«Դեյվիդ Օկտավիուս Հիլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Նկարիչ}}
'''Դեյվիդ Օկտավիուս Հիլ''' ({{lang-en|David Octavius Hill}}, {{ԱԾ}}), [[19-րդ դար]]ի [[շոտլանդացի]] նկարիչ և լուսանկարիչ: [[Լուսանկարչություն|Լուսանկարչության]] ռահվիրաներից մեկը: Համագործակցել է [[Ռոբերտ Ադամսոն]]ի հետ ({{lang-en|Robert Adamson}}), 1821-1848 թթ.), որի հետ 1843 թվականից մինչև 1848 թվականը պատրաստել է շուրջ 3000 կալոտիպեր, հիմնականում [[Դիմապատկեր|դիմանկարներ]]:
 
== Կենսագրություն ==
Դեյվիդ Օկտավիուս Հիլը ծնվել է 1802 թվականին շոտլանդական Փերթ քաղաքում, առևտրականի և գրքի հրատարակչի ընտանիքում, որը հայտնի էր նրանով, որ օժանդակել էր Փերթի ակադեմիայի վերականգնմանը: Այն նույն ակադեմիայի, որտեղ հետագայում սովորել է Դեյվիդ Հիլը իր եղբայրների հետ: Ակադեմիայում ուսումն ավարտելուց հետո Դեյվիդը տեղափոխվում է բնակվելու [[Էդինբուրգ]]ում, որտեղ նրա ավագ եղբայրը` Ալեքսանդրն արդեն աշխատում էր Blackwood’s գրահրատարակչությունում: Էդինբուրգում Հիլը ընդունվում է դիզայնի դպրոց, որտեղ նա ուսումնասիրում է [[Վիմագրություն|վիմագրության]] տեսություն և ազատ ժամանակ նկարում էր քաղաքի շրջակայքի [[բնանկար|բնապատկերները]]: Հետագայում նրա ուրվանկարները ցուցադրվել են Կերպարվեստի զարգացման շոտլանդական ինստիտուտում<ref name="пр">[http://prophotos.ru/photographers/4296-devid-oktavius-hill Дэвид Октавиус Хилл на сайте prophotos.ru]</ref>: Դեյվիդ Հիլի վիմագրության եղանակով արտատպված բնապատկերների առաջին ցուցահանդեսը (Sketches of Scenery in Pertshire) տեղի ունեցավ 1821 թվականին, երբ նա ընդամենը 19 տարեկան էր<ref name="пе">[http://www.persons-info.com/index.php?pid=49203 Личности. Дэвид Октавиус Хилл]</ref>:
 
1829 թվականին Դեյվիդ Օկտավիուսը իր ընկերոջ Հենրի Կոկբերնի օգնությամբ մի շարք նկարիչների հետ միասին հիմնադրում են [[Շոտլանդական թագավորական ակադեմիա]]ն (Royal Scottish Academy)<ref name="пр" />: Ակադեմիայի հիմնադրումից մեկ տարի անց Հիլը սկսում է կատարել քարտուղարի պարտականությունները: Այդ պաշտոնում նա աշխատում է շուրջ 40 տարի<ref name="пе" />:
 
Մինչև 1839 թվականը, երբ ակադեմիան նրան սկսեց աշխատավարձ չվճարել քարտուղարի պարտականությունների կատարման համար, Դեյվիդի եկամտի հիմնական աղբյուրը մնաց գրքերի նկարազարդումը: 1832 թվականին Հիլի չորս ուրվանկարները հայտնվեցին Գլազգոյի և Գարնկիրկի (Garnkirk) երկաթուղիներին նվիրված պողոտայում: Հիլի նկարազարդումները կարելի է տեսնել նաև Վալտեր Սկոտի և Ռոբերտ Բյորնսի այդ տարիների հրատարակություններում: Քարտուղարական աշխատանքը սկսնակ լուսանկարչին վատ եկամուտ չէր բերում, և 1840 թվականին Դեյվիդ Օկտավիուս Հիլն առաջին անգամ ամուսնացավ: Նրա ընտրյալը դարձավ Աննա Մակդոնալդը, որը նրա համար դուստր ծննդաբերեց: Ակադեմիայից ստացվող աշխատավարձի հետ մեկտեղ Դեյվիդը շարունակում էր գրքեր նկարազարդել և պատվերով բնապատկերներ նկարել<ref name="пр" />:
 
1843 թվականին սկսվեց Շոտլանդիայի եկեղեցու պառակտումը, կրոնական իշխանություններից եկեղեցու լրիվ ինքնավարության ձգտող կողմնակիցներն առանձնանալով, ստեղծեցին Շոտլանդիայի ազատ եկեղեցին և Դեյվիդ Հիլը պատվեր ստացավ նկարելու այն նստաշրջանի ընթացքը, որտեղ կայացվեց պառակտման որոշումը<ref name="ф">[http://www.photoisland.net/pi_hist_text.php?lng=1&hist_id=77 17 мая 1870 года скончался «отец художественной фотографии» Дэвид Октавиус Хилл]</ref>: Իր ընկերների լորդ Կոկբեռնի և ֆիզիկոս Դեյվիդ Բրյուստերի խորհրդով<ref name="пр" />, հասարակ նկարազարդման փոխարեն Դեյվիդը որոշեց կալոտիպի մեթոդով ստեղծել նստաշրջանի լուսանկարային տարբերակը<ref name="ф" />: Պատվերի կատարման ընթացքում Դեյվիդ Օկտավիուսը հսկայական աշխատանք կատարեց, լուսանկարելով նստաշրջանի 500 մասնակիցներից յուրաքանչյուրին: Հասկանալով աշխատանքների ծավալի մեծությունը, նա հրավիրեց քիմիկ Ռոբերտ Ադամսոնին, որը նույնպես զբաղվում էր լուսանկարչությամբ<ref name="пе" />: Հիլի և Ադամսոնի համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվեց 1,53 x 3,45 մետր չափերով լուսանկար: Ընդհանուր առմամբ դրա ստեղծման համար Հիլից պահանջվեց 23 տարի<ref name="пр" />:
 
{{համայնապատկեր|Disruption forming Free Kirk.jpg|600px|Շոտլանդիայի ազատ եկեղեցու հիմնադրում: Դեյվիդ Օկտավիուս Հիլ (1866)}}
 
Նստաշրջանի լուսանկարի վրա կատարվող աշխատանքներին զուգահեռ Դեյվիդը և Ադամսոնը զբաղվում էին այլ փոքրամասշտաբ աշխատանքներով: Նրանց համագործակցությունը բավականին հաջող ստացվեց, Հիլը լուսավորության և կոմպոզիցիայի մասնագետ էր, իսկ Ադամսոնը հմտորեն էր տիրապետում լուսանկարչական խցիկին<ref name="пр" />: 1843 թվականից մինչև 1848 թվականը նրանց կողմից կատարվել է շուրջ երեք հազար կալոգրաֆիական լուսանկարներ, առաջին հերթին դիմանկարներ: Հիլի և Ադամսոնի կողմից արված լուսանկարներում կան ժամանակի շատ նշանավոր անձնավորություններ, օրինակ շոտլանդացի գրող և երկրաբան Հյու Միլլերը: Նկարահանումները կատարվում էին արվեստանոցում, ինչպես նաև բաց երկնքի տակ, մասնավորապես նկարների մի ամբողջ շարք կատարվել է ֆրանցիսկանյան գերեզմանոցում: Ընկերների աշխատանքներն աչքի էին ընկնում բազմազանությամբ, բացի դիմանկարներից, ստեղծվում էին ժանրային տեսարաններ, որոնցում ներկայացվում էին հասարակ մարդկանց կյանքն ու կենցաղը, օրինակ Նյուհեյվենի ձկնորսների և ձկնավաճառների, Էդինբուրգի մերձակայքի բնանկարները և քաղաքային ճարտարապետության լուսանկարները<ref name="пр" /><ref name="ф" />:
 
Հիլի և Ադամսոնի համատեղ աշխատանքը կարող էր ավելի երկար շարունակվել, սակայն 1848 թվականի հունվարի 14-ին Ռոբերտ Ադամսոնը մահացավ 26 տարեկան հասակում: Հավատարիմ ընկերոջ մահից հետո Հիլի հետաքրքրությունը լուսանկարչության հանդեպ մարեց և մի քանի ամիս հետո թողեց լուսանկարչական արվեստանոցը և անցավ գեղանկարչության, հազվադեպ անդրադառնալով լուսանկարչությանը որպես օժանդակ միջոց իր նկարների վրա աշխատելիս: 1862 թվականին Դեյվիդն ամուսնացել է քանդակագործուհի Ամելի Պաթոնի հետ: Ամուսնությունից հետո Հիլը փորձեց վերադառնալ իր նախկին զբաղմունքին, սակայն այս շրջանի նկարներն ավելի վատն էին, քան նախորդ աշխատանքները: 1869 թվականին Դեյվիդ Հիլը հիվանդության պատճառով թողեց Շոտլանդիայի թագավորական ակադեմիայի քարտուղարի պաշտոնը և մեկ տարի անց` 1870 թվականի մայիսին մահացավ<ref name="пр" />:
 
Հիլի աշխատանքները երկար ժամանակ պահվել են Էդինբուրգում և ոչ մի տեղում չի հիշատակվել դրանց մասին: 1899 թվականին [[Համբուրգ]]ում կազմակերպվել է գեղարվեստական լուսանկարչության միջազգային ցուցահանդես: Ցուցահանդեսում, պղնձե փորագրության հավաքածուների սեփականատերերը ձեռք են բերել տպագրություններ Շոտլանդիայում տեղակայված Հիլի իրական նեգատիվներից<ref>"Франц Фидлер "Портретная фотография. — М.: Всесоюзное кооперативное издательство, 1960. — С.11. </ref>:
 
Մեծ լուսանկարչի գերեզմանը գտնվում է Էդինբուրգի եպիսկոպոսական գերեզմանատանը: Գերեզմանի կիսանդրին ստեղծել է Դեյվիդ Օկտավիուս Հիլի երկրորդ կինը` Ամելիա Պատոն<ref name="пр" />:
Տող 41.
{{Արտաքին հղումներ}}
{{ՎՊԵ}}
 
{{DEFAULTSORT:Հիլ, Դեյվիդ Օկտավիուս}}
[[Կատեգորիա:Բրիտանացի լուսանկարիչներ]]