«Ջոյս Քերոլ Օութս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ +Կատեգորիա:20-րդ դարի ամերիկացի կին գրողներ ըստ Անգլերեն Վիքիպեդիայի oգտվելով ԱՎԲ
Տող 38.
=== Անձնական կյանք ===
Մադիսոնի վիսկոնսկական համալսարանում սովորելու տարիներին Օութսը ծանոթացել է Ռեյմոնդ Սմիթի հետ, ում հետ միասին է սովորել․ 1961 թվականին նրանք ամուսնացել են։ Սմիթը դարձել է 18-րդ դարի գրականության պրոֆեսոր, իսկ ավելի ուշ՝ խմբագիր և հրատարակիչ։ 1974 թվականին, որբ Օութսն աշխատում էր խմբագրի օգնական, զույգը համատեղ ստեղծել է «Ontario Review» գրական ամսագիրը։ 1980 թվականին Օութսն ու Սմիթը հիմնադրել են «Ontario Review Books» անկախ հրատարակչական տունը։ 2004 թվականին Օութսը նկարագրել է իր և Սմիթի միությունը․ «Սա հարազատ ուղեղների ամուսնություն է։ Մենք երկուսս էլ՝ ամուսինս ու ես, հետաքրքրվում ենք գրականությամբ, կարդում ենք միևնույն գրքերը․․ հենց նա գիրք է կարդում, ես նույնպես սկսում եմ այն կարդալ, մենք փոխանակվում ենք գրքերով և քննարկում դրանք ուտելիքի շուրջ, մենք շատ համախմբված և ստեղծագործական զույգ ենք»։ Սմիթը մահացել է 2008 թվականի փետրվարի 18-ին բարդացած թոքաբորբից։ 2008 թվականի ապրիլի հարցազրույցներից մեկում Օութսը գրել է․ «Ամուսնուս հանկարծակի մահից հետո իմ էներգիան բավական նվազել էԼ Իմ ընտանիքը և իմ սերն ամուսնուս հանդեպ ինձ համար ամենաթանկն են կյանքում, շատ ավելի թանկ գրող լինելուց։ Ամուսնուս մահի հետ համեմատած գրական գործունեությունն այժմ ինձ գրեթե չի հետաքրքրում»։ 2009 թվականի սկզբին Օութսն ամուսնացել է Չարլզ Գրոսի՝ Հոգեբանության բաժանմունքի և Փրինսթոնի նևրոլոգիայի ինստիտուտի պրոֆեսորի հետ, ով ավելի վաղ ամուսնացած է եղել երկու անգամ։ Նրանք ծանոթացել են Օութսի տանը կազմակերպված խնջույքի ժամանակ՝ Սմիթի մահից կես տարի անց<br />
 
<br />
Օութսը զբաղվում է վազքով և ասում, որ «երևակայությամբ գրող-վազողն անցնում է իր ստեղծագործությունների տարածություններով և քաղաքներով այնպես, ինչպես ուրվականը իրական շրջակայքում»։ Վազքի ժամանակ նա պատկերացնում է դրվագներ իր վեպերից և լուծում արդեն գրված սևագրությունների կառուցողական խնդիրները․ գրողը ձևավորել է «You Must Remember This» (1987) վեպի միտքը, երբ «բարձրացրել է աչքերը և տեսել երկաթգծային կամուրջի ավերակները», որոնք նրան հիշեցրել են «միստիկ հյուսիսային Նյու Յորքն անհրաժեշտ տեղում»<br />
 
<br />
1973 թվականին Օութսն սկսել է վարել իր անձնական և գրական կյանքի օրագիրը, որը ժամանակի հետ մեծացել է մինչև «մեկ ինտերվալով գրված ավելի քան 4000 տպագիր էջի»։ 2008 թվականին Օտուսը «դադարել է վարել պաշտոնական օրագիրը» և դրա փոխարեն պահպանում է էլեկտրոնային նամակների պատճենները։