«Մասնակից:Tatevik2004/Ավազարկղ1»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից Advanced mobile edit
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից Advanced mobile edit
Տող 16.
 
== Պատմություն ==
«Բրոկհաուս» և «Էֆրոն» հանրագիտարանային բառարանում դրամարկղային գիրքը սահմանվել է որպես հաշվապահական հիմնական գիրք, որն օգտագործվում է կանխիկ գումարի մուտքերն ու ծախսերը գրանցելու համար: Հաշվառումն իրականացվում է երկու էջով՝ ձախ կողմում գրվում է մուտքերը (ամբողջ կանխիկ գումարի ստացումները), աջում՝ [[Ծախս|ծախսերը]] (ամբողջ վճարումները)՝
 
* ''մուտքի և ծախսի սկզբունքի վրա հիմնված պարզ հաշվապահության համակարգում'' մուտքի և ծախսի միջև եղած տարբերությունը տվյալ պահին ցույց է տալիս դրամարկղի կանխիկ գումարը
Տող 22.
* ''կրկնակի կամ իտալական հաշվապահության համակարգում'', որը հիմնված է հաշիվների միջև հարաբերությունների վրա, ձախ էջին (կանխիկ գումարի բոլոր մուտքերը) գրանցվում է ինչի համար և ինչքան պետք է լինի դրամարկղի հաշիվը, աջ էջին (կանխիկ գումարի բոլոր ծախսերը) գրանցվում է ինչի համար և ինչքան է դրամարկղի հաշիվը
 
Երբ գանձապահը գործում է օրդերով, ապա դրամարկղի շրջանառությունը միաժամանակ գրանցվում է դրամարկղային գրքում և հիշարժան գրքում (հուշամատյան), քանի որ հաշվապահն ստորագրում է օրդեր և այն նշում իր հիշարժան գրքում: Եթե գանձապահը գործում է ինքնուրույն, ապա դրամարկղի շրջանառությունն առաջին հերթին գրանցվում է դրամարկղային գրքում, իսկ հետո հաշվապահի կողմից մուտքագրվում հուշագրում: Դրամարկղային գրքում տնային և առևտրի համար նախատեսված մանր ծախսերն ամեն օր չեն գրանցվում, բայց գանձապահի կողմից մուտքագրվում են հատուկ ծախսերի գրքույկում և ամսվա վերջում ընդհանուր գումարներով` ըստ ծախսերի կատեգորիայի, տեղափոխվում դրամարկղային գիրք: Հաճախ այդ մանր ծախսերը կառավարում է արտելի անդամը, որը ղեկավարում է ծախսերի գրքույկը: Ընդհանրապես ընդունված է դրամարկղը եզրափակել ամսվա կտրվածքով: Դրամարկղային գիրքը բացվում է կանխիկ գումարի մուտքի գրանցման միջոցով, որոնք նշանակալի են գույքի համար, ապա գրանցումները կատարվում են վճարման և ստացման պահին: Դա անելու համար հաշվարկում են ամսվա ամբողջ եկամուտը և բոլոր ծախսերը՝ երկրորդը հանվում է առաջինից, [[Եկամուտ|եկամտի]] (սալդոյի) մնացորդը՝ կանխիկ գումարը դրամարկղում,այնուհետև ամսվա վերջին օրը ներկայացնում և ստուգում: Այս մնացորդը գրանցվում է որպես ծախս, քանի որ երկու էջերն էլ հավասարակշռված են: Այս հավասարակշռությունը (հաշվեկշիռը) ներկայացնող նույն արդյունքները գրվում են եկամտի և ծախսերի մեկ տողի վրա և ընդգծվել են երկակի գծով: Դրանից հետո հաջորդ ամսվա դրամարկղային գիրքը բացվում է հանված մնացորդով, որի համար հաշվեկշռում գրանցվում է եկամուտը: Օրենքով, բոլոր առևտրականները պարտավոր են դրամարկղային գիրք պահել, չբացառելով մանրախնդիրները՝ այն պետք է ավարտվի յուրաքանչյուր ամսվա 1-ին օրվա ընթացքում։ Մեծածախ վաճառողները պարտավոր են դրամարկղային գրքում մանրամասն գրել փողերի ստացման և ծախսման յուրաքանչյուր դեպք, մնացածը կարող են գրանցել փողի ամենօրյա եկամուտները մեկ հոդվածով կամ ընդհանուր հանրագումարով, բայց ծախսերը պետք է մանրամասն գրանցվեն:
 
== Ծանոթագրություն ==