«Միջնադարյան Հայաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎Սկզբնաղբյուրներ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Սկզբնաղբյուրներ ==
[[Հայ ժողովրդի ծագումը|Հայ ժողովրդի]] 9-17 դարերի պատմության սկզբնաղբյուները բազմապիսի ու բազմաթիվ են, և դրանցում իրենց մեծ տեղն ունեն հայրենական պատմագիրները։ Հիշյալ դարերում ասպարեզ են դուրս եկել մի քանի տասնյակ [[հայ պատմիչներ]], որոնցից ոմանք շարադրել են իրենց ժամանակի, ոմանք էլ մի քանի հարյուրամյակների պատմությունը։ Որպես պատմության ուսումնասիրության աղբյուր արժեքավոր է նաև իրավաբանական և գեղարվեստական գրականությունը։
 
Կարևոր աղբյուրներ են նաև արխիվային փաստաթղթերը, վիմագրական արձանագրությունները, ձեռագիր հիշատակարանները և մատենագիրների թողած համառոտ տարեգրությունները։ [[Կարապետ Եզյան]]ի, [[Վարդան Պարսամյան]]ի և [[Աշոտ Աբրահամյան]]ի հրատարակած արխիվային փաստաթղթերը՝ իրենց առաջաբաններով և ծանոթագրություններով, լույս են սփռում 17-18-րդ դարերի հայ-արևմտաեվրոպական հարաբերությունների և հայ-ռուսական հարաբերությունների, [[հայկական ազատագրական շարժումներ]]ի պատմության վրա, իսկ [[Հակոբ Փափազյան]]ի թարգմանած և հրատարակած պարսկական փաստաթղթերը հարուստ նյութ են տալիս [[Արևելյան Հայաստան]]ի տնտեսական և սոցիալական հարաբերությունների պատմության ուսումնասիրության համար։ [[Արևելյան Հայաստան]]ի տնտեսական կյանքի և հողային հարաբերությունների պատմության ուսումնասիրության համար առանձնապես արժեքավոր է [[Սիմեոն Ա Երևանցի|Սիմեոն Երևանցու]] [[Ջամբռ]] խորագրով աշխատությունը։