«Մորգանատիկական ամուսնություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ուղղագրական
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
== Եվրոպայում ==
Մորգանատիկական ամուսնություն հասկացության տերմինն ի հայտ եկավ գերմանախոս երկրների և [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] օրենսդրության մեջ 18-19-րդ դարերում, թագավորական ընտանիքների և նրանց ենթակաների միջև ամուսնություններից խուսափելու նպատակով: Միապետները և նրանց ընտանիքի անդամները պետք է ամուսնանային բացարձակապես իրենց դասի մարդկանց հետ, հակառակ դեպքում նրանք կորցնում էին թագն ժառանգելու իրավունքը: «Հավասար» հասկացությունը հիմնական ձևական բնույթ էր կրում: Հավասար էին համարվում ոչ միայն այժմ իշխող թագավորական ընտանիքի անդամները, այլև գերմանական իշխանական և նույնիսկ կոմսական ընտանիքի ներկայացուցիչներ, որոնք [[Մեդիատիզացիա|մեդիատիզացիայիմեդիատիզացիա]]յի ենթարկվեցին [[1806]] թվականին [[Հռոմեական Սրբազան կայսրություն|Հռոմեական Սրբազան կայսրության]] լուծարման ժամանակ:
 
Մորգանատիկական մեզալյանսների արգելքների խստությունը տարբեր երկրներում զգալիորեն տարբերվում էր, իսկ [[Ֆրանսիա]]յում և [[Մեծ Բրիտանիա]]յում մորգանատիկական ամուսնություն հասկացությունն ընդհանրապես չկար (թեպետ անգլիական թագավոր [[Էդուարդ VIII|Էդուարդ 8-րդ]]ը նախընտրեց հրաժարվել գահից երկու անգամ բաժանված ամերիկուհու [[Ուոլիս Սիմփսոն]]ի հետ սկանդալային ամուսնությունից հետո): Նույնիսկ [[Գերմանիա|Գերմանիայում]]յում, անհրաժեշտության դեպքում, մորգանատիկական ամուսնության արգելքի մասին կարող էին «մոռանալ», այդպես օրինակ Բադենի մեծ դքսության գահը մի քանի 10-ամյակներ շարունակ զբաղեցնում էր Լեոպոլդ 1-ինը, որի մայրը հասարակ բարոնուհի էր: Եթե մորգանատիկական միությունն արգելված էր իշխող միապետի կողմից, ապա անհավասար դիրքով ամուսնուն, որպես կանոն տրվում էր համապատասխան տիտղոս (սրբազան իշխան, կոմս և այլն), որը ժառանագում էին ամուսնության արդյունքում ծնված երեխաները:
 
20-րդ դարի սկզբին Գերմանիայում ձևավորվեց մորգանատիկական միապետերի և նրանց ընտանիքի անդամների նախնիների ակումբ, որոնց ներկայացուցիչները երբեմն ամուսնանում էին իրար հետ, իսկ երբեմն նույնիսկ թագադրված անհատների հետ (այն երկրներում, որտեղ մորգանատիկական միություններն արգելքի տակ չէին): Այդպես Վիկտորիա Եվգենիա Բատտենբերգացին ( Բատտենբերգների ընտանիքից, Հեսսենի ընտանիքի մորգանատիկական ճյուղից է) ամուսնացավ [[Իսպանիա]]յի թագավոր [[Ալֆոնսո 8-րդ]]ի հետ և թագուհի դարձավ:
 
== 21-րդ դարում ==
Ժամանակակից [[Եվրոպա|Եվրոպայում]]յում օրենքները, որոնք յուր ժամանակ կարգավորում էին մորգանատիկական ամուսնությունները, չեն գործում այլևս: Իսպանիայի, [[Նիդերլանդներ|Հոլանդիայի]], [[Մոնակո|Մոնակոյի]]յի, [[Դանիա|Դանիայի]]յի և [[Նորվեգիա|Նորվեգիայի]]յի թագաժառանգները կարող են ամուսնանալ ոչ թագավորական ծագում ունեցող անձանց հետ, այնուամենայնիվ նրանց զավակները կհամարվեն թագաժառանգ: Առավել նշանակալի երկիրը, որը պահպանում է նման օրենսդրություն, [[Շվեդիա]]ն է (ընդ որում սահմանափակումները չեն տարածվում իշխող թագավորի վրա):
 
Ժամանակակից մորգանատիկական ամուսնության հազվադեպ դեպքերից է համարվում [[Ճապոնիա|Ճապոնիայի]]յի արքայադստեր՝ Սայակոյի ամուսնությունը Յոսիկի Կուրոդուի հետ, որը հասարակ ընտանիքից էր: Ինչի արդյունքում [[2005]] թվականին Սայակոն զրկվեց արքայադստեր տիտղոսից:
 
== Արտաքին հղումներ ==