլ աշխատեց գյուղատնտեսական ձեռնարկությունում մինչև [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի վերջը: [[1945]] թվականին հրատարակել է «''Erfurtske spomnjeśa''» (Էրֆուրտյան հիշողություններ) պոեմը, որտեղ նկարագրել է իր կյանքը Էրֆուրտում:
 
[[Պատկեր:Friedhof Burg Spreewald Grave Mina Witkojc 1.jpg|մինի|Մինա Վիտկոյցի գերեզմանը Բուրգ քաղաքի գերեզմանոցում]]
 
[[1946]] թվականին նա կարճ ժամանակով տեղափոխվում է Բաուտցեն, որտեղ աշխատում է Դոմովինա լուժիցկյան հասարակական կազմակերպությունում, այնուհետև տեղափոխվում է [[Պրահա]], որտեղ բնակվում է մինչև 1954 թվականը: [[1954]] թվականին, վերադառնալով հայրենի քաղաք, բնակվում է այնտեղ մինչև իր կյանքի վերջը՝ 1975 թվականը:
 
Կյանքի վերջին տարիներին բնակվել է Բուրգի մոտ գտնվող Պապիտց գյուղի ծերանոցում: Մահացել է [[1975]] թվականի նոյեմբերի և թաղվել է Բուրգ քաղաքի գերեզմանոցում:
 
== Մրցանակներ ==
[[1964]] թվականին իր գրական գործունեության համար արժանանացել է Յակուբ Չիշինսկու անվան մրցանակի:
 
== Գրական գործունեություն ==
Մինա Վիտկոյցը գրել է արձակ ստեղծագործություններ և բանաստեղծություններ նիժնելուժիցկյան «Nowy Casnik» թերթի համար: Նա եղել է «Serbska Pratyja» նիժնելուժիցկյան գրական ժողովածուի կազմակերպիչներից մեկը: [[1934]] թվականին հրատարակել է «Wĕnašk błośańskich kwĕtkow» բանաստեղծական ժողովածուն, որն էլ նրան մեծ հռչակ բերեց:
 
; Հիմնական ստեղծագործություններ
== Հիշատակ ==
* Մինա Վիտկոյցի անունով է կոչվում Վերբեն գյուղի միջնակարգ դպրոցը:
* Վերբեն գյուղում է գտնվում մի փոքրիկ թանգարան, որը նվիրված է Մինա Վիտկոյցի գործունեությանը:
 
== Գրականություն ==
* [http://www.serbski-institut.de/cms/de/372/Witkojc,-Mina/2491/Witkojc,%20Mina%20–%20Wittka,%20Wilhelmine#2491 Մինա Վիտկոյցի կենսագրությունը serbski-institut կայքում]
* [http://www.literaturport.de/index.php?id=26&user_autorenlexikonfrontend_pi1%5Bal_aid%5D=2209&user_autorenlexikonfrontend_pi1%5Bal_opt%5D=1&cHash=28ae5240e96009dfa246575c4ca48f39 Մինա Վիտկոյցի կենսագրությունը literaturport կայքում]
* [https://portal.dnb.de/opac.htm?method=simpleSearch&query=118634119 Մատենագիտություն]
 
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Վիտկոյց, Մինա}}
 
[[Կատեգորիա:Գերմանացի բանաստեղծուհիներ]]
[[Կատեգորիա:Յակուբ Չիշինսկու անվան մրցանակի դափնեկիրներ]]