«Դրեզդենի պատկերասրահ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 3.
}}
 
'''Դրեզդենի հին վարպետների պատկերասրահը''' ({{lang-de|Gemäldegalerie Alte Meister}}) գլխավորապես XV-XVIII դարերի գեղանկարչության աշխարհի ամենաընդգրկուն պատկերասրահներից մեկն է։ Ներառում է մոտ 750 աշխատանք, որոնք ձեռք են բերել [[Սաքսոնիա]]յի իշխանները` [[Վետտիններ]]ի Ալբերտինյան ճյուղից: Գտնվում է [[Գերմանիա]]յի [[Դրեզդեն]] քաղաքում։ Այժմ մտնում է Դրեզդենի Պետական գեղարվեստական հավաքածուի մեջ:
 
== Պատմություն ==
[[Պատկեր:Sempergalerie.jpg|մինի|250px|Պատկերասրահի մուտքը]]
Ինչպես և շատ միապետական նստավայրերում, աշխարհահռչակ հավաքածուի սկիզբը դրվել է 1560 թվականին հիմնված գեղեցիկ արվեստների խորհրդի կողմից, որտեղ բնության հրաշքների, ձեռքի աշխատանքների ու տարբեր տիպի յուրահատուկ իրերի հետ ցուցադրվում էին նաև իտալական ու ֆլամանդական վարպետների գեղանկարները: Հին վարպետների աշխատանքները սիստեմատիկ կերպով սկսել են հավաքել կուրֆյուրստ [[Ավգուստ II Ուժեղ]]ը (1670-1733) և նրա որդի Ֆրեդրիկ Ավգուստ II, ովքեր հայտնի էին որպես արվեստ գնահատողներ: 60 տարվա ընթացքում նրանք նշանակալի կերպով հարստացրին հավաքածուն: 1745 թվականին [[Մոդենա]]յի Դքսին պատկանող 100 լավագույն նկարներ գնվեցին և հաջորդ տարի տեղափոխվեցին Դրեզդեն<ref name="Harald Marx 2006, pp. 8-17">Harald Marx: Gemäldegalerie Dresden - Führer Alte Meister. E. A. Seemann, Leipzig, 3. Aufl., 2006, ISBN 978-3-86502-021-5, pp. 8-17</ref> {{ref-de}}: Քանի որ արագորեն մեծացող հավաքածուն ավելի մեծ տարածք էր պահանջում պահելու և ցուցադրության համար, այն Դրեզդենի Ամրոցից տեղափոխվեց դեպի կից Stallgebäude-ը (XVI դարի Վերածննդի շինություն)<ref name="ReferenceA">Դրեզդենի Թագավորական Պատկերասրահ, կատալոգ, 1873, OCLC 4424862</ref>: Միևնույն ժամանակ հավաքածուն համաեվրոպական ճանաչում էր ձեռք բերում: Կտավներ ամբողջ [[Եվրոպա]]յից, հատկապես [[Իտալիա]]յից, [[Փարիզ]]ից, [[Ամստերդամ]]ից և [[Պրահա]]յից ուղարկվում էին Դրեզդեն: Հավաքածուի համար կատարված գնումների պսակը [[Ռաֆայել]]ի [[Սիքստինյան Տիրամայր]]ն էր (1754)<ref> name="Harald Marx: Gemäldegalerie Dresden - Führer Alte Meister. E. A. Seemann, Leipzig, 3. Aufl., 2006, ISBN 978-3-86502-021-5, pp. 8-17<"/ref> {{ref-de}}: [[1838]] թվակականին ճարտարապետ Գոթթֆրայդ Սեմփերը հրավիրվեց պատկերասրահ` հավաքածուի համար համապատասխան [[Ճարտարապետություն|ճարտարապետակա]]ն լուծումներ նախագծելու համար: [[Ցվինգեր]]ի նոր մասնաճյուղը հաջորդաբար կառուցվեց 1847-1854 թվականներին: [[1855]] թվականի սեպտեմբերի 25-ին Նոր Թագավորական Թանգարանը (Neues Königliches Museum) բացվեց Semper պատկերասրահում, որտեղ էլ տեղակայված է մինչև օրս<ref>Դրեզդենի Թագավորական Պատկերասրահ, կատալոգ, 1873, OCLC 4424862<name="ReferenceA"/ref>: Տարածքի սղության պատճառով թանգարանի XIX-XX դարերի կտավներն ընդգրկող Ժամանակակից բաժանմունքը տեղափոխվեց Բրուհլ Տերրասում գտնվող շենքը, որն այժմ հայտնի է Նոր Վարպետների Պատկերասրահ անունով: Երբ [[1938]] թվականին սկսվեց [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ համաշխարհային պատերազմը]]ը, թանգարանը փակվեց: Երբ 1945 թվականի փետրվարի 13-ին Դրեզդենի ռմբակոծության ժամանակ մեծապես ավերվեց պատկերասրահի շենքը, հավաքածուն ապահով կերպով տեղահանված էր այնտեղից: [[1945]] թվականին, պատերազմի ավարտին, նկարների մեծ մասը բռնագրավվեցին [[Կարմիր բանակ|Կարմիր բանակի]]ի զինվորների կողմից ու տեղափոխվեցին [[Մոսկվա]] և [[Կիև]]: [[1956]] թվականին հավաքածուն վերադարձավ Դրեզդեն. այդ ժամանակ նկարների մի մասը ցուցադրվում էին դեռևս կիսավեր Semper պատկերասրահի առաջին հարկում: Հին Վարպետների Պատկերասրահը վերաբացվեց 1960 թվականին, երբ շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել էին: Չնայած ամենակարևոր նկարներն այս ընթացքում պահպանվեցին, սակայն եղան նաև մեծ կորուստներ: 1963 թվականի վկայություններն ասում են, որ 206 կտավ ոչնչացել է, իսկ 507-ն անհետացել են: Սրանցից 450-ը մինչև օրս էլ կորած են համարվում<ref>Harald Marx: Gemäldegalerie Dresden - Führer Alte Meister . E. A. Seemann, Leipzig, 3. Aufl., 2006, ISBN 978-3-86502-021-5, pp. 8-17</ref> {{ref-de}}:
 
