«Դիանա Գուրցկայա»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎Կենսագրություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (→‎Կենսագրություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
 
== Կենսագրություն ==
Ծնվել է 1978 թվականի հուլիսի 2-ին [[Սուխում]]ում, [[մեգրելներ]]ի ընտանիքում: Հայրը՝ Գուդա Ադամուրովիչ Գուրցկայան, հանքագործ է, մայրը՝ Զաիրա Ամիրանովնա Գուրցկայան, ուսուցչուհի, մահացել է 2001 թվականին: Ի ծնե կույր Դիանան բազմազավակ ընտանիքի չորրորդ երեխան է եղել, ունի երկու եղբայր՝ Ջամբուլը, Ռոբերտը (Դիանայի պրոդյուսերը) և քույրը՝ Էլիսոն: Ավարտել է [[Թբիլիսի]]ի կույր և տեսողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցը: Դպրոցում սովորելուն զուգահեռ կարողացել է համոզել երաժշտական դպրոցի ուսուցիչներին, որ ինքը կարող էր սովորել դաշնամուր նվագել:
 
10 տարեկանում նա առաջին անգամ ելույթ է ունեցել Թբիլիսիի ֆիլհարմոնիայում, զուգերգով հանդես է եկել վրացի երգչուհի [[Իրմա Սոխաձե]]ի հետ:
2000 թվականի մարտին «АРС» ստուդիան թողարկել է երգչուհու դեբյուտային «Դու այստեղ ես» («Ты здесь») ալբոմը, որը ներառում էր [[Իգոր Նիկոլաև]]ի և [[Սերգեյ Չելոբանով]]ի երգերը:
 
2002 թվականին թողարկվել է երգչուհու երկրորդ՝ «Դու գիտես, մայրիկ» («Ты знаешь, мама») ալբոմը
 
2008 թվականի մարտի 1-ին Թբիլիսիի Սպորտի պալատում տեղի է ունեցել ընտրական փուլ, որի արդյունքում մայիսին Դիանան [[Բելգրադ]]ում ներկայացնելու էր Վրաստանը «[[Եվրատեսիլ 2008]]» միջազգային մրցույթում:
Կույր և տեսողական խանգարում ունեցող երեխաների համար «Սրտի կանչով» հիմնադրամի և հոգաբարձուների խորհրդի նախագահն է։
 
2011 թվականից ՌԴ Հանրային պալատի անդամ է, Ընտանիքի, երեխաների և մայրության աջակցության հանձնաժողովի նախագահ։
 
2013 թվականին ՌԴ նախագահի 03.07.2013 № 603 հրամանով Դիանա Գուրցկայան նշանակվել է ՌԴ նախագահի հաշմանդամների հարցերով առընթեր հանձնաժողովի անդամ։
 
{{DEFAULTSORT:Գուրծկայա, Դիանա}}
[[Կատեգորիա:1978 ծնունդներ]]