«Գորիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ջնջեցի հայտնի գորիսեցիների ցուցակում լիովին անհայտ անձի անուն-ազգանունը։
Տող 28.
Նախկինում քաղաքն անվանվել է Գերյուսի, Գուրիայա, Գորես, Գորիս, Հին Կյորես, Կյուրիս, Կուրիս, Ձագեձոր, Զանգիզուր, Զանկյազուր, Կյուրյուս։
 
Գորիս անվան տարբեր բացատրություններ կան։ Ենթադրվում է, որ տեղանվան հիմքը կազմում են [[հնդեվրոպական նախալեզու|հնդեվրոպական նախալեզվի]] գուոռ-«[[ժայռ]]» և էս-«լինել» բառերը, այսինքն Գորիս-Կյորես նշանակում է ժայռոտ տեղ։ Քաղաքի տեղում բնակավայր եղել է հնագույն ժամանակներից, թերևս մարդն այստեղ բնակություն է հաստատել [[Քարի դար|քարեդարյան շրջանում]]։ Գորիս անվան հնագույն հիշատակումը գալիս է [[Ուրարտու|ուրարտական]] ժամանակաշրջանից։ [[Ռուսա Ա]] թագավորը [[մ.թ.ա. 8-րդ դար]]ում թողել է սեպագիր արձանագրություն, ուր իր նվաճած 23 երկրների մեջ նշում է Գուրիայա երկիրը։ Գիտնականները գտնում են, որ դա Գորիսն է։ Գորիսում գտնվել է նաև [[Արտաշես Ա]] թագավորի ([[մ.թ.ա. 189]]-[[մ.թ.ա. 160]]) [[արամեերեն]] արձանագրության սահմանաքար։ Այն գտել է ՏաթևՀէկի աշխատակից Արշակ Հովհաննիսյանը 1964 թվականին՝ Եռաբլրի սարահարթում։ Բնակավայրը գոյություն է ունեցել նաև [[միջին դարեր]]ում և գտնվել է ներկայիս Գորիսի [[արևելք|արևելյան]] մասում՝ համանուն [[Գորիս (գետ)|գետի]] ձախ ափին, կոչվում էր հին Գորիս և համապատասխանում է [[Ստեփանոս Օրբելյան]]ի կողմից հիշատակած ([[18-րդ դար]]) Գորու և Գորայք գյուղերից մեկին։ Քաղաքի անվան ներկայիս գրելաձևն առաջին անգամ հանդիպել է [[1624]] թվականին՝ [[Բարսեղ Երեց]]ի կողմից գրված մի ձեռագրում, որտեղ նշվում է Յոլունցների մասին՝ թե ինչպես [[թուրքեր]]ին թույլ չէին տալիս բնակություն հաստատել։ Դա մեծ հոգեբանական նշանակություն ունեցավ գորիսեցիների կյանքում՝ նույնիսկ [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|խորհրդային իշխանություների]] ժամանակ ոչ մի [[ադրբեջանցի]] Գորիսում և նրա հարակից [[գյուղ]]երում բնակություն չհաստատեցին։
 
== Կլիմա ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գորիս» էջից