«Դենիս Ֆոնվիզին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Դենիս Իվանովիչ Ֆոնվիզին''' ({{lang-ru|Денис Иванович Фонвизин}}, {{ԱԾ}}), ռուս արձակագիր, դրամատուրգ, ռուս գրականության մեջ կենցաղային կատակերգության ժանրի հիմնադիր, ծագումով ազնվական։
 
1755–1762 թվականներին սովորել է Մոսկվայի համալսարանին կից գիմնազիայում, ապա տեղափոխվել Պետերբուրգ, ծառայել արտաքին գործերի կոլեգիայում։ 1760-ական թվականներին ձևավորվել է նրա լուսավորական աշխարհայացքը՝ համընդհանուր ուսուցում, գյուղացիության աստիճանական ազատագրում։ Քաղաքացիական կառուցվածքի նրա իդեալն է եղել լուսավորյալ միապետությունը։ Այդ շրջանում էլ հանդես է եկել երգիծական գործերով՝ «Ուղերձ իմ ծառաներ Շումիլովին, Վանկային ու Պետրուշկային» (հրատարակվել է 1769 թվականին), «Բրիգադիրը» (1768–1769 թվականներ, հրատարակվել է 1792–1795 թվականներին, բարքագրական կատակերգություն) և այլն։ 1769 թվականին դարձել է արտաքին գործերի կոլեգիայի ղեկավար Ն․ Պանինի քարտուղարը։ 1777–1778 թվականներին այցելել է [[Ֆրանսիա]] («Առաջին ճանապարհորդության գրառումներ», հրտ․ 1800-ական թթ․)։
 
Ֆոնվիզինի ամենանշանակալի ստեղծագործությունը «Տհասը» (բեմ․ 1782 թ., հրտ․ 1783 թ.) կատակերգությունն է, որտեղ բացահայտված է ճորտատիրության սոցիալական էությունը։ 1783 թվականին հրապարակել է մի շարք երգիծական երկեր։ Մասնավորապես հասարակական մեծ արձագանք է գտել «Մի քանի հարցեր, որոնք կարող են խելացի և ազնիվ մարդկանց առանձնակի ուշադրությունը գրավել» գործը։ Այդ հարցերին ջղագրգռությամբ պատասխանել է կայսրուհին ինքը։ Քաղաքական երգիծանքի փայլուն օրինակ է «Համընդհանուր պալատական քերականություն»-ը, որի տպագրությունն արգելվեց (տարածվել է ձեռագիր)։ «Կալիսթենես» (1786 թ.) վիպակը տպագրվեց անանուն։ 1789 թվականին Ֆոնվիզինը սկսել է գրել «Անկեղծ խոստովանություն իմ գործերի ու մտածումների» (անավարտ, հրտ․ 1830 թ.) երկը։
 
Ֆոնվիզինը ռուսական լուսավորական ռեալիզմի խոշոր ներկայացուցիչներից է, ռուսական ազգային առաջին կատակերգության ստեղծողը։
Տող 10.
== Երկեր ==
* Собр․ соч․, т․ 1–2, М․–Л․, 1959;
* Избранное, М․, 1983․
 
== Գրականություն ==
Տող 20.
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
 
{{ՀՍՀ|հատոր=12|էջ=687}}
 
{{DEFAULTSORT:Ֆոնվիզին, Դենիս}}
Տող 29 ⟶ 31՝
[[Կատեգորիա:Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Ռուս հրապարակախոսներ]]
 
{{ՀՍՀ|հատոր=12|էջ=687}}