== Հավաքածու ==
Այժմ 750 կտավ, այսինքն, ամբողջ հավաքածուի 40 տոկոսը, ցուցադրված են պատկերասրահում: Դրանք թվագրվում են XV-XVIII դարեր: XIX դարից հետո պատկերված կտավները ցուցադրվում են Նոր Վարպետների Պատկերասրահում, Ալբերտինումում:
 
Ներկայացված են [[Վերածնունդ|Վերածննդի]] ու [[Բարոկկո]]յի իտալացի նկարիչներ Ռաֆայելի, [[Տիցիան]]ի, Ջիորջինոյի, Քորրեգոյի, Տինտորետտոյի և Գուրցինոյի կտավները: Հավաքածուն պարունակում է XVII դարի ֆլամադացի ու հոլանդացի նկարիչներ [[Ռուբենս]]ի, [[Ռեմբրանտ]]ի, Վան Դյուկի և Վերմերի մեծ թվով աշխատանքներ: Գերմանացի, ֆրանսիացի և իսպանացի նկարիչների հայտնի աշխատանքները ևս ներառված են պատկերասրահում: Ցուցադրվում են նաև վաղ Վերածննդի աշխատանքները: Պատերի գույնը համապատասխանեցված է հավաքածուի կառուցվածքին: Իտալական արվեստը ներկայացված է մուգ կարմիր պատերով սենյակում: Հոլանդական և ֆլամանդական աշխատանքները ցուցադրված են կանաչ ֆոնի վրա: XVII դարի ֆրանսիական ու իսպանական նկարները տեղադրված են մոխրագույն պատերին: Պատկերասրահը տարեկան ընդունում է ավելի քանի 500 000 այցելու:
 
== Պատկերասրահ ==