«Դետեկտիվ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հեռացնում եմ անավարտի պիտակը, քանի որ հոդվածը ունի 15556 բայթ ծավալ
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 16.
* '''Իրավիճակի պարզություն:''' Պայմանները, որոնցում զարգանում են դետեկտիվի գործողությունները, սովորաբար պարզ են և ընթերցողին քաջ հայտնի (համենայն դեպս, ընթերցողը համարում է, որ լավ կողմնորոշվում է դրանցում): Շնորհիվ սրա, ընթերցողին ի սկզբանե պարզ է, թե նկարագրվածից ինչն է սովորական և ինչն է տարօրինակ, նորմայից դուրս:
* '''Հերոսների կարծրատիպային վարքագիծը:''' Հերոսները հիմնականում զուրկ են ինքնատիպությունից, նրանց հոգեբանությունն ու վարքագծային մոդելները բավականին թափանցիկ են, կանխատեսելի, իսկ եթե նրանք ինչ-ինչ խիստ աչքի ընկնող առանձնահատկություններ ունեն, ապա դրանք տեղեկացվում են ընթերցողին: Այդ թվում՝ հերոսների գործողությունների դրդապատճառների (ներառյալ հանցագործության դրդապատճառների) կարծրատիպերը:
* Սյուժեի ձևավորման համար '''նախապես սահմանված կանոնների առկայությունը''', որոնք միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը: Օրինակ դասական դետեկտիվ ստեղծագործության մեջ պատմողն ու հետախույզը սկզբունքորեն չեն կարող հանցագործներ լինել:
 
Վերը նշված առանձնահատկությունները սեղմացնում են հայտնի փաստերի հիման վրա արված հնարավոր տրամաբանական զարգացումների դաշտը: Ինչևէ, դետեկտիվի ոչ բոլոր ենթաժանրերն են միանշանակ հետևում նշված կանոններին:
Տող 27.
* '''«գոթական էկզոտիկա»'''—
 
Սկսած Ալան Պոյի սարսափազդու կապիկից, որը երկու ժանրերի (ֆանտաստիկ և դետեկտիվ) նախահայրն է, Կոնան Դոյլի կապույտ կարբունկուլից և արևադարձային իժից, Ուիլքի Քոլինսի հնդկական լուսնաքարից և ավարտած Ագաթա Քրիստիի մեկուսացված ամրոցներով ու Չարլզ Սնոուի նավակի դիակով, արևմտյան դետեկտիվը աննկարագրելի էկզոտիկ է: Բացի այդ, գոթական վեպը (միջնադարյան ամրոց՝ սիրված բեմական նախադրյալներ, որոնց ֆոնի վրա տեղի են ունենում արյունոտ դրամաներ) պաթոլոգիական (աննորմալ, հիվանդագին) ազդեցություն ունի դրա վրա<ref name="ReferenceA">''Еремей Парнов.'' Сыщик поневоле, или ход конём. Предисл. / Дж. Бреннер. — Квадраты шахматного города. — <abbr>М.</abbr>: Мир, 1984.
Перейти↑</ref>:
 
* '''սխեմա'''—
 
Ի տարբերություն գիտական ֆանտաստիկայի, դետեկտիվը գրվում է հիմնականում դետեկտիվի՝ այսինքն խուզարկուի, համար: Այլ կերպ ասած, հանցագործն իր արյունոտ հանցանքը հարմարեցնում է դետեկտիվին, ինչպես օրինակ փորձառու դրամատուրգը դերերը հարմարեցնում է կոնկրետ դերակատարների<ref>''Еремей Парнов.'' Сыщик поневоле, или ход конём. Предисл. name="ReferenceA"/ Дж. Бреннер. — Квадраты шахматного города. — <abbr>М.</abbr>: Мир, 1984.
Перейти↑</ref>:
 
* այս կանոններից կա մեկ բացառություն՝ օրինակ '''«Շրջված դետեկտիվ»-'''ը (հանցագորը հայտնի է հենց սկզբից):
 
