«Մկրտիչ Փորթուգալյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Մկրտիչ Փորթուգալյանը [[1863]] թվականին ավարտել է Կ. Պոլսի Սահակյան-Նունյան վարժարանը: [[1973]] թվականի [[հունվար]]ին թուրքական կառավարությունը բանտարկել է Փորթուգալյանին և փակել նրա տնօրինության տակ գտնվող [[Եվդոկիա]]յի Վարդուհյան վարժարանը: Բանտից ազատվելուց հետո Փորթուգալյանը [[1873]]-[[1875]] թվականներին խմբագրել է «Ասիա» ([[Կ. Պոլիս]]) լրագիրը: Եղել է [[Արևմտյան Հայաստան]]ի գավառներում լուսավորություն տարածելու նպատակով ստեղծված «Արարատյան ընկերություն Հայոց»-ի հիմնադիր անդամ և ատենապետը: [[1881]] թվականին [[Վան]]ում հիմնել է Հայկազյան կեդրոնական վարժարանը: [[1877]]-[[1878]] թվականների [[ռուս-թուրքական պատերազմ]]ի, [[Սան Ստեֆանոյի պայմանագիր|Սան Ստեֆանո]]յի բանակցությունների և [[Բեռլինի կոնգրես]]ի օրերին շրջել է [[Հայաստան]]ի, [[Անդրկովկաս]]ի քաղաքներում, հայ ժողովրդին զինված պայքարի կոչել: Փորթուգալյանի խորհրդով և մասնակցությամբ Վանում ստեղծվել է «Սև խաչ» ազատագրական կազմակերպությունը, [[1885]] թվականի հունվար-փետրվարին՝ «Հայրենասիրաց ընկերությունը: [[Մարտի 15]]-ին թուրքական իշխանությունները Փորթուգալյանին արտաքսել են: Նա անցել է [[Մարսել]], այնտեղ հրատարակել «<nowiki/>[[Արմենիա (թերթ, Մարսել)|Արմենիա]]<nowiki/>» պարբերականը: Ըստ Փորթուգալյանի՝ համազգային հեղափոխությամբ պետք է թոթափել օսմանյան լուծը և հռչակել Հայաստանի անկախությունը: Նա գնահատել է հայ եկեղեցու դերը հայապահպանման, ազգային համախմբման գործում՝ չընդունելով սակայն հայ հոգևորականության ղեկավար դերը ազգային կյանքում: Փորթուգալյանը մտածում էր, որ Առաջին համաշխարհային պատերազմի ([[1914]]-[[1918]]) տարիներին [[Անտանտ]]ի պետությունների օգնությամբ հայերը կարող են լուծել իրենց դատը, և կոչ է արել կամավորներով ու նվիրատվությամբ օգնել Անտանտին: Նրա կարծիքով՝ արևմտահայերը կարող էին նաև փրկվել՝ [[Ռուսաստան]]ի հովանավորության տակ անցնելով<ref>Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 642-643:</ref><ref>{{Cite web|url=https://www.azg.am/AM/2017111017/|title=ՄԿՐՏԻՉ ՓՈՐԹՈՒԳԱԼՅԱՆ (1848-1921)|last=Daily|first=A. Z. G.|website=AZG Daily|accessdate=2019-05-31}}</ref>:
 
== Երկեր ==
Տող 27.
 
{{DEFAULTSORT:Փորթուգալյան, Մկրտիչ}}
 
[[Կատեգորիա:Թուրքահայ հասարակական գործիչներ]]
[[Կատեգորիա:Թուրքահայ քաղաքական գործիչներ]]