«Դենիզլիի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎Աշխարհագրություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 65.
Դենիզլիի մարզը գտնվում է Փոքր Ասիայի արևմուտքում, սահմանակցում է հետևյալ մարզերով. [[Ուշաքի մարզ|Ուշաք]] (հյուսիս), [[Աֆյոնքարահիսարի մարզ|Աֆյոնքարահիսար]], [[Բուրդուրի մարզ|Բուրդուր]] և [[Ըսփարթայի մարզ|Ըսփարթա]] (արևելք), [[Այդընի մարզ|Այդըն]] և [[Մանիսայի մարզ|Մանիսա]] (արևմուտք), [[Մուղլայի մարզ|Մուղլա]] (հարավ):
 
Տարածքի մոտավորապես 28-30% -ը հարթավայրային է, 25% -ը բարձր սարահարթեր, իսկ 47%-ը՝ լեռնային: Հոնազ լեռը (2571 մետր) ամենաբարձրն է ինչպես մարզում, այնպես էլ Փոքր Ասիայի արևմուտքում: Ամենամեծ լիճը [[Աջըգյոլ (լիճ)|Աջըգյոլ]]ն է: Այդ աղի լիճը հարուստ է նաև արդյունաբերական աղերով ([[նատրիումի սուլֆատ]]): Մեծ Մենդերես գետի աղբյուրների մոտ կան բիկարբոնատներ և սուլֆատներ: Քըզըլդերե քաղաքում կա ևս մեկ տաք աղբյուր՝ 200˚C ջերմությամբ: Երկրաջերմային գոլորշու աղբյուրը տարածաշրջանում առաջին անգամ հայտնաբերվել է 1965 թվականին՝ հորատման աշխատանքների ընթացքում: Այսօր կա երկրաջերմային գոլորշուց էլեկտրաէներգիա արտադրող էլեկտրակայան: Երկրաջերմային էներգիայի աղբյուրի միայն 11%-ը օգտագործվում է էլեկտրաէներգիա արտադրելու համար, և դրա 89%-ը, որը թափվում է Մեծ Մենդերես, աղբյուրի շրջանում 150  ° C է (մոտավորապես նույնչափ էներգիա, որ հավասար է 35,000-40,000 տոննա բենզինի):
 
Կլիման մեղմ է, լեռներում՝ երբեմն սառը: Ամռանը ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 55  ° C, իսկ ձմռանը՝ մինչև -5  ° C: Տեղումների քանակը մոտ 80 օր է, հիմնականում՝ ձմռանը:
 
== Պատմություն ==