== Տիպիկ հերոսներ ==
Տող 45 ⟶ 43՝
** ''Մասնավոր'' ''դետեկտիվ''— հիմնական աշխատանքը հանցագործութան հետաքննությունն է, բայց նա ոստիկանությունում չի աշխատում, թեև կարող է պաշտոնաթող ոստիկան լինել: Որպես կանոն, ունի չափազանց բարձր որակավորում, ակտիվ է ու էներգիայով լի: Ամենից հաճախ մասնավոր դետեկտիվը դառնում է հիմնական գործող անձ, իսկ նրա արժանիքներն ընդգծելու համար, հետաքննության մեջ կարող են ներառվել պրոֆեսիոնալ հետախույզներ, որոնք անընդհատ սխալներ են անում, ընկնում են հանցագործի ծուղակը, կանգնում են սխալ հետքի վրա և կասկածում են անմեղ մարդկանց: Օգտագործվում է «միայնակ հերոսն ընդդեմ բյուրոկրատական կազմակերպության և դրա պաշտոնյաների» սխեման, որտեղ հեղինակի և ընթերցողի համակրանքը հերոսի կողմն է:
** ''Սիրողական'' ''հետախույզ''— նույնն է ինչ մասնավոր դետեկտիը, միայն այն տարբերությամբ, որ գործի քննությունը նրա համար ոչ թե մասնագիտություն, այլ հոբի է, որով նա զբաղվում է միայն ժամանակ առ ժամանակ: Սիրողական հետախույզի առանձին ենթատեսակ է այն պատահական անձը, ով երբեք նմանատիպ աշխատանք չի կատարել, բայց ստիպված է լինում հետաքննություն իրականացնել՝ խիստ անհրաժեշտությունից դրդված, օրինակ, որպեսզի փրկի անարդարացիորեն մեղադրված մտերիմ մարդու կամ կասկածն իրենից հեռու վանի (հենց այսպիսին են Դիք Ֆրենսիսի բոլոր վեպերի գլխավոր հերոսները): Սիրողական հետախույզը հետաքննությունը մոտեցնում է ընթերցողին: Մի շարք դետեկտիվներում սիրողական հետախույզի (ինչպես օրինակ միսս Մարփլը) դերը պայմանավորված է նրանով, որ իրական կյանքում մարդուն դժվար թե հանդիպեն նման քանակությամբ հանցագործություններ ու առեղծվածային միջադեպեր, եթե, իհարկե, նա չի զբաղվում հանցանքի պրոֆեսիոնալ հետաքննությամբ:
* '''Հանցագործ'''— հանցանք է գործում, մաքրում է հետքերը, խոչընդոտում հետաքննությանը: Դասական դետեկտիվում հանցագործի կերպարը հստակորեն նշվում է միայն հետաքննության ավարտին, մինչ այդ հանցագործը կարող է լինել վկա, կասկածյալ կամ տուժած: Երբեմն հանցագործի գործողությունները նկարագվում են հիմնական գործընթացի հետ համընթաց, բայց այնպես, որ չբացահայտվի նրա ինքնությունն ու ընթերցողին չհաղորդվի տեղեկություններ, որոնք հնարավոր չէին լինի պարզել հետաքննության արդյունքում: Որոշ ստեղծագործություններում հանցագործը կարող է բացակայել, օրինակ, եթե միջադեպը դժբախտ պատահար է, ոչ թե հանցագործություն (Ա. Կոնան Դոյլ՝ «Առյուծի բաշը»):
 
{{Կինոյի ժանրեր}}
 
== Հղումներ ==
 
[[Կատեգորիա:Կինոյի ժանրեր]]
Տող 53.
[[Կատեգորիա:Դետեկտիվ գրքեր]]
[[Կատեգորիա:Դետեկտիվ]]
 
 
 
 
== Հղումներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դետեկտիվ» էջից