«Մոտոցիկլային սպորտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մոտոցիկլային սպորտ''', ճանապարհային և սպորտային մոտոցիկլետներ վարելու մրցումներ։ Անցկացվում են յուրաքանչյուր դասի մոտոցիկլետի համար առանձին-առանձին։ Մոտոցիկլային սպորտի
ձևերն են․ խճուղային-գծային մրցարշավ, խճուղային օղակաձև մրցարշավ (1,5 կմ-ից ավելի փակ երթուղով), մոտոցիկլետային կրոս (կտրտված տեղանքով, 1,5—5 կվ օղակաձև փակ երթուղով), մոտոցիկլետային բազմամարտ (մինչև 6 օր տևող մրցումներ), տրեկային մրցարշավ (սպիդվեյ, մարզադաշտի խարամածածկ կամ սառցապատ ուղիներով), ձևավոր վարում (արհեստական արգելքներով մրցահրապարակում), ռեկորդներ սահմանելու մրցավազք (տվյալ դասի մոտոցիկլետի առավելագույն արագության զարգացմանը նպաստող երթուղով), մոտոբոլ (մոտոցիկլետավարների թիմային խաղ գնդակով),անցկացվում են նաև մոտոռալլի, մոտոկողմնորոշում ևն։ [[Ռուսաստան]]ում առաջին պաշտոնական մոտոմրցարշավը տեղի է ունեցել 1898 թվականին, Պետերբուրգի մերձակայքում։ Միջազգային մոտոցիկլետային ֆեդերացիան (ՖԻՄ) հիմնվել է 1904 թվական<nowiki/>ին։[[ ԽՍՀՄ]] կենտրոնական ավտոմոտոակումբն այդ ֆեդերացիայի անդամ է 1956 թվականից։ 1960 թվականին ստեղծվել է ՍՍՀՄ ավտոմոտոսպորտի ֆեդերացիան
(ԽՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի ԿԿ-ի ենթակայությամբ), 1962 թվականին՝ մոտոցիկլետային սպորտի ֆեդերացիան։ ԽՍՀՄ-ում Մոտոցիկլային սպորտի առաջին միութենական մրցումները անցկացվել են 1924 թվականին, 1930-ական թթ․ Մոտոցիկլային սպորտը տարածում ստացավ նաև միութենական հանրապետություններում։ 1950-1960-ական թթ․ սկսած ամեն տարի տեղի են ունենում միութենական և հանրապետական առաջնություններ, սովետական մարզիկները մասնակցում են միջազգային մրցումների։ Մոտոցիկլային սպորտը զարգացած է [[Չեխիա]]յում, [[Սլովակիա]]յում, [[Անգլիա]]յում, [[Իտալիա]]յում, [[Շվեդիա]]յում և այլ երկրներում։ Աշխարհի չեմպիոնատներ խաղարկվում են․ բազմամարտի՝ 1913 թվականից, խճուղային օղակաձև մրցարշավի՝ 1949 թվականից, մոտոկրոսի՝ 1957 թվականից, տրեկային մրցարշավի (1949 թվականից խարամուղային, 1966 թվականից՝ սառցապատ ուղիներով)։[[ Հայաստան]]ում տարածվել է 30-ական թթ․, ավտոմոտոակումբը գործում է 1935 թվականից, ավտոմոտոսպորտի ֆեդերացիան ստեղծվել է 1961 թվականին։ Ամեն տարի անցկացվում են հանրապետական չեմպիոնատներ և ձմեռային առաջնություններ՝ նվիրված սովետական բանակի և ՌԾՆ-ի օրվան։ [[ՀՀ]]-ի մարզիկները ԽՍՀՄ չեմպիոնատներին մասնակցում են 4 ձևով (կրոս, բազմամարտ, խարամուղային մրցարշավ, մոտոբոլ)։ 1980 թվականին ՀՍՍՀ մոտոցիկլետային սպորտի խմբակներում ընդգրկված էր 9610 մարդ, այդ թվում՝ 140 առաջին կարգայիններ և վարպետության թեկնածուներ։{{ՀՍՀ|հատոր=8|էջ=46}}
 
[[Կատեգորիա:Մարզաձևեր